Թողարկում 119

Հայաստանի, Վրաստանի եւ Մոլդովայի հետ ԽՀԱԱԳ համաձայնագիրը կվավերացվի՞ մինչեւ Վիլնյուսում կայանալիք ԱլԳ-ԵՄ գագաթնաժողովը

ԱլԳ ՔՀՖ կայքէջ

ԵՄ դրոշԵվրոպական հանձնաժողովն ազատ առեւտրի մասին համաձայնագրերի առաջընթաց է արձանագրել Արեւելյան գործընկերության (ԱլԳ) մի շարք երկրների հետ բանակցային գործընթացում եւ հույս ունի դրանցից  երեքի՝ Հայաստանի, Մոլդովայի եւ Վրաստանի հետ բանակցություններն ավարտին հասցնել մինչեւ այս տարվա նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք ԱլԳ-ԵՄ գագաթնաժողովը։

Մոլդովայի հետ բանակցությունների վեցերորդ փուլը տեղի է ունեցել այս տարվա  մարտի 12-ին, հաջորդ շաբաթ բանակցությունների վերջնական փուլը պետք է անցկացվի Վրաստանի հետ (առայսօր եղել է հինգ փուլ), իսկ Հայաստանը, մինչ օրս,  արդեն իսկ անցել է բանակցությունների չորս փուլ։

Հաղորդվում է, որ  Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ակնկալիքի մասին հարցը կարող է դիտարկվել բանակցությունների ավարտից հետո միայն։ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն վերջերս ասել է, թե հնարավոր է, որ ԱլԳ երկրների ամենամեծ առաջընթացն արձանագրած գործընկերների՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարները քննարկվեն Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ։ Բայց նա նաեւ կոչ է արել Վրաստանի քաղաքական գործիչներին՝ դադարեցնել վիճաբանությունները, քանի որ դա կօգնի համոզել Բրյուսելի իրենց գործընկերներին՝ կողմնորոշվել այդօրինակ  առաջարկների հարցում, ԱլԳ այնպիսի երկրների պարագայում, ինչպիսին Վրաստանն է։

ԱլԳ երեք երկրների hետ բանակցությունների կենտրոնում Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրերն են (ԽՀԱԱԳՀ), որոնց ստորագրումը եւ կիրարկումը մեծապես կնպաստի գործընկեր երկրների իրավական համակարգերը ԵՄ օրենսդրությանը համապատասխանեցնելուն եւ այդ երկրների միջեւ ազատ առեւտրի արդյունավետ գոտի ստեղծելուն։

Շուրջ 900 էջ կազմող ԽՀԱԱԳՀ-ը (խնդրում ենք նկատի ունենալ, որ այդ փաստաթուղթը պաշտոնապես չի հրապարակվել եւ, հետեւաբար, չի համարվում պաշտոնական փաստաթուղթ) արդեն բանակցված եւ նախաստորագրված է Ուկրաինայի հետ, բայց ԵՄ-ն այն դեռ չի վավերացրել, ի նշան դժգոհության՝  Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի եւ ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լիսենկոյի՝ շարունակվող ազատազրկման առնչությամբ: ՔՀՖ Ուկրաինայի ազգային պլատֆորմը դիմել է (տե՛ս այստեղ) երկու կողմերին, այնուամենայնիվ, ստորագրել համաձայնագիրը, պնդելով, որ դա Ուկրաինայի կառավարությանը կդրդի  եվրոպամետ բարեփոխումների իրականացման:

Եթե ԽՀԱԱԳ համաձայնագրերի շուրջ բանակցությունները հաջողվի ավարտին հասցնել եւ մինչեւ նոյեմբեր ստորագրել, ապա դա Արեւելյան գործընկերության քաղաքականության մեծ հաջողությունը կլինի: Չեխիան, Գերմանիան, Լեհաստանն ու Շվեդիան ԵՄ անդամ մյուս պետություններին ուղղված ոչ պաշտոնական մի փաստաթղթում վերջերս նշել են է, որ Վիլնյուսի գագաթնաժողովն «առանցքային  նշանակություն է ունենալու ԱլԳ քաղաքականության համար»։ Այս չորս երկրները կարծիք են հայտնել, որ Մոլդովան եւ Վրաստանը պետք է որ կարողանան մինչեւ գագաթնաժողովն ավարտել բանակցությունները եւ Ուկրաինայից ակնկալում են «վճռական գործողությունների իրականացում» երկու ընդդիմադիր քաղաքական գործիչների ազատ արձակման հարցում։ Այս չորս երկրներն էլ արդեն իսկ մեծ նշանակություն են տալիս Մոլդովայի եւ Վրաստանի հետ վիզային ազատ ռեժիմի  ներդրման ուղղությամբ արձանագրված առաջընթացին:

Հայաստանը, որը նախորդ ամիս կայացած նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկման հետ կապված քաղաքական խնդիրների մեջ, վերոհիշյալ փաստաթղթում նշված չէ, սակայն երկրի իշխանությունը ԵՄ ամենաբարձր քաղաքական շրջանակներին հավաստիացրել է, որ  ընտրություններից հետո կստորագրի եւ կիրականացնի ԽՀԱԱԳՀ-ն: Մոլդովայի կառավարությունը եւս, չնայած երկիրը ճգնաժամի մեջ է, դրական զարգացումների ճանապարհին է, իսկ Վրաստանում երկու հակամարտող քաղաքական կուսակցությունները վերջերս փորձում են մեղմել արտաքին քաղաքականության վերաբերյալ իրենց տարաձայնությունները։

Երկրի ժողովրդավարական լինելն առայժմ լուրջ գործոն է ԵՄ-ի համար, անկախ նրա՝ ԱլԳ երկրների հետ  ԽՀԱԱԳՀ-ն ավարտին հասցնելու ձգտումից։ Սա այս պահի դրությամբ անհարմար վիճակի մեջ է դնում Բելառուսին եւ Ադրբեջանին, դժվարացնում է առաջընթացն Ուկրաինայի դեպքում եւ հարցականի տակ է դնում Հայաստանի հարցը: ԵՄ անդամ չորս պետությունները նախկինում արդեն նշել են, որ «քաղաքական իրավիճակը, հարգանքը ժողովրդավարության սկզբունքների՝ այդ թվում ժողովրդավարական ընտրությունների անցկացման, օրենքի գերակայություն նկատմամբ, պետք է դիտվեն գործընկեր երկրներում առաջընթացի գնահատման կարեւոր չափանիշներ»։

ENPI Info logo_n

Մինսկում անցկացվելու է ԱլԳ երկրների լուսանկարչությանը նվիրված միջազգային կոնֆերանս

18.03.2013

foto Easternship ConferenceԲելառուսի պետական համալսարանի Մինսկի ժուռնալիստիկայի ինստիտուտում այս շաբաթ կանցկացվի «Արեւելյան գործընկերության երկրների լուսանկարչությունը. հիմնախնդիրներ եւ լուծումներ» թեմայով միջազգային կոնֆերանս։ Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Մշակույթ» ծրագրի մաս կազմող «Ժպի՜տ» նախագծի այս միջոցառումը, որը տեղի կունենա 2013թ. մարտի 21-22-ին, ուղղված է հնարավորությունների զարգացմանը, գործընկերական կապերի հաստատմանը եւ ԱլԳ երկրներում թեմատիկ լուսանկարչության խթանմանը։ Կոնֆերանսի շրջանակներում կբացվի «Փաստական իրողություն եւ պատկեր. երբ լուսանկարչությունը դառնում է արվեստ» խորագրով  ֆոտոցուցահանդես։

Կոնֆերանսում կքննարկվեն Բելառուսում, Ադրբեջանում, Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում լուսանկարչության զարգացման հեռանկարներին եւ ազգային ֆոտոշուկայի ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Մարտի 22-ին կլոր սեղանի շուրջ քննարկումներ կկազմակերպվեն այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են լուսանկարչական կրթությունը, ֆոտոարխիվը որպես գումար վաստակելու օրինական միջոց, լուսանկարի իրավական տեսանկյունը, ազգային լուսանկարչության զարգացման հնարավորությունները ԱլԳ տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս, ինչպես նաեւ այլ երկրների եւ Եվրոպական լուսանկարիչների ֆեդերացիայի հետ համագործակցության հեռանկարները։

Լուսանկարչական ցուցահանդեսում  կներկայացվեն բելառուս ֆոտոլրագրողների, ինչպես նաեւ ԱլԳ այլ երկրների լուսանկարիչների միությունների ներկայացուցիչների ստեղծագործությունները։ Հանդիսավոր բացումը տեղի կունենա մարտի 21-ին, ժամը 18.00, Մինսկի Ազատության հրապարակ 15 հասցեում գտնվող Միխայիլ Սավիցկու պատկերասրահում։

«Ժպի՜տ» ծրագիրն ուղղված է ԱլԳ երկրների լուսանկարիչների միությունների ներուժի ամրապնդմանը եւ նրանց միջեւ համագործակցության խթանմանը։ Ծրագիրը կօգնի ընդլայնել տեղացի՝ սիրող եւ պրոֆեսիոնալ լուսանկարիչների՝ ԱլԳ երկրների թեմայով բարձրորակ լուսանկարներ ստեղծելու հնարավորությունները եւ, ի վերջո, նախատեսում է ԱլԳ եւ ԵՄ երկրներում եւ միջազգային մակարդակով տարածել  Արեւելյան գործընկերությանը նվիրված թեմատիկ ֆոտոաշխատանքները։

Արեւելյան գործընկերության «Մշակույթ» ծրագիրն իր 12 միլիոն տարեկան բյուջեով՝ կոչված է օգնել գործընկեր երկրներին՝ մշակութային քաղաքականության մեջ բարեփոխումներ իրականացնելու հարցում, ինչպես պետական մակարդակով, այնպես էլ տարածաշրջանում մշակույթի ոլորտի աշխատողների մասնագիտական ներուժի եւ որակավորման բարձրացման միջոցով: Ծրագրի նպատակը Արեւելյան գործընկերության երկրներում տարածաշրջանային մշակութային կապերի ամրապնդումն է եւ երկխոսության զարգացումը ԵՄ եւ ԱլԳ Եվրոպական հարեւանության քաղաքականության երկրների համակարգերի եւ մշակութային սուբյեկտների միջեւ: (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված կոնֆերանս Երեւանում

Լուսանկարը՝ «Առավոտի»

Երեկ՝ մարտի 18-ին, Երեւանի «Արմենիա- Մարիոթ» հյուրանոցում անցկացվեց «ՔՀԿ-ների եւ մեդիայի դերը կոռուպցիայի դեմ պայքարում. ընթացիկ գործողություններ եւ մարտահրավերներ» թեմայով սեմինար: Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի հանրային հատվածում կոռուպցիայի իրավիճակի վերլուծություն» ծրագրի շրջանակներում:

Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն քաղաքական բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը: «Հայաստանի հանրային հատվածում կոռուպցիայի իրավիճակի վերլուծություն» ծրագրի թիմի ղեկավար Լոնդա Էսաձեն ներկայացրեց  «ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի լույսի ներքո ՔՀԿ-ների, մեդիայի եւ մասնավոր հատվածի համար հակակոռուպցիոն մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով զեկույցը: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի ելույթը վերաբերում էր ազգային հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի իրականացման մեջ ՔՀԿ-ների ընդգրկման միջոցներին:

Ուրբան հիմնադրամ. ստեղծվում է ԱլԳ երկրների քաղաքների ցանց

DSCN2009Մարտի 13-15-ը Երեւանում եւ Դիլիջանում Ուրբան հիմնադրամը կազմակերպել էր միջազգային կոնֆերանս՝ ԵՄ Սեւծովյան ավազանի միջսահմանային համագործակցության գործիքի (ENPI Black Sea CBC) ներքո իրականացվող «Կարողություններ քաղաքային ինտեգրված զարգացման համար» ծրագրի շրջանակներում։ Կոնֆերանսը, որին մասնակցում էին Ռումինիայի, Մոլդովայի, Վրաստանի եւ Հայաստանի 29 քաղաքների քաղաքապետներ կամ փոխքաղաքապետներ, նպատակ ուներ ոչ միայն ամփոփել ծրագրի ձեռքբերումները, այլ նաեւ միմյանց հետ հաղորդակցվելու եւ ապագա համագործակցության վերաբերյալ  պայմանավորվածություններ ձեռք բերելու հնարավորություն ընձեռել։

Կոնֆերանսի բացմանը ներկա ՀՀ տարածքային կառավարման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը կարեւորեց ԱլԳ տարածաշրջանի համայնքների համագործակցությունը՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերին հաջող մասնակցության իմաստով։

Կոնֆերանսի ձեւաչափը քաղաքապետարանների ներկայացուցիչներին հնարավորություն էր տալիս ժամանակի մեծ մասն անցկացնել անհատական կամ խմբային շփումների համար, որոնց ժամանակ քննարկվում էին  քաղաքային զարգացման այս կամ այն ոլորտում համագործակցելու տարբերակներ։ Մասնակից համարյա բոլոր քաղաքների ներկայացուցիչները կոնֆերանսի ավարտին ստորագրեցին համատեղ հայտարարություններ՝ հիմք դնելով ապագա գործընկերությանը։ Իսկ մարտի 15-ին Դիլիջանում ստորագրվեց համագործակցության համաձայնագիր Դիլիջան, Ցխալտուբո (Վրաստան) եւ Վադուլ Լուիվոդա (Մոլդովա) քաղաքների միջեւ։ Բացի այդ, ռումինական Ֆոկշան քաղաքի քաղաքապետն այցելեց Բերդ (Տավուշի մարզ), ինչը քայլ էր դեպի քույր քաղաքների համաձայնագրի կնքում։

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.