Թողարկում 122

CSF logoԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի նիստը Երեւանում

SC in Yerevan2013թ. ապրիլի 4-5-ը Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Ղեկավար կոմիտեի (ՂԿ) անդամները  ՂԿ նիստի անցկացման նպատակով,  ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի համանախագահ, ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանի նախաձեռնությամբ,  աշխատանքային այցով Երեւանում էին։

2013թ. ապրիլի 5-ին, ժամը 17.00-ին, Երեւանի Կոնգրես հյուրանոցի «Պիկասո» սրահում  Ղեկավար կոմիտեի անդամները հանդիպեցին ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ կազմակերպություններիների ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը ներկա հայաստանյան  30-ից ավելի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվեցին Ֆորումի աշխատանքներն ակտիվացնելուն եւ ազգային պլատֆորմների հզորացմանը վերաբերող հարցեր։ ՂԿ անդամներն առանձնահատուկ կարեւորություն տվեցին արդեն իսկ գրանցում ստացած  ՔՀՖ քարտուղարության գործունեությանը եւ նշեցին, որ դրա համանմանությամբ Ազգային պլատֆորմների քարտուղարությունների ձեւավորումը գործնական ակտիվություն կհաղորդի թե՛ ամբողջ Ֆորումի, թե՛ առանձին երկրների Ազգային  պլատֆորմների աշխատանքին։ Հանդիպման մասնակիցները քննարկեցին  ՔՀՖ եւ ազգային պլատֆորմների աշխատանքային խմբերի (ԱԽ) մակարդակներով կապերի սերտացմանը եւ  համագործակցության ընդլայնմանը, ՔՀԿ-ների իրական անկախությանը,  ԱԽ գործողությունների պլանների կազմմանը եւ գործիքների մշակմանը, ինչպես նաեւ ՔՀՖ աշխատանքներին քաղաքացիական հասարակության ավելի լայն շրջանակների ներգրավմանը վերաբերող հարցեր։

european-commission-flag

«ԵՄ արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ» թեմայով գիտաժողով Երեւանում

9 Ապրիլի, 2013

Slovakiayi pokhvarchapet LaychakԱյսօր՝ 2013թ. ապրիլի 9-ին, ժամը 18.00-ին Երեւանի «Կոնգրես» հյուրանոցի «Բոլռում» սրահում տեղի կունենա «ԵՄ արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ» թեմայով գիտաժողով, որտեղ զեկույցով հանդես կգա ապրիլի 9-10-ը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող՝ Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերով նախարար Միրոսլավ Լայչակը:  Եվրամիության Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի 4-րդ՝ «Միջանձնային շփումներ» աշխատանքային խմբի նախաձեռնությամբ իրականացվող այս գիտաժողովի կազմակերպիչներն են Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը (ԳՏՀՎԿ) եւ ՀՀ-ում Սլովակիայի Հանրապետության դեսպանատունը:

ENPI Info logo_n

Գործընկեր երկրների հասարակական կարծիքը Եվրամիության մասին. ԵՀՔ բարոմետրը Բրյուսելում ներկայացնում է հետազոտության արդյունքները

08.04.2013

h_01183690 epa copyԳիտե՞ք արդյոք, թե Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) երկրների քաղաքացիներն ինչ կարծիք ունեն Եվրամիության մասին։ Ինչ են նրանք մտածում իրենց կյանքի մասին եւ որքանով են տեղեկացված ԵՄ համագործակցության շրջանակներում իրականացվող միջոցառումների վերաբերյալ։ Եվրոպական հարեւանության բարոմետր նախագիծը, որ ֆինանսավորվում է Տարածաշրջանային տեղեկատվական ծրագրի շրջանակներում, երեքշաբթի, ապրիլի 9-ին, Բրյուսելի EuropeAid տեղեկատվական կենտրոնում անցկացվող կոնֆերանսում ներկայացնելու է այդ հետազոտության արդյունքները։

Եվրոպական հարեւանության բարոմետրի արդյունքների ներկայացմանը նվիրված մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ ԵՄ հարեւան պետությունների քաղաքացիներն ընդհանուր առմամբ դրականորեն են վերաբերվում Եվրամիության հետ իրենց երկրների համագործակցությանը։ Այդ տեսակետն առավել ցայտուն է արտահայտված ԵՀՔ Հարավային երկրներում, որտեղ հարցմանը մասնակցածների կեսինց ավելին դրական կարծիք ունի այդ հարաբերությունների մասին։

Տարածաշրջանային տեղեկատվական ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող Եվրոպական հարեւանության բարոմետրը  գործընկեր 16 երկրներում եւ ԵՀՔ տարածաշրջանում ընդգրկված տարածքներում ու Ռուսաստանում հասարակական կարծիքի ուսումնասիրություն է իրականացնում երկու, այսպես կոչված, «էտալոնային բարոմետրերի» (գարնանը եւ աշնանը) եւ մեկ՝ ամենամյա «հատուկ բարոմետրի» միջոցով։ Հարցման նպատակը Եվրամիության, Եվրոպական հարեւանության քաղաքականության, ինչպես նաեւ իրականացվող միջոցառումների եւ համագործակցության ծրագրերի վերաբերյալ  բնակչության տեղեկացվածության եւ ընկալման գնահատումն է։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Ավելին՝

Կոնֆերանս՝ նվիրված Եվրոպական հարեւանության բարոմետրի տվյալների ներկայացմանը

Եվրոպական հարեւանության բարոմետրի տվյալների հաշվետվություն. 2012թ. աշուն

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.