Թողարկում 120

EuropAid logo_enՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ

2012  ԹՎԱԿԱՆԻՆ

ՄԵՄՈ/13/xxx

Բրյուսել, 2013 թվական, մարտի 20

Եվրոպական հանձնաժողովը եւ ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը 2013 թվականի մարտի 20-ին հրապարակեցին «հարեւանության ամենամյա փաթեթը», որը ներառում է  համատեղ ուղերձ` «Գործընկերությունն ամրացնելու ուղղությամբ աշխատանքը» Հայաստանում Եվրոպական հարեւանության քաղաքականության իրագործման 2012 թվականի առաջընթացի գնահատմամբ, «Գործընկերություն հանուն ժողովրդավարության եւ համատեղ բարգավաճման»  զեկույցը հարավային միջերկրածովյան երկրների հետ, Արեւելյան գործընկերության 2012 թվականի զեկույցը, 12 երկրների զեկույցները (2012 թվականի զարգացումներն ու  առաջարկվող գործողությունները), ներառյալ Հայաստանի զեկույցը եւ վիճակագրական առդիր:

Հայաստանի Հանրապետության կառավարության հետ քաղաքական երկխոսությունը 2012 թվականին խորացել էԵՄՀայաստան ասոցացման համաձայնագրի (ԱՀ), ներառյալ՝ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) բանակցությունները լավ տեմպով առաջ ընթացան: Հայաստանը շարունակել է մակրոտնտեսական հիմնավոր քաղաքականություն եւ կառուցվածքային բարեփոխումներ իրագործել: Հայաստանը լրացուցիչ առաջընթաց է արձանագրել մակրոտնտեսական քաղաքականության, աղքատության կրճատման եւ սոցիալական համերաշխության ոլորտներում Գործողությունների ծրագրի նպատակներին հասնելու ուղղությամբ: Չնայած որ 2012 թվականի մայիսի խորհրդարանական եւ 2013 թվականի փետրվարի նախագահական ընտրություններն ընդհանուր առմամբ  թափանցիկ էինՀայաստանը լուրջ ջանք գործադրեց մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խնդիրների լուծման ուղղությամբ, սակայն դեռեւս անհրաժեշտ են լրացուցիչ աշխատանքներ, մասնավորապես՝ օրենսդրություն ընդունելու եւ ի կատար ածելու առումներով:

Հայաստանն անդրադարձավ ԵՀՔ-ի առաջընթացի նախորդ տարվա զեկույցում տեղ գտած կարեւորագույն առաջարկություններից մի քանիսին: Հայաստանը կազմեց ընտրական գործընթացի բարելավման «ճանապարհային քարտեզ», ընդունեց Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունը եւ որոշ միջոցառումներ ձեռնարկեց կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական համակարգի եւ պետական կառավարման համակարգի բարեփոխման, ինչպես նաեւ՝ ոլորտային բարեփոխումների եւ ԵՄ-ի օրենսդրության նկատմամբ կարգավորող դաշտի մոտարկման ուղղություններով: Առաջընթաց է անհրաժեշտ նաեւ կարեւոր այլ առաջարկությունների գծով: Այս տարվա զեկույցի հիման վրա, հաշվի առնելով նաեւ 2013 թվականի ընթացքում ԵՀՔ-ի գործողությունների ծրագրի իրագործումը շարունակելու անհրաժեշտությունը (Գործողությունների ծրագիրը 2013 թվականի ընթացքում փոխարինվելու է Ասոցացման համաձայնագրով) Հայաստանի Հանրապետությանը կոչ է արվում.

  • Լրացուցիչ քայլեր ձեռնարկել 2012 թվականի մայիսի խորհրդարանական եւ 2013 թվականի փետրվարի նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մատնանշած թերությունների վերացման ուղղությամբ՝ ի կատար ածելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները, այդ թվում՝ նախագահական ընտրությունից հետո օրենսդրական դաշտում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունը:
  • Լիովին հետաքննել 2008 թվականի մարտին նախագահական ընտրություններից հետո բախումների ժամանակ տեղի ունեցած մահվան դեպքերի հանգամանքները, ոստիկանությունում ազատազրկման ընթացքում դաժան վերաբերմունքի եւ արդար դատավարության խախտումների վերաբերյալ բողոքները:
  • Նոր թափ հաղորդել Մադրիդյան սկզբունքների համաձայնեցման ուղղությամբ Ադրբեջանի հետ միասին գործադրվող ջանքերին՝ Մինսկի խմբի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստանձնած հանձնառություններին համահունչ:
  • ԵՄ-ի ներկայացուցիչների համար Լեռնային Ղարաբաղը եւ հարակից շրջաններն անարգել այցելելու հնարավորություն ապահովել՝ հակամարտության վերափոխման աշխատանքներին սատարելու նպատակով, Մինսկի խմբի գործունեությունը լիովին փոխլրացնելու կարգով:
  • Նպաստել հակամարտության կարգավորման առաջընթացի համար նպաստավոր միջավայրի ձեւավորմանը, խրախուսել եւ օժանդակել խաղաղության հաստատման հարակից աշխատանքների իրականացմանը:
  • Ապահովել Մարդու իրավունքների ազգային ռազմավարության իրագործումը, ձեւակերպել, ընդունել եւ ի կատար ածել հարակից Միջոցառումների ծրագիրը:
  • Հեռարձակման մասին օրենսդրության մեջ փոփոխություններ կատարել՝ ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի առաջարկություններին համահունչ, եւ ապահովել բազմակարծությունը հեռարձակվող լրատվամիջոցներում:
  • Վերջնական տեսքի բերել «Խղճի ազատության եւ կրոնի մասին» օրենքի նախագիծը՝ միջազգային չափանիշներին համահունչ, ինչպես նաեւ՝ այլընտրանքային քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությունը՝ Վենետիկյան հանձնաժողովի եւ ԵԱՀԿ-ի առաջարկություններին համահունչ:
  • Խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրություն ընդունել, այդ թվում՝ լրացուցիչ քայլեր ձեռնարկել, որոնց արդյունքում օրենսդրությունը կներդաշնակեցվի գենդերային հավասարության եւ խտրականության բացառման ոլորտներում ԵՄ-ի օրենսդրական կարգավորումներին:
  • Խորացնել կոռուպցիայի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի ուղղությամբ գործադրվող ջանքերը, այդ թվում՝ կյանքի կոչել 2012 թվականին ընդունված օրենքները եւ զարգացնել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի պետական հանձնաժողովի կարողությունները, անկախությունը եւ թափանցիկությունը:
  • Խորացնել պետական կառավարման բարեփոխումների իրագործումը, այդ թվում՝ միջոցառումներ իրականացնել իրավապահ եւ դատական ոլորտների բարեփոխման ուղղությամբ (մասնավորապես՝ դատական համակարգի անկախությունը եւ դրա նկատմամբ հանրության վստահության մակարդակը բարձրացնելու, դատավորների վերապատրաստումը կատարելագործելու եւ քրեական դատավարության օրենսգիրքը վերանայելու ուղղություններով):
  • Շարունակել պետական կառավարման բարեփոխումները, մասնավորապես՝ քաղաքացիական ծառայության համակարգում կարիերայի եւ վարձատրության՝ արժանիքների հիման վրա առաջխաղացման համակարգի ամրապնդմամբ, տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմամբ եւ հանրային ֆինանսների կառավարման բարեփոխումների շարունակմամբ:
  • Շարունակել ոլորտային բարեփոխումների գործընթացը, առեւտրի ոլորտում եւ առեւտրին առնչվող ոլորտներում ԵՄ-ի օրենսդրական կարգավորումներին Հայաստանի իրավական դաշտը մոտարկելու գործընթացները՝ ԽՀԱԱԳ-ի ընթացող բարեփոխումներին զուգահեռ, մասնավորապես՝ սանիտարիայի եւ բուսասանիտարիայի միջոցառումների, առեւտրի տեխնիկական խոչընդոտների, մտավոր սեփականության իրավունքների եւ մաքսային ոլորտներում:
  • Խթանել մրցակցային տնտեսական միջավայր ապահովելու ջանքերը, այդ թվում՝ բարելավելով պայմանագրերի կիրարկումը՝ հեշտացնելով հարկերի վճարումը եւ անդրսահմանային առեւտուրը:
  • Աշխատել Մեծամորի ատոմակայանը հնարավորինս վաղ փակելու ուղղությամբ եւ ընդունել կայանի շահագործման դադարեցման մանրակրկիտ ծրագիր՝ հաշվի առնելով 2012 թվականի սթրես-տեստերի զեկույցի արդյունքները:

2012 թվականի ընթացքում ԵՄ-Հայաստան համագործակցության տարբեր ոլորտներում նախաձեռնված, հաջողությամբ իրականացված կամ հետաձգված բարեփոխումները ներառված են երկրի տարեկան զեկույցում: Որոշ հարցեր, սակայն, արժանի են հատուկ ուշադրության: Հայաստանյան իշխանությունները բավական թափանցիկ եւ մրցակցային խորհրդարանական ընտրություններ անցկացրեցին 2012 թվականի մայիսին եւ նախագահական ընտրություններ` 2013 թվականի փետրվարին: Ընդհանուր առմամբ հարգվել են արտահայտվելու ազատությունը եւ հավաքների ազատությունը, սակայն  լրատվամիջոցների անկախության մակարդակը դեռեւս բավարար չէ: Սահմանափակ քայլեր են իրագործվել բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիայի դեմ պայքարում: Կառավարության եւ քաղաքացիական հասարակության միջեւ համագործակցության ներկայիս շրջանակն անբավարար է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների տեմպը դանդաղել է: Ավարտվել են Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) բանակցությունների երեք փուլերը: Վիզաների դյուրացման համաձայնագիրը ստորագրվել է դեկտեմբերին: Հայաստանը  հաստատել է որոշում, որով 2013 թվականի հունվարից վերացվել է մուտքի վիզայի պահանջը ԵՄ-ի քաղաքացիների համար: Ավելացել է ԵՄ-ի կրթական ծրագրերին մասնակցող հայ ուսանողների եւ հետազոտողների թիվը:

ԵՄ-Հայաստան. ընդհանուր տեղեկություններ

Քաղաքականություն

Եվրոպական հարեւանության քաղաքականությունը ղեկավարում է ԵՄ-Հայաստան հարաբերությունները: 2009 թվականից ի վեր ԵՄ-ն իրականացնում է Արեւելյան գործընկերությունը: ԵՀՔ շրջանակի արեւելյան ուղղությունը, որի նպատակն է  խորացնել հարաբերություններն արեւելյան գործընկերության 6 պետությունների հետ հետեւյալ ուղղություններով.

  • Երկկողմ հարաբերություններ, որի նպատակն է ստորագրել Ասոցացման համաձայնագիր, որը ներառում է Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու պայմանների բավարարումը, ինչպես նաեւ առաջընթացը վիզաների եւ տեղաշարժի հարցերում  
  • Բազմակողմանի համագործակցություն (միջկառավարական հարթություններ եւ  առաջնային նախաձեռնություններ):

Այս մոտեցումը հնարավոր կդարձնի աստիճանական քաղաքական ասոցացումն ու խորը տնտեսական ինտեգրումը:

Փաստեր եւ տարեթվեր

1999թ. Ուժի մեջ է մտել ԵՄ-Հայաստան գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրը

2006 թ. Հաստատվել է ԵՄ-Հայաստան գործողությունների ծրագրիրը

2009թ. ԵՄ ֆինանսավորմամբ իր գործունեությունն է սկսել Հայաստանում ԵՄ Խորհրդատվական խումբը:

2009թ. Հարեւանության ներդրումային գործիքով հատկացվել է 14.6 միլիոն եվրո դրամաշնորհ տրանսպորտի ոլորտին:  Հայաստանը կարող է օգտվել նաեւ  3 տարածաշրջանային ծրագրերից։ Ընդսմին,

2007-2010թթ. ԵՀԳԳ փաթեթը Հայաստանի  համար կազմել է 98.4 միլիոն եվրո,

2010թ. Մեկնարկել են ԵՄ-ն հետ Ասոցացման համաձայնագրի բանակցությունները

2011-2013թթ. Ազգային ինդիկատիվ նոր ծրագիրը Հայաստանի համար ընդունվել է 2010 թվականի մարտին:  Բյուջեն կազմում է 157.3 միլիոն եվրո:

logo Euro Culture

Մշակութային ժառանգության զարգացում. ընդունվում են նյութերի հայտեր էլեկտրոնային ամսագրում հրապարակելու համար

25-03-2013

shengavit-2

Շենգավիթ

Արեւելյան գործընկերության երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի մշակութային ժառանգության մասնագետներին առաջարկվում է ներկայացնել նյութեր՝ «Ժառանգության պահպանություն» էլեկտրոնային ամսագրի երրորդ թողարկման համար։ Ամսագիրը պատրաստվում Արեւելյան գործընկերության «Մշակույթ» ծրագրի շրջանակում իրականացվող «Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման» նախագծի շրջանակներում։

Հայտերում պետք է ներառվեն հետեւյալ թեմաները. ժառանգության պահպանման եւ ներկայացման ազգային քաղաքականություն, հասարակական նախաձեռնությունները ժառանգության պահպանման ոլորտում, ժառանգության պահպանման չափանիշներ,  ժառանգություն կառավարման խնդիրներ, ինտեգրված մոտեցում մշակութային ժառանգությանը, փորձնական ծրագրեր եւ առանձին դեպքերի ուսումնասիրություններ եւ այլն: Նյութերը կարող են ներկայացվել որպես հոդվածներ կամ ակնարկներ:

Էլեկտրոնային ամսագիրը ղեկավարում է տարածաշրջանային խմբագրական խորհուրդը։ Էլեկտրոնային ամսագրի յուրաքանչյուր համար կարող է ԱլԳ յուրաքանչյուր երկրից ընդունել առավելագույնը երկու հայտ։

Հայաստանի մշակութային ժառանգության մասնագետներն իրենց նյութերը կարող են ուղարկել դոկտոր Մկրտիչ Զարդարյանին՝ mhzardar@gmail.com

Ուկրաինայի մշակութային ժառանգության մասնագետներն իրենց նյութերը կարող են ուղարկել դոկտոր Օլյոնա Օլեյնիկին՝ archiprestig@ukr.net

Իսկ Ադրբեջանի, Վրաստանի, բելառուսի եւ Մոլդովայի ժառանգության մասնագետներն իրենց նյութերը կարող են ուղարկել դոկտոր Մարինե Կենիային՝ kenia@icomos.org.ge

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է  2013 թ. ապրիլի 30-ը։

«Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման» նախագծի (RCCHD) նպատակն է բարելավել մշակութային ժառանգության պահպանման կառավարումը, ապահովել նրա ներգրավվածությունն Արեւելյան գործընկերության տարածաշրջանի տնտեսության զարգացման համատեքստում: Այն մաս է կազմում ԵՄ Արեւելյան գործընկերության ֆինանսավորմամբ իրականացվող «Մշակույթ» ծրագրի, որի մասնակից երկրներն են Հայաստանը, Վրաստանը, Նորվեգիան եւ Ուկրաինան:

Արեւելյան գործընկերության «Մշակույթ» ծրագիրն իր 12 միլիոն տարեկան բյուջեով՝ կոչված է օգնել գործընկեր երկրներին՝ մշակութային քաղաքականության մեջ բարեփոխումներ իրականացնելու հարցում, ինչպես պետական մակարդակով, այնպես էլ տարածաշրջանում մշակույթի ոլորտի աշխատողների մասնագիտական ներուժի եւ որակավորման բարձրացման միջոցով: Ծրագրի նպատակը Արեւելյան գործընկերության երկրներում տարածաշրջանային մշակութային կապերի ամրապնդումն է եւ երկխոսության զարգացումը ԵՄ եւ ԱլԳ Եվրոպական հարեւանության քաղաքականության երկրների համակարգերի եւ մշակութային սուբյեկտների միջեւ: (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Advertisements
This entry was posted in Հայերեն and tagged , , . Bookmark the permalink.