Թողարկում 127

ENPI Info logo_nՎրաստանում հայտարարվել է Եվրամիության լրագրողական մրցանակաբաշխություն  

08.05.2013

JournalismԵվրամիությունը մամուլի ազատության համաշխարհային տոնը նշեց՝ երկրորդ տարին անընդմեջ  Վրաստանում հայտարարելով Եվրամիության լրագրողական մրցանակաբաշխություն։ Այդ առիթով տարածված մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ այն իր տեսակի մեջ Վրաստանում եզակի է եւ նպատակ ունի «ներկայացնել Վրաստանի այն լրագրողների աշխատանքը, ովքեր դրսեւորել են լրագրողական բարեխղճություն եւ բարձր պրոֆեսիոնալիզմ։

Մրցանակաբաշխությունն ի հայտ կբերի լրագրողական այնպիսի նյութեր, որոնք օգնում են ավելի լավ հասկանալ Եվրամիություն նշանակությունը,  համապատասխանում են լրագրողական էթիկայի բարձր չափանիշներին եւ մասնագիտական որակին։ Հայտեր ներկայացնելու  հնարավորություն կստանան պրոֆեսիոնալ լրագրողները, խմբագիրները, առցանց հրատարակիչները եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Հաղթողների  անունները կհրապարակվեն դեկտեմբերին, մրցանակների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ։

«Մրցանակը գերազանցապես կուղղվի լրագրողական հետաքննության զարգացմանը՝  իր բոլոր այն դրսեւորումներով, որոնցում առկա է հարգանքը բազմակարծության սկզբունքի հանդեպ»,– մրցանակաբաշխության հայտարարման հանդիսավոր արարողության ժամանակ նշել է Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ֆիլիպ Դիմիտրովը։

Լրագրողական լավագույն աշխատանքները, որոնք սկզբնապես հրատարակվել/հեռարձակվել/հրապարակվել են  են Վրաստանում, 2012թ. հոկտեմբերի 1-ից մինչեւ   2013թ. հոկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում, կընտրվեն եւ հաղթողներ կհրապարակվեն հետեւյալ անվանակարգերում.

  • լավագույն հետաքննական կամ վերլուծական հոդված՝ տպագիր կամ առցանց լրատվամիջոցներում
  • լավագույն հետաքննական կամ վերլուծական նյութ, որ հեռարձակվել է հեռուստատեսությամբ կամ ռադիոյով
  • սոցիալական մեդիա միջոցներով/բլոգներով տարածված լավագույն նյութ, որը խթանում է հետաքրքրաշարժ, հավասարակշռված, ազնիվ ու բազմակարծ բանավեճը
  • Առավել ինֆորմատիվ լրատվական գործակալություն կամ առցանց թերթ։

(EU Neighbourhood Info)

 

ENPI Info logo_nԱլԳ երկրների մշակույթի նախարարների առաջին համաժողովը Թբիլիսիում

 08.05.2013

Eastern PartnershipԱլԳ երկրների մշակույթի նախարարների առաջին համաժողովը, որ  նախատեսվում է անցկացնել Վրաստանում՝ Թբիլիսիում, 2013թ. հունիսի 27-28-ը, կոչված է խթանելու Արեւելյան գործընկերության «Մշակույթ» ծրագրի հետագա աշխատանքը եւ հնարավորություն կտա միջնաժամկետ գնահատական տալ դրա իրականացմանը։

«Բարձր մակարդակի այս միջոցառումը կարեւոր ելակետ է ԱլԳ առաջիկա մշակութային գործունեության համար»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։

 Մի քանի շաբաթից «Մշակույթ» ծրագրի կայքէջում առցանց գրանցման հնարավորության կստեղծվի սահմանափակ թվով տեղերի համար։

Արեւելյան գործընկերության «Մշակույթ» ծրագիրն իր 12 միլիոն տարեկան բյուջեով՝ կոչված է օգնել գործընկեր երկրներին՝ մշակութային քաղաքականության մեջ բարեփոխումներ իրականացնելու հարցում, ինչպես պետական մակարդակով, այնպես էլ տարածաշրջանում մշակույթի ոլորտի աշխատողների մասնագիտական ներուժի եւ որակավորման բարձրացման միջոցով: Ծրագրի նպատակը Արեւելյան գործընկերության երկրներում տարածաշրջանային մշակութային կապերի ամրապնդումն է եւ երկխոսության զարգացումը ԵՄ եւ ԱլԳ Եվրոպական հարեւանության քաղաքականության երկրների համակարգերի եւ մշակութային սուբյեկտների միջեւ: (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.