Թողարկում 137

CSF logoՀայտնի են 2013թ. հոկտեմբերի 4-5-ը  Քիշնեւում կայանալիք ԱլԳ ՔՀՖ համաժողովի մասնակից ՔՀԿ-ները

Ըստ  Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ)  կանոնակարգի՝ ՔՀՖ տարեկան համաժողովների մասնակիցների վերջնական ցուցակը կազմվում է  հայտատու ՔՀԿ-ների 3 կարճ ցուցակների համադրմամբ։ Դրանցից մեկը կազմում է ՀԱՊ պատվիրակների ժողովը, երկրորդը՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը եւ երրորդը՝ ՔՀՖ աշխատանքային խմբերի համակարգողները։ Ինչպես հիշում եք, ՀԱՊ Գործադիր կոմիտեն կազմել էր երկու կարճ ցուցակ, որոնցից մեկը՝ որտեղ 26 կազմակերպություն էր նշված, այն դեպքի համար էր, եթե ՔՀՖ Արեւելյան գործընկերության երկրներից ընտրվող կազմակերպությունների ընդհանուր թիվ սահմանվեր 140-ը։ Եվ մյուսը՝ որտեղ 30 կազմակերպություն էր նշված, այն դեպքի համար էր, եթե ՔՀՖ Արեւելյան գործընկերության երկրներից ընտրվող կազմակերպությունների ընդհանուր թիվ սահմանվեր 160-ը։ Հենց այս վերջին տարբերակն էլ ի վերջո հիմք ընդունվեց, եւ ստորեւ ձեզ ենք ներկայացնում ՔՀՖ 5-րդ՝ Քիշնեւում կայանալիք համաժողովի մասնակից հայաստանյան ՔՀԿ-ների ցանկը։ Դրանցից առաջին 26-ը ընտրված կազմակերպություններն են, 4 կազմակերպությունները պահեստայինների թվում են եւ համաժողովին կմասնակցեն ընտրված կազմակերպությունների բացակայության պարագայում միայն (ըստ համապատասխան աշխատանքային խմբերի), եւ  1 ՔՀԿ՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան ընտրվել է համաժողովի դիտորդ կազմակերպությունների շարքում։

Հայաստան

  1. «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ
  2. Քաղաքացիական հասարակության ինստիտուտ
  3. Համայնքների ֆինանսիստների միավորում
  4. Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
  5. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
  6. «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն
  7. Կանանց աջակցության կենտրոն
  8. Երեւանի մամուլի ակումբ
  9. Սպառողների իրավունքների պաշտպանություն ՀԿ
  10. «Ֆերմերային շարժում» ՀԿ
  11. Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման հիմնադրամ
  12. Հայաստանի գործատուների հանրապետական միություն
  13. «Բիոսոֆիա» ՀԿ
  14. «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ
  15. «Հայ կանայք հանուն առաղջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ
  16. «Էկոթիմ» ՀԿ
  17. «Երրորդ բնություն» ՀԿ
  18. «Էկոլուր» ՀԿ
  19. Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
  20. «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոն
  21. «Սինջար» եզդիների ազգային միություն
  22. Սոցիալ-մշակութային իննովացիաների լաբորատորիա բարեգործական հիմնադրամ
  23. «Պետական կարիքների զոհեր» ՀԿ
  24. Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ
  25. «Ունիսոն» ՀԿ
  26. «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ

Պահեստային

  1. Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
  2. Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
  3. Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ
  4. «Շողեր» միություն

Դիտորդ

  1. Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա

 

logoՈւշադրություն. գործարկվելու է Արեւելյան գործընկերության միջտարածաշրջանային համագործակցության (EaPregion)  նոր ծրագիր

symbol24Եվրամիությունն առաջիկայում իրականացնելու է Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում միջսահմանային համագործակցությունը խթանող ծրագիր, որը միմյանց հարեւան երկրների սահմանակից մարզերի միջեւ  կայունության ամրապնդմանը,  արդյունավետ կառավարմանն ու կարողությունների զարգացմանն ուղղված հիանալի գործիք է։

Ծրագիրն իրականցվելու է սահմանակից հետեւյալ երկիրների միջեւ. Հայաստան-Վրաստան, Ադրբեջան- Վրաստան, Բելառուս-Ուկրաինա, Մոլդովա-Ուկրաինա։

Հայաստան-Վրաստան համագործակցություն համար ընտրված տարածաշրջաններն են.

Հայաստան. Շիրակ, Լոռի, Տավուշ մարզեր

Վրաստան. Սամցխե-Ջավախեթի եւ Քվեմո Քարթլի շրջաններ։

Ամբողջ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է  12..5 մլն եվրո, որից Հայաստան-Վրաստան համագործակցությանը կտրամադրվի 1.800.000 եվրո։ Ծրագրին կարող են մասնակցել վերոհիշյալ մարզերի ինչպես պետական, այնպես էլ ոչ կառավարական հաստատություններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական կազմակերպություններ։ Դրամաշնորհային առանձին  ծրագրերի գումարը  կազմելու է 20.000-ից մինչեւ 250.000 եվրո։

Ծրագրի ժամանակացույցը հետեւյալն է.

  • Շահառուների համար խորհրդակցություններ՝ ծրագիր առաջնահերթությունները նախանշելու նպատակով –        սեպտեմբեր-հոկտեմբեր, 2013
  • Կառավարման համատեղ խորհուրդների ձեւավորում –   նոյեմբեր, 2013
  • Եվրահանձնաժողովի ֆինանսական որոշումներ –               նոյեմբեր, 2013
  • Գործառնական համատեղ ծրագրի հաստատում –             հունվար-փետրվար, 2014
  • Մասնակցության հայտերի ընդունման մասին հայտարարություն – հունիս, 2014

Մոտ ժամանակներս ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարությունը հայտարարություն կտարածի այս ծրագրին ՀԱՊ մասնակցության եւ հնարավոր նախագծերի մշակման վերաբերյալ հանդիպումների մասին։ Նախատեսվում է ձեւավորել ծրագրի կառավարման խորհուրդ, որում ընդգրկված կլինեն նաեւ ՔՀՖ Հայաստանի եւ Վրաստանի ազգային պլատֆորմների ներկայացուցիչները։

Ծրագիրը կգործարկվի 2014թ. հունիսից, սակայն բոլոր շահագրգիռ ՀԿ-ներին խնդրում ենք ուշադիր լինել, նախապես մշակել համագործակցություն հնարավոր թեմաներ եւ ակտիվորեն մասնակցել առաջիկայում նախատեսվող հանդիպումներին եւ քննարկումներին։

Մանրամասները՝ կայքէջում։

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.