Թողարկում 123

CSF logoԸնդունվում են  2013թ. հոկտեմբերի 4-5-ը Քիշնեւում կայանալիք ԱլԳ ՔՀՖ 5-րդ համաժողովի մասնակցության հայտերը

h_01473857 eu flag copyԱրեւելյան գործընկերության (ԱլԳ)  Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Ղեկավար կոմիտեն (ՂԿ) շահագրգիռ բոլոր կողմերին հրավիրում է ՔՀՖ 5-րդ համաժողովի մասնակցության հայտեր ներկայացնել. դա 2013թ. հոկտեմբերի 4-5-ը Մոլդովայի Հանրապետության մայրաքաղաք Քիշնեւում կայանալիք ՔՀՖ 5-րդ համաժողովի մասնակիցների ընտրության պարտադիր գործընթաց է։

ՔՀՖ ամենամյա համաժողովը մեկտեղելու է Եվրամիության եւ ԱլԳ երկրների՝ շուրջ 200 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ)։ Այդ միջոցառման ընթացքում Եվրահանձնաժողովի, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության, ԵՄ եւ ԱլԳ երկրների կառավարությունների ներկայացուցիչները դիմում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ ներկայացնելով իրենց տեսակետներն Արեւելյան գործընկերության, տարածաշրջանային իրադարձությունների եւ դրանցում քաղաքացիական հասարակության մասնակցության վերաբերյալ։ Ֆորումն ԱլԳ ծրագրերի հաջող իրականացման եւ դրանում քաղաքացիական հասարակության մասնակցությանը վերաբերող հարցերի քննարկման հարթակ է։ Ամենամյա համաժողովն առաջարկություններ է  ներկայացնում ՔՀՖ առաջիկա տարվա անելիքների վերաբերյալ՝ ընձեռելով նաեւ մտքերի եւ փորձի փոխանակման հնարավորություն։ ՔՀՖ ամենամյա համաժողովն իրադարձություն է, որի ընթացքում ՔԿՀ-ների ներկայացուցիչները քննարկումներ են ծավալում իրենց հետագա գործունեություն վերաբերյալ, ընդունում են բանաձեւեր եւ  մասնակցում իրենց ընտրած թեմատիկ աշխատանքային խմբերում անցկացվող ընտրություններին։ ՔՀՖ Ղեկավար կոմիտեն նույնպես այս համաժողովում է ընտրվում։

Համաժողովը կազմակերպվում է Եվրահանձնաժողովի եւ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության, ինչպես նաեւ Մոլդովայի Հանրապետության եւ Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների աջակցությամբ։

Հայտը եւ հետաքրքրվածության նամակը (տե՛ս ստորեւ արված հղումները) անհրաժեշտ է լրացնել անգլերեն կամ ռուսերեն լեզուներով եւ ուղարկել ոչ ուշ, քան 2013թ. մայիսի 19-ի գիշերվա ժամը 12-ը (ԿԵԺ՝ Կենտրոնական Եվրոպայի ժամանակով), հետեւյալ էլեկտրոնային հասցեին՝ applications@eap-csf.eu

Ընտրության նորացված, չափորոշիչների եւ գործընթացների առավել մեծ թափանցիկություն ապահովող ընթացակարգի մասին տեղեկատվություն կարող եք գտնել հայտարարության հավելվածում։

Եվրահանձնաժողովը եւ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը կարող են ֆինանսավորել միայն ընտրված 180 ՔՀԿ-ների (որից 130-ը՝ ԱլԳ, 50-ը՝ ԵՄ երկրներից) ներկայացուցիչների  ճանապարհի եւ կեցության ծախսերը։

Ներբեռնել.

call_for_expression_of_interest_ru.doc

application_form_ru.doc

CSF logoՉեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգի հանդիպումը հայաստանյան ՔՀԿ-ների ներկայացուցիչների հետ

2013թ. ապրիլի 12-ին Երեւանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել պաշտոնական այցելությամբ Հայաստան ժամանած Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Կարել Շվարցենբերգի եւ նրա ղեկավարած պատվիրակության անդամների հանդիպումը ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) ներկայացնող իրավապաշտպան ՀԿ-ների հետ։

ՀԱՊ-ը ներկայացնում էին Երեւանի մամուլի ակումբի նախագահ, ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող, ՔՀՖ Ղեկավար կոմիտեի համանախագահ Բորիս Նավասարդյանը,  Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ Արման Դանիելյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կառավարիչ Վարդինե Գրիգորյանը եւ «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման  եւ մարդու իրավունքների պաշտպանության գործում քաղաքացիական հասարակության դերի բարձրացմանը վերաբերող հարցեր։

CSF logoՔՀՖ կոռուպցիայի դեմ պայքարի ենթախումբը սկսել է շահերի բախման խնդրին առնչվող նոր ծրագիր

12 ապրիլի, 2013թ.

Լեհաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ) որոշել են Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ)  1-ին աշխատանքային խմբի «Պայքար կոռուպցիայի դեմ» ենթախմբի  շրջանակներում սկսել շահերի բախման (ՇԲ) խնդրին առնչվող նոր նախագիծ, որն այդ պայքարի կարեւոր մասը պետք է դառնա։ Շահերի բախումն Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում լայն տարածում ունեցող կոռուպցիայի հիմնական պատճառներից մեկն է, ինչի համար էլ ՔՀԿ-ները որոշել դրա դեմ պայքարում համատեղել իրենց ուժերը։

Չնայած շահերի բախումը կոռուպցիայի դեմ պայքարի կարեւոր բաղադրիչն է, սակայն ԱլԳ երկրներում այդ հարցին վերաբերող իրավական հիմքերը բավական սահմանափակ են։

Լեհաստանում ՇԲ-ն կարգավորվում է մի շարք իրավական ակտերով։ Կառավարության անդամները ենթարկվում են «Հանրային գործունեություն ծավալող անձանց՝ գործարարությամբ զբաղվելու սահմանափակման մասին» օրենքին եւ Նախարարների խորհրդի աշխատանքի կանոնների եւ դրույթների  վերաբերյալ Նախարարների խորհրդի որոշմանը, իսկ խորհրդարանականները՝ «Պատգամավորական եւ սենատորական մանդատի գործադրման մասին» օրենքին։ Մյուս պաշտոնյաները ենթարկվում են «Հանրային գործունեություն ծավալող անձանց՝ գործարարությամբ զբաղվելու սահմանափակման մասին» օրենքին։ Չնայած Լեհաստանը լավ զարգացած նորմատիվային-իրավական դաշտ ունի, սակայն շահերի բախում  հասակացութունը սահմանափակված է միայն պետական պաշտոնյաների շրջանակով, եւ ԶԼՄ-ներում պետական բարձրաստիճան պաշտոնյաներին առնչվող ՇԲ-ի բազմաթիվ դեպքեր են հրապարակվում։

Մոլդովայում  «TI-Մոլդովայի» կողմից կատարված վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ չնայած ՇԲ-ի մասին օրենքն ընդունվել է 2008թ.-ին,  սակայն մինչեւ օրս չկան դրա կիրարկման մեխանիզմները։ Բացի այդ, հանրային ծառայության կենտրոնական մարմիններում պետական ծառայողների միայն ¾-ն է կարողացել ճիշտ բնորոշել «շահերի բախում» հասկացությունը, աշխատակիցների մեծ մասն օրենքով պահանջվող հայտարարություն չի արել իր շահերի մասին եւ, այդուհանդերձ, նրանց նկատմամբ որեւէ  պատժամիջոց չի կիրառվել։ Վերջերս ստեղծվել է Բարեխիղճ գործունեության հարցերով գլխավոր հանձնաժողով, որի պատասխանատվության շրջանակներում է շահերի բախմանը վերաբերող օրենսդրության կատարման վերահսկողությունը, սակայն այն դեռեւս չի սկսել իր գործունեությունը։

Ուկրաինայում 2008թ.-ին ՇԲ-ի վերաբերյալ օրենսդրական նախագիծ է մշակվել, սակայն Խորհրդարանն այն չի հաստատել։ ՇԲ-ին վերաբերող որոշ դրույթներ ուժի մեջ են մտել 2011թ.-ի հուլիսից եւ ներկայումս ներառվել են Կոռուպցիայի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի առավել ամբողջական օրենքի մեջ, ըստ որի՝ պետական ծառայողները եւ քաղաքական գործիչները պարտավոր են բացառել շահերի բախումը եւ դրա մասին տեղեկացնել իրենց վերադասին։ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի նոր դրույթներից մեկը սահմանում է, որ շահերի բախման մասին չտեղեկացնելը պատժվում է տուգանքով։ Երկիրը դեռեւս գտնվում է այդ նոր օրենսդրության կիրառման սկզբնական փուլում, հետեւաբար, ՇԲ-ի մասին հաշվետվողականությունը գործնականում բացակայում է, եւ նման վարչական գործեր դեռեւս չեն արձանագրվել։

Հայաստանում շահերի բախման վերաբերյալ առանձին օրենք գոյություն չունի, սակայն 2011-ի մայիսին ընդունված եւ 2012-ի հունվարից ուժի մեջ մտած Պետական ծառայության մասին օրենքում մտցված են ՇԲ-ին վերաբերող մի շարք դրույթներ։ Վերոհիշյալ օրենքի հոդված 28-ը պետական ծառայողների շրջանում ՇԲ-ն միանշանակ կերպով չի սահմանում եւ բնութագրում է միայն բարձրաստիճան պաշտոնյաներին առնչվող շահերի բախումը։ Օրենքը սահմանում է բարձրաստիճան պետական պաշտոնյաների Էթիկայի հանձնաժողովի պատասխանատվությունը ՇԲ-ի քաղաքականության իրականացման համար։  Հանձնաժողովը կարող է առաջարկություններ անել, սակայն պատժամիջոցներ սահմանելու իրավասություն չունի։ ՇԲ-ի խախտումների նկատմամբ վերահսկողությունը հստակ կանոնակարգված չէ, այն դեպքում, երբ ՇԲ-ի խախտման դեպքեր, հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում,  հաճախակի են հանդիպում։

Կոռուպցիայի դեմ պայքարի ենթախմբում ընդգրկված ՔՀԿ-ների գործողություններն ուղղված են Շահերի բախման մոնիտորինգի իրականացման մեջ քաղաքացիական հասարակության ներուժի հզորացմանը եւ իրենց երկրների կառավարությունների հետ արդյունավետ երկխոսության ծավալման համար ջանքերի համախմբմանը։

Կառավարման որակի բարելավման շրջանակներում ՔՀԿ-ները կառավարություններին կոչ են անում հետեւել ՇԲ-ի վերաբերյալ եվրոպական արժեքներին, չափանիշներին եւԵվրոպայի խորհրդի՝ պետական ծառայողների վարքագծին առնչվող հանձնարարականին, որն ընդունվել է 2000թ. մայիսի 11-ին, եւ 2003թ. հունիսին Եվրոպայի խորհրդի հանձնարարականներում ներառված՝ պետական ծառայության մեջ շահերի բախման կառավարման վերաբերյալ   Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) ուղեցույցի դրույթներին։

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.