Թողարկում 131

european-commission-flagԵվրամիությունը մտահոգություն է հայտնել ինտերնետում զրպարտության մասին՝ Ադրբեջանում ընդունված նոր օրենքի առթիվ

07.06.2013

Ashton-Fule«ԵՄ-ն մտահոգված է Ադրբեջանում  խոսքի ազատության սահմանափակումներով»,  քանի որ նոր Քրեական օրենսգրքի ընդունմամբ  պատժամիջոցներ են սահմանված ինտերնետում հրապարակված զրպարտության եւ վիրավորանքի համար», – ասված է ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի եւ ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի ծառայությունների կողմից հունիսի 6-ին տարածած համատեղ հայտարարության մեջ։

«ԵՄ – ն բազմիցս իր բացասական վերաբերմունքն է արտահայտել զրպարտության մասին օրենքի քրեականացման վերաբերյալ,  դա համարելով անարդյունավետ։  Փորձը ցույց է տալիս, որ դատական պաշտպանության քաղաքացիական-իրավական միջոցները  հնարավորություն են տալիս արդյունավետ եւ թափանցիկ արդարադատություն   իրականացնել այնպիսի իրավիճակներում, երբ դա վերաբերում է զրպարտությանը կամ պատիվը եւ արժանապատվությունը վիրավորելու մեղադրանքին»,- ասված է հայտարարության մեջ։

Ի լրումն վերոնշյալի՝ հիշեցվում է, որ 2013 թվականը կարեւոր նախընտրական տարի է Ադրբեջանի համար, եւ երկիրը պատրաստակամություն է հայտնել ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար բարենպաստ միջավայր ապահովել։ Ժողովրդավարական մրցակցության բաց հարթակի ստեղծման անհրաժեշտ նախապայմաններից մեկն էլ զանգվածային լրատվության բոլոր միջոցներում խոսքի ազատության ապահովումն է, – ընդգծված է հայտարարության մեջ:

Բարձր ներկայացուցիչը եւ Հանձնակատարը կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին՝ բաց հարթակ ստեղծել տարակարծիք բանավեճի ծավալման եւ միջազգային հանրության հետ համագործակցության համար՝ հավատարիմ մնալով իրենց կողմից  ինքնակամորեն ստանձնած միջազգային պարտավորություններին: ԵՄ-ն վերահաստատել է այս գործընթացներում Ադրբեջանին աջակցելու իր պատրաստակամությունը», – ասված է հայտարարության վերջում (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

 

european-commission-flagՇրջակա միջավայրի համաշխարհային օր. Եվրոպական հարեւանության երկրների հետ համագործակցության միջոցների փաթեթ

 04.06.2013

phԲնապահպանական հիմնախնդիրները սահմաններ չունեն, այդ պատճառով էլ շրջակա միջավայրի պահպանության համար առավել մեծ կարեւորություն է ստանում Եվրամիության համագործակցությունն իր հարեւանների հետ։ Հունիսի հինգին տոնվող՝ շրջակա միջավայրի համաշխարհային օրվա նախօրյակին եվրոպական հարեւանության տեղեկատվական կենտրոնը թողարկել է տարածաշրջանում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում իրականացված նյութերի եւ նորացված մամուլի փաթեթներ, հաղորդագրություններ եւ ֆոտոպատկերասրահ, որը ներկայացնում է Եվրամիության բնապահպանական գործունեությունը։

Անգլերենով եւ արաբերենով, ԵՄ հարավային տարածաշրջանին նվիրված երեք րոպեանոց տեղեկատվական տեսահոլովակն ընդգծում է ԵՄ ձգտումը՝ մի շարք ծրագրերի եւ նախաձեռնությունների միջոցով կանխարգելել Միջերկրական ծովի բնապահպանական հիմնախնդիրները։

Արեւելյան ուղղության վերաբերյալ պատրաստվել է 1.5 րոպեանոց ֆոտոռեպորտաժ, որտեղ պատմվում է Ուկրաինայում մնացորդների ոչնչացման՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի դրական արդյունքների մասին։

Նորացված մամուլի փաթեթները լուսաբանում են Եվրամիության կողմից արեւելյան եւ հարավային հարեւանության երկրների քաղաքականության բնապահպանական ասպեկտները, ինչպես նաեւ ծրագրերի եւ աջակցության նախաձեռնությունների ուղղվածությունը։ Առավել մանրամասն տեղեկատվության համար արված են համապատասխան հղումներ հավելյալ նյութերին։

Հունիսի 5-ը՝ շրջակա միջավայրի համաշխարհային օրը, ամենամյա միջոցառում է, որ կոչված է դառնալ աշխարհում բնապահպանական գործունեության ամենախոշոր եւ լայնորեն նշանավորվող տոներից մեկը։ Շրջակա միջավայրի համաշխարհային օրը հիմնադրվել է 1972-ին եւ այսօր արդեն դարձել այն հիմնական լծակներից մեկը, որի միջոցով Միավորված ազգերի կազմակերպությունը բարձրացնում է շրջակա միջավայրի պահպանության խնդիրների վերաբերյալ համաշխարհային հանրության տեղեկացվածության մակարդակը՝ դրանց վրա հրավիրելով քաղաքական գործիչների ուշադրությունը եւ կոչ անելով առավել վճռական լինել շրջակա միջավայի պահպանության համար պայքարում։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.