Թողարկում 121

Երեւանում տեղի է ունեցել «Ազգերի հիշողություն» ծրագրի շնորհանդեսը

ՍտեփանՍույն թվականի մարտի 28-29-ին ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի չորրորդ՝ «Միջանձնային կապեր» աշխատանքային խմբի շրջանակներում Երեւանում տեղի է ունեցել ԵՄ Արեւելյան գործընկերության երկրների «Ազգերի հիշողություն» ծրագրի շնորհանդեսը:  Ծրագիրը ստեղծվել է 2008թ-ին, չեխական երեք հաստատությունների` Post Bellum ասոցիացիայի, չեխական ռադիոյի եւ  Տոտալիտար ռեժիմների հետազոտության ինստիտուտի կողմից:  Ծրագիրը եւ կայքը ներկայացրել են ծրագրի համակարգողներ Ստեֆան Չեռնուշեկը եւ Լենկա Կոպրիռովան։ Հայաստանում ծրագրի գործընկեր «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպությունը նախատեսում է հարցազրույցների տեսանկարահանումների շարք անցկացնել 1915թ. Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը վերապրածների եւ նրանց սերունդների, ինչպես նաեւ 1937-1949թթ. խորհրդային շրջանում բռնադատված անձանց եւ նրանց սերունդների հետ։ Ծրագրի մյուս գործընկերներն են Վրաստանի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտը (Վրաստան) եւ վրացական «RE» ստուդիան, Արեւմտյան Ուկրաինայի պատմության ուսումնասիրման կենտրոնը (Ուկրաինա), Ազգերի հիշողության ինստիտուտը (Սլովակիա) եւ 1956թ. հունգարական հեղափոխության պատմության հիմնադրամը (Հունգարիա)։

european-commission-flagՇտեֆան Ֆյուլեն Վրաստանի գերագույն դատարանի ներկայացուցչին հավաստիացնում է՝ եվրոպական Վրաստանը դատական անկախ համակարգի կարիք ունի

28.03.2013

h_02545045 epaՎրաստանում դատական բարեփոխման եւ Եվրամիություն-Վրաստան համագործակցության տեմպերն են եղել ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերի հանձնաժողովի անդամ Շտեֆան Ֆյուլեի եւ Վրաստանի գերագույն դատարանի նախագահ Կոնստանտին Կուբլաշվիլիի՝ մարտի 27-ին տեղի ունեցած քննարկման առանցքում։ Ֆյուլեն ողջունել է դատական իշխանության բարեփոխման ուղղությամբ երկրի ջանքերն ու ընդգծել է դրա ապաքաղաքականացման անհրաժեշտությունը։

Եվրահանձնաժողովի տարածած մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ ԵՄ-ն շարունակում է դատական բարեփոխումների վերաբերյալ  խորհրդատվություն տրամադրել վրացական կառավարությանը։ Փետրվարին հանձնաժողովը Վրաստանում իրավական, սահմանադրական բարեփոխումների եւ մարդու իրավունքների հարցերով  ԵՄ հատուկ խորհրդական  է նշանակել Թոմաս Համարբերգին։ Վերջինս խորհրդատվություն է մատուցելու երկրի պետական հաստատություններին, այդ թվում գերագույն դատարանին՝ դատական, սահմանադրական եւ իրավական բարեփոխումների վերաբերյալ, ինչպես նաեւ իրավապահ մարմիններին, քրեակատարողական համակարգին եւ մարդու իրավունքներին վերաբերող հարցերով։

ԵՄ-ն նաեւ ավագ դատավորի գլխավորությամբ գործող փորձագետների խումբ է տրամադրել, որը Վրաստանի արդարադատության նախարարության հետ աշխատանքներ է տանում քրեական արդարադատության եւ մարդու իրավունքների ոլորտներում։ Եվրամիությունը Եվրոպայի խորհրդի հետ աջակցում է Վրաստանին՝ բանտային բարեփոխումներ իրականացնելու գործում։

Արդարադատության ոլորտը համարվում է Եվրամիության եւ Վրաստանի միջեւ համագործակցության առավել կարեւոր եւ երկարաժամկետ ուղղություններից մեկը (2008 թվականից ի վեր ԵՄ-ն Վրաստանին 34 միլիոն եվրո է տրամադրել քրեական արդարադատության ոլորտի բարեփոխման համար)։

Մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ ԵՄ-ն հետագայում եւս կշարունակի ֆինանսական աջակցություն տրամադրել արդարադատություն ոլորտի բարեփոխմանը եւ ընդգծվում է. «Վրաստանի՝ որպես եվրոպական ընտանիքի անդամի համար անչափ կարեւոր է ունենալ անկողմնակալ, պրոֆեսիոնալ եւ անկախ դատական համակարգ»։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.