Թողարկում 133

CSF logo

2013թ. հունիսի 12-13-ին տեղի է ունեցել ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի նիստ

CSF_SCԱրեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) ղեկավար կոմիտեն (ՂԿ)  2013թվականի իր երրորդ նիստն է անցկացրել Բրյուսելում։ ՂԿ անդամները քննարկել են 2013թ. Քիշնեւում կայանալիք ՔՀՖ համաժողովի նախապատրաստական հարցերը, Ֆորումի կարճաժամկետ եւ երկարաժամկետ առաջնահերթությունները, հաջողություններն ու ՔՀՖ համաժողովի մասնակիցների ընտրության հարցերը։

ՂԿ-ն քննարկել է Ֆորումի կարճաժամկետ եւ երկարաժամկետ առաջնահերթությունների սահմանման ռազմավարությունը եւ Ֆորումի դերն Արեւելյան գործընկերության մեջ։ Քննարկմանը մասնակցել են PASOS ասոցիացիայից Ջեֆ Լովիտը եւ Եվրոպական քաղաքականության ուսումնասիրության կենտրոնից (CEPS) Հրանտ Կոստանյան։ Ձեւավորվել է նպատակային խումբ՝ քննարկված հարցերի շուրջ աշխատանքի համար։ Բացի այդ, ՂԿ-ն Վիկտոր Կոտրուտի (REC Մոլդովայի) հետ քննարկել է ԱլԳ Ճանապարհային քարտեզի մոնիտորինգին եւ ազգային պլատֆորմների հզորացմանն առնչվող հարցեր։   Որոշվել է, որ մինչեւ 2013թ. հունիսի վերջ ՔՀՖ աշխատանքային խմբերը պետք է ծրագիր ներկայացնեն բյուջեի համապատասխան կետերի օգտագործման վերաբերյալ կոնկրետ առաջարկություններով։

Տեղի է ունեցել 2013թ. հոկտեմբերի 4-5-ը Քիշնեւում կայանալիք ՔՀՖ համաժողովի մասնակցության հայտերի քննարկում, ընտրվել են 2013-ի համաժողովի մասնակիցներն ու դիտորդները։ Ընտրության արդյունքները կներկայացվեն վերջնական ընտրությունից անմիջապես հետո։ՂԿ-ն քննարկել է ՔՀՖ Քիշնեւի համաժողովի հանդիպումների ծրագիրը եւ կազմակերպական հարցեր։

ԵՀՔ Արեւելյան երկրների քաղաքականության տարածաշրջանային ծրագրերի զարգացման եւ համագործակցության բաժնի ղեկավար  Ֆիլիպ Միկոսը Ղեկավար կոմիտեին տեղեկացրել է քաղաքացիական հասարակության համար նախատեսված տարածաշրջանային մրցույթների մասին, իսկ Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունից Մարտին Հագսթրոմը ներկայացրել է ԱլԳ վերաբերյալ Շվեդիայի տեսակետը։ ԵՄ-Ռուսաստան քաղաքացիական հասարակության ֆորումի անդամ Ֆրեյզեր Կեմերոնը ՂԿ-ի քննարկմանն է ներկայացրել  ԱլԳ ՔՀՖ եւ ԵՄ-Ռուսաստան ՔՀ ֆորումների համագործակցության հնարավորությունները։

Բացի այդ, ՂԿ-ն հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ։ Վերջինս իր աջակցության պատրաստակամությունն է հայտնել քաղաքացիական հասարակությանը եւ մասնավորապես՝ ՔՀ ֆորումին։ Ֆյուլեն ներկայացրել է նաեւ Վիլնյուսում կայանալիք ԱլԳ  գագաթնաժողովի եւ դրանից հետո Արեւելյան գործընկերության ապագայի վերաբերյալ իր տեսակետները։

CSF logo2013թ հունիսի 14-ին տեղի է ունեցել ՔՀՖ 4-րդ աշխատանքային խմբի ամենամյա հանդիպումը

21.06.2013

PhotoWG4Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) 4-րդ՝ «Միջանձնային կապեր» աշխատանքային խումբը (ԱԽ) 2013թ հունիսի 14-ին, Բրյուսելում անցկացրել է իր ամենամյա հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է խմբի կատարած եւ առաջիկայում նախանշված աշխատանքը: ԱլԳ երկիրների եւ Եվրամիության քաղաքացիական հասարակության 25 կազմակերպությունների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումը նախագահել են 4-րդ ԱԽ համակարգողներ Յարինա Բորենկոն եւ Նիկոլայ Կվանտալիանին:

Վերջիններս քննարկման համար առանձնացրել են հետեւյալ խնդիրները.

  • խմբի ներգրավվածությունը,
  • ենթախմբերի աշխատանքի ակտիվացում,
  • ԱԽ գործունեության մեջ գիտական ուսումնասիրությունների եւ նորարարության ոլորտների ներառում,
  • մասնակցություն ԱլԳ ճանապարհային քարտեզի մոնիտորինգի այն բաղադրիչներին, որոնք առնչվում են 4-րդ ԱԽ գործունեությանը,
  • ներկայացված ՔՀԿ-ների բազմազանությունը եւ գործունեության ընդհանուր ոլորտների սահմանումը,
  •  ՔՀՖ 1-ին եւ 2-րդ աշխատանքային խմբերի գործունեության հետ խաչաձեւվող հարցեր։

ԱԽ-ն հստակեցրեց նաեւ 2014թ. առաջնահերթությունները մշակույթի, կրթության եւ երիտասարդության հարցերի ենթախմբերի համար եւ որոշում կայացրեց խմբի ներսում կապերի, համագործակցության բարելավման վերաբերյալ:

european-commission-flag«Պատշաճ կառավարում եւ ԵՄ բյուջետային օժանդակություն Հայաստանին» թեմայով հանդիպմամբ մեկնարկեց Քաղաքացիական հասարակության երկխոսությունը 

 Եվրոպական միության պատվիրակություն Հայաստանում

Երեւան, 21 հունիսի 2013թ

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, այդ թվում` Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի անդամները, մասնակցեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության կողմից կազմակերպված՝ Պատշաճ կառավարում եւ ԵՄ բյուջետային օժանդակություն թեմայով հանդիպմանը, որը տեղի ունեցավ ս.թ. հունիսի 20-ին:

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան։ «Մեր հստակ նպատակն է ՔՀԿներին դարձնել մեր  երկխոսության կենտրոնը եւ դրանց միջոցով ընդլայնել քաղաքացիների մասնակցությունը տարբեր ուղղություններում»,- ասաց պարոն Հրիսթեան:

ԵՄ պատվիրակության ծրագրի ղեկավար Ալեսանդրո Զանոտտան ներկայացրեց Հայաստանին տրամադրվող ԵՄ բյուջետային օժանդակության ընդհանուր պայմանները, սկզբունքները եւ ուղղությունները: Նա կարեւորեց բյուջեի վերահսկողության գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի միջեւ երկխոսության դերը եւ առանձնացրեց ՔՀԿ-ներին բոլոր ուղղություններում երկխոսությանը ներգրավելու անհրաժեշտությունը:

Պատշաճ կառավարման ոլորտում ՔՀԿ-ների փորձն ու գործունեությունը ներկայացվեց   Հայաստանի ազգային պլատֆորմի Առաջին աշխատանքային խմբի անունից ներկայացված երկու զեկույցների ընթացքում: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն անդրադարձավ հակակոռուպցիոն մարմինների գործունեությանն ու ուղղություններին, ընտրություններին, պետական գնումներին եւ հանրային ծառայությանն առնչվող հարցերի: «Բաց հասարակության հիմնադրամների հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը ներկայացրեց զեկույց ՏՀՏ կառավարման, բարձրագույն կրթության եւ Երեւան քաղաքի բյուջեի ձեւավորման կոնկրետ դեպքի վերաբերյալ:

Քննարկման ընթացքում կարեւորվեց բյուջետային օժանդակության իրավասության չափանիշների վերաբերյալ երկխոսությանը ոչ պետական դերակատարների ավելի հստակ սահմանված համակարգային եւ գերատեսչական մասնակցությունը՝ բոլոր ոլորտային մակարդակներում:  ՔՀԿ-ները համակարծիք էին, որ օրենքների ընդունմանը պետք է հետեւի ընդունված օրենքների կիրառումը, եւ որ այդուհանդերձ մոնիտորինգը  կարեւոր է՝ իրական պատկերը գնահատելու համար: Համաձայնություն ձեռք բերվեց բյուջետային օժանդակության գործառույթների աշխատանքային խումբ ձեւավորելու վերաբերյալ:

ԵՄ պատվիրակությունը մտադիր եւ ամիսը երկու անգամ հանդիպումներ կազմակերպել տարատեսակ թեմաներով եւ տարբեր ՔՀԿ-ների մասնակցությամբ՝ ապահովելով հասանելի եւ որակյալ տեղեկատվություն ԵՄ-Հայաստան օրակագի վերաբերյալ:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.