Թողարկում 138

european-commission-flagԲարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի եւ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի համատեղ հայտարարությունը Հայաստանի հետ ապագա Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ

 Եվրոպական միության պատվիրակություն Հայաստանում

25 հուլիսի, 2013թ.

Եվրոպական արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ու Ընդլայնման ու Եվրոպական հարեւանության քաղաքականության ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր հանդես եկել հետեւյալ հայտարությամբ։

«Ուրախությամբ ենք հաստատում, որ նախօրեին Երեւանում ավարտվեցին ԵՄ-ն եւ Հայաստանի միջեւ ապագա Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություները, ինչպես նաեւ կողմերը համաձայնության եկան Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) հաստատման վերաբերյալ:

Ակնկալում ենք, որ այս դրական զարգացմանը կհետեւի Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, որը տեղի է ունենալու Արեւելյան գործընկերության հաջորդ գագաթաժողովի ընթացքում, ս.թ. նոյեմբերի 29-ին Վիլնյուսում, այնուհետեւ, տեխնիկական ընթացակարգերն ավարտելուն պես,  կհետեւի համաձայնագրի ստորագրումը:

2010 թվականից մեկնարկած այս բանակցային գործընթացի ավարտը լուրջ ձեռքբերում է թե՛ Եվրոպական միության, եւ թե՛ Հայաստանի համար: Ասոցացման համաձայնագիրը  Հայաստանին եւ Եվրոպական միությանը հնարավորություն կտա համատեղ ուժերով առաջ մղել արդիականացման եւ բարեփոխումների մի ընդգրկուն ծրագիր՝ հիմնված ընդհանուր արժեքների, քաղաքական ասոցացման ու տնտեսական ինտեգրման վրա: Համաձայնագիրը անմիջական դրական  ազդեցություն կունենա առօրյա կյանքի համար եւ Հայաստանն ու   քաղաքացիներին ավելի մոտ կդարձնի Եվրոպային: Մեր գոհունակությունն ենք հայտնում բանակցող կողմերի բոլոր մասնակիցներին նման գերազանց արդյունք արձանագրելու կապակցությամբ»:

 

european-commission-flag

Հայաստանը եւ ԵՄը հաջողությամբ ավարտել են ազատ առեւտրի վերաբերյալ բանակցությունները

 

24 hուլիսի, 2013

Եվրամիությունը եւ Հայաստանի Հանրապետությունը ս.թ. հուլիսի 24-ին հաջողությամբ ավարտել են բանակցությունները Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի վերաբերյալ, որը Հայաստանի եւ ԵՄ միջեւ Ասոցացման համաձայնագրի մի մասն է կազմում: Այս մասին տեղեկացվում  է Եվրահանձնաժողովի տարածած պաշտոնական հաղորդագրությունում:

Բանակցությունների վերջին՝ 7-րդ փուլում, որն անցկացվել է Երեւանում, կողմերը համաձայնության են եկել ԵՄ եւ Հայաստանի միջեւ առեւտրին վերաբերող առանցքային հարցերի շուրջ: Համաձայնագիրը նպատելու է ԵՄ հետ Հայաստանի տնտեսական ինտեգրացիային՝ եվրոպական եւ հայկական ապրանքների եւ ծառայությունների համար ավելի հասանելի շուկա ստեղծելով: Այն թույլ կտա Հայաստանին՝ արդիականացնել իր առետրային հարաբերությունները եւ հասնել տնտեսական զարգացման՝ առեւտրի տարբեր ոլորտներում օրենքների եւ կարգավորումների ներդաշնակեցման հիմքի վրա: Համաձայնագիրը թույլ կտա Հայաստանի տնտեսական առնացքային ոլորտները համապատասխանեցնել ԵՄ չափանիշներին:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս համաձայանգիրը Հայաստանի տնտեսությանը թույլ կտա տարեկան լրացուցիչ 146 միլիոն եվրոյի եկամուտ ստանալ, ինչը հավասար է ՀՆԱ 2.3%-ին: Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը հնարավորություն կտա Հայաստանից արտահանումը մեծացնել 15.2%-ով, իսկ ներմուծումը՝ 8.2-ով, ինչը կբարելավի Հայաստանի առեւտրային հաշվեկշիռը:

 

european-commission-flag

Արեւելյան գործընկերության գագաթնաժողովն իսկական հեղաշրջում կմտցնի հարաբերություններում, եթե գործընկերները կատարեն ընդունված պարտավորությունները,- ասել է Քեթրին Էշթոնը

23.07.2013

Արեւելյան գործընկերության (ԱլԳ) հաջորդ՝ Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովը գործընկերության զարգացման նոր ուղենիշ կդառնա քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտեգրման տեսանկյունից,- նշել է ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը՝ ԱլԳ երկրների նախարարների հանդիպումից հետո տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Հանդիպման ժամանակ  գործընկեր երկրների նախարարները կենտրոնացել են նոյեմբեր 28-29-ին Վիլնյուսում կայանալիք բարձր մակարդակի հանդիպման նախապատրաստման վրա։

Նիստը նախագահող Էշթոնն ընդգծել է, որ ԵՄ-ն «ուզում է, որ գագաթնաժողովը հաջողությամբ ընթանա, բայց դա մեծ մասամբ կախված է գործընկեր-երկրներից, որոնք պետք է կատարեն իրենց ստանձնած պարտականությունները»։

Այս պահի դրությամբ զգալի առաջընթաց է արձանագրվել,-ասել է Էշթոնը, ընդգծելով, որ «աշխատանքը պետք է շարունակվի, որպեսզի  գագաթնաժողովը ԵՄ-ի եւ իր գործընկերների միջեւ հարաբերությունների նոր նշաձող սահմանի»։

«Եթե առաջիկա շաբաթներում պահանջվող բոլոր միջոցները ձեռնարկվեն, Վիլնյուսի գագաթնաժողովում քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտեգրման իսկական վերընթաց տեղի կունենա»։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.