Թողարկում 135

CSF logoՍտեղծվել է ԱլԳ երկրների փոքրամասնությունների ցանց

04.07.2013

NMԵվրամիության ֆինանսավորմամբ ստեղծված ԱլԳ փոքրամասնությունների ցանցը նոր կրթական վերապատրաստումներ եւ հնարավորություններ է առաջարկում ԱլԳ երկրներում փոքրամասնությունների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին։ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Բելառուսի եւ Ուկրաինայի ՔՀԿ-ները եւ ակտիվիստները, որոնք ներկայացնում են էթնիկ, լեզվական, ազգային, բնիկ ժողովուրդների եւ առկա այլ  փոքրամասնությունների շահերը, հրավիրվում են միավորվելու այս նորաստեղծ ցանցում։

Ինչպես նշված է ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի մամուլի հաղորդագրության մեջ, այս ցանցի միջոցով աբխազների, աջարների, հայերի, ադրբեջանցիների, բուլղարների, գագաուզներն, գերմանացիների, հրեաների, կորեացիների, քրդերի, կիրգիզների, լեզգիների, օսեթների, պամիրցի տաջիկների, լեհերի, ռուսների, թալիշների, թաթարների, թուրքմենների, ուկրաինացիների, ուզբեկների եւ այլ փոքրամանությունների ներկայացնող կազմակերպությունները կարող են մեկտեղել իրենց ջանքերը՝ Արեւելյան գործընկերության ծրագրում իրենց մասնակցությունն ապահովելու համար։

 Բուդապեշտում գործող  Եվրոպայի փոքրամասնությունների իրավունքների խումբ (MRG) իրավապաշտպան կազմակերպության նախաձեռնած Արեւելյան գործընկերության փոքրամասնությունների ցանց (EaPMN) ծրագիրը կոչված է ամրապնդելու տարածաշրջանի փոքրամասնությունների հարցերով զբաղվող կազմակերպությունների ներուժը մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության ոլորտում, ինչպես ազգային, այնպես էլ եվրոպական մակարդակներում եւ, մասնավորապես, Արեւելյան գործընկերության շրջանակներում։ «Ծրագիրը փոքրամասնությունների ընկերակցություններին կօգնի տարածաշրջանում առավել ակտիվորեն մասնակցել որոշումների ընդունման վրա ազդող բարեփոխումների ծրագրերի մշակմանը,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ եւ ընդգծված՝ «Երկարաժամկետ համագործակցությունն ապագայում հնարավորություն կտա մշակել եւ իրականացնել Արեւելյան գործընկերության փոքրամասնությունների  իրավունքներից բխող քաղաքականություն»։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Տես նաեւ՝

Մամուլի հաղորդագրությունը

Արեւելյան գործընկերության փոքրամասնությունների ցանցի  կայքէջը

eige_logoՀրապարակվել է գենդերային հավասարության ինդեքսը

Գենդերային հավասարության եվրոպական ինստիտուտը (EIGE) Լիտվայում հրապարակել է գենդերային հավասարության ինդեքսը, որն ամբողջական պատկերացում է տալիս Եվրամիության անդամ երկրներում գենդերային հավասարության վիճակի մասին։ Ինդեքսում շարադրված են նաեւ ԵՄ անդամ բոլոր երկրներում հետեւյալ վեց՝ աշխատանք, դրամ, գիտելիք, ժամանակ, իշխանություն եւ առաջապահություն ոլորտներում կատարելագործման հնարավորությունները։ Բացի այդ, ներկայացվել է փոխկապակցված երկու խնդիրներին՝ անհավասարությանը եւ բռնությանը վերաբերող  վերլուծություն։

Ինդեքսը  ԵՄ անդամ յուրաքանչյուր երկրում առկա թերություններն ի հայտ բերելու, գենդերային հավասարության ոլորտում ձեռք բերած հաջողությունները միմյանց եւ ԵՄ միջին ցուցանիշների հետ համեմատելու հիանալի գործիք է։

Չնայած Արեւելյան գործընկերության  երկրները ինդեքսում նշված չեն, սակայն այն կարող է շատ օգտակար գործիք դառնալ ԱլԳ տարածաշրջանում գենդերային հավասարության խնդիրներով զբաղվող կազմակերպությունների համար եւ դառնալ ԱլԳ նմանատիպ ինդեքսի ստեղծման հիմք։

Ինդեքսը կարող եք գտնել այստեղ

Տեղեկատվական տեսանյութը՝ այստեղ

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.