Թողարկում 128

ԱլԳ երկրներից գաղթողների մեծամանությունն ի վերջո տուն է վերադառնում

16.05.2013

migrationԱրեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրներից գաղթողների մեծ մասը  ժամանակավոր միգրանտներ են՝ այն առումով, որ նրանք մնում են հայրենիքում թողած իրենց ընտանիքների անդամներ, անգամ եթե երկար ժամանակով աշխատում են արտերկրում։ Այսպիսին է Եվրահանձնաժողովի պատվերով՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված «Եվրամիության եւ ԱլԳ երկրների միջեւ աշխատուժի շարժունակության ծախսերն ու օգուտները» համապարփակ ուսումնասիրության եզրակացություններից մեկը։ Այս ուսումնասիրության արդյունքները կներկայացվեն ծրագրի ամփոփիչ սեմինարի ժամանակ, հունիսի 26-ին, Բրյուսելում։

Ինչպես նշված է մամուլի հաղորդագրության մեջ, սեմինարը կամփոփի «երկու տարի շարունակ հաջողությամբ իրականացված՝ «Եվրամիության եւ ԱլԳ երկրների միջեւ աշխատուժի շարժունակության ծախսերն ու օգուտները» ծրագիրը, որն իր մեջ ներառում է 11 ուսումնասիրություն՝ ըստ երկրների (որոնցից 5-ը ընտրվել են ԵՄ անդամ երկրներից,  իսկ 6-ը՝ ԱլԳ երկրներն են), քաղաքականության մշակմանն ուղղված երկու փաստաթուղթ՝ «ԱլԳ երկրներից աշխատանքային միգրացիան. էվոլյուցիան եւ լավագույն արդյունքների հասնելու քաղաքականության տարբերակները» եւ «ԱլԳ երկրներից դեպի Եվրամիություն աշխատանքային միգրացիան. ծախսերի եւ օգուտների համապարփակ գնահատում եւ առաջարկություններ լավագույն աշխատաշուկայի ստեղծման համար», ինչպես նաեւ Անփոփիչ ուսումնասիրությունը («ԱլԳ երկրներից դեպի Եվրամիություն աշխատանքային միգրացիան. ավելի լավ ապագայի հնարավորություններ»)։

Ծրագրի նյութերը լայն հասարակության շրջանում կտարածվեն՝ «հույսով, որ ԱլԳ երկրներից դեպի Եվրամիություն աշխատուժի տեղաշարժին վերաբերող քաղաքականությունը կբարելավվի»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։

Սեմինարին կմասնակցեն Եվրամիության եւ ԱլԳ երկրների ներկայացուցիչներ, ինչն այն կդարձնի միգրացիայի հետ կապված տարակարծությունների ու հիմնախնդիրների քննարկման հարթակ։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

 

CSF logoՔՀՖ Ադրբեջանի ազգային պլատֆորմի հայտարարությունը

17.05.2013

ՔՀՖ Ադրբեջանի ազգային պլատֆորմը դատապարտել է երեք ակտիվիստների ձերբակալությունը եւ խոշտանգումը, որը տեղի է ունեցել ապրիլի 30-ին, Ադրբեջանի պետական նավթային ակադեմիայում տեղի ունեցած ահաբեկչության 4-րդ տարելիցի հիշատակին «Ո՛չ տեռորին» կարգախոսով անցկացված խաղաղ ցույցի ժամանակ։

PFP երիտասարդական կոմիտեի նախագահ Աբուլֆազ Քուրբանլին, NIDA Քաղաքացիական շարժման տնօրենների խորհրդի անդամ Թուրգութ Ղամբարը եւ   «Ազատ երիտասարդություն» շարժման ակտիվիստ Իլյին Ռուստամզադեն ձերբակալվել են, եւ նրանց արգելվել է կապ հաստատել իրենց փաստաբանների հետ։ Նրանց արգելվել է դրսից հարազատներից սննդի հանձնուք ստանալ, եւ նրանց կամքին հակառակ՝ գլուխներն ամբողջությամբ սափրել են։ Բացի այդ, հանրության աչքում վերջիններիս վարկաբեկելու նպատակով, նրանց  լուսանկարները տեղադրվել ու տարածվել են իշխանամետ կայքերում։

Ադրբեջանի ազգային պլատֆորմը բոլոքում է մարդու հիմնարար իրավունքների այս խախտումների դեմ եւ պահանջում է պատասխանատվության ենթարկել խոշտանգումներ իրականացնողներին։ Պլատֆորմը միջազգային հանրությանը կոչ է անում առանձնակի ուշադրություն դարձնել Ադրբեջանի նախագահական ընտրությունների նախաշեմին տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումներին։

Ադրբեջանի ազգային պլատֆորմի հայտարարության ամբողջական տեքստը՝ այստեղ։

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.