Թողարկում 134

european-commission-flagՔեթրին Էշթոնն իրատեսական է համարել Հայաստանի, Վրաստանի եւ Մոլդովայի հետ Ասոցացման համաձայնագրերի նախաստորագրումը 

g_image

2013 թ. հունիսի 27 – ին Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացրել է Խորհրդի ամենավերջին, այդ թվում նաեւ Վիլնյուսի  գագաթնաժողովի հեռանկարներին վերաբերող քննարկումները։

Էշթոնն ընդգծել է Խորհրդի մտադրությունը ԱլԳ Վիլնյուսի գագաթնաժողովում Հայաստանի, Վրաստանի եւ Մոլդովայի Հանրապետության հետ Ասոցացման համաձայնագրերի (ԱՀ), այդ թվում Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի (ԽՀԱԱԳՀ) նախաստորագրման վերաբերյալ, ինչն, ըստ նրա, իրատեսական ժամանակացույց է։ Բացի այդ, նա նշել է, որ գագաթնաժողովում Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը դեռեւս հնարավոր է, եթե Ուկրաինան կատարի իր առջեւ դրված նախապայմանները։ Բելառուսում, հատկապես նրա քաղաքացիական հասարակության մեջ տիրող իրավիճակի վերաբերյալ քննարկումները մինչեւ Վիլնյուսի գագաթնաժողով կշարունակվեն։

Գերագույն հանձնակատար, փոխնախագահ Էշթոնը նշել է, որ հուլիսի 22-ին կայանալիք ԱլԳ արտգործնախարարների հանդիպումը պետք է ցույց տա Եվրամիության՝ իր արեւելյան գործընկերների հետ հարաբերությունների սերտացման կարեւորությունը, կոչ անելով վերջիններիս՝ տիրոջ զգացումով եւ առավել ակտիվորեն ներգրավվել Վիլնյուսի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին։ Ընդսմին, ակնկալվում է, որ Վիլնյուսի գագագթնաժողովից հետո ռազմավարական հետագա հավակնոտ քննարկումները կշարունակվեն։

Քեթրին Էշթոնի ելույթն ամբողջությամբ հասանելի է այստեղ։

EU Cult logoԱլԳ երկրների մշակույթի նախարարների առաջին համաժողովը Թբիլիսիում

27.06.2013

Min Cult2013թ. հունիսի 27-28-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրների մշակույթի նախարարների առաջին համաժողովը։

«Վրաստանի կառավարության կազմակերպած այդ համաժողովը, որին ներկա էր վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, մեկտեղել էր Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության տարածաշրջանի մշակույթի նախարարներին»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։

ԵՄ կրթության, մշակույթի, բազմալեզվության եւ երիտասարդության հարցերի գծով հանձնակատար Անդրուլա Վասիլիուի մասնակցությունը համաժողովին՝ մասնակիցներին հնարավորություն ընձեռեց գնահատել տարածաշրջանում ԱլԳ «Մշակույթ» ծրագրի ազդեցությունը, որին մասնակցում եմ  Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Մոլդովան եւ Ուկրաինան։ 2011 թվականից ի վեր 9 մլն եվրո է տրամադրվել մշակույթի ոլորտում համագործակցության ծրագրերին, եւ 3 մլն եվրո ուղղվել է պետական մարմինների գործունեության ակտիվացմանը։

Համաժողովում ընդգծվել է մշակույթի ոլորտի բարեփոխման եւ միջգերատեսչական համագործակցության  բարելավման անհրաժեշտությունը։ Հանձնակատար Վասիլիուն ներկայացրել է ԱլԳ «Մշակույթ» ծրագրի՝ 2015թ.-ից մեկնարկող հաջորդ փուլի հնարավոր նախագծերը, ինչպես նաեւ ծանոթացրել ԵՄ նոր՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին, որի մեկնարկը 2014 թվականի հունվարին է լինելու։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

pabsecՄրցույթ «Սեւծովյան տարածաշրջանը 20 տարի հետո»

26.06.2013

Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) Խորհրդարանական վեհաժողովն (ԽՎ) իր 20-ամյա հոբելյանի կապակցությամբ հայտարարել է  «Սեւծովյան տարածաշրջանը 20 տարի հետո» թեմայով էսսեի ուսանողական մրցույթ։ Էսսեն (2500-ից մինչեւ 3000 բառ) պետք է շարադրված լինի անգլերեն։ Մրցույթը բաց է ՍԾՏՀ (Ալբանիա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բուլղարիա, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Թուրքիա եւ Ուկրաինա) համալսարաններում սովորող 18-30 տարեկան բոլոր ուսանողների համար։

Էսսեների ներկայացման վերջնաժամկետը 2013թ. օգոստոսի 22-ն է։

Հաղթողները (մեկական՝ յուրաքանչյուր երկրից) կհրավիրվեն մասնակցելու ՍԾՏՀ Խորհրդարանական  42-րդ վեհաժողովին, որը տեղի է ունենալու 2013թ. նոյեմբերի 26-27-ին, Թբիլիսիում (մրցույթի կազմակերպիչները հոգում են կեցության եւ ուղեւորության բոլոր ծախսերը)։ Հաղթող էսսեները կհրապարակվեն  Սեւծովյան համալսարանների «Նամակներ Սեւ ծովից» ամսագրի հատուկ թողարկման մեջ։

Մրցույթին վերաբերող լրացուցիչ մանրամասներն՝ այստեղ։

Advertisements
This entry was posted in Հայերեն and tagged , , , . Bookmark the permalink.