Թողարկում 118

ENPI Info logo_nԵՀԳԳ տեղեկատվական կենտրոնի «Ֆինանսավորման հարցերի տեղեկատուն» հասանելի է չորս լեզվով

ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն

PhotofundingENGՄարտի 6-ին լույս է տեսել ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոնի պատրաստած «Եվրամիության ֆինանսավորումը Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) երկրների եւ Ռուսաստանի համար» տեղեկատուն, որը հասանելի է անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն եւ ռուսերեն լեզուներով։ Տեղեկատվական կենտրոնի հրատարակությունների շարքում այս վերջինի խնդիրը ներկայացնելն է, թե ինչպես են աշխատում ԵՀՔ տարածաշրջանի երկրներում նախաձեռնությունների ֆինանսավորման կոնկրետ մեխանիզմները, ովքեր են դրանցով զբաղվում եւ ինչպես կարելի է այդ մասին ավելին իմանալ։

Տեղեկատուն առանձին բաժիններով ներկայացնում է ֆինանսավորման, ինչպես նաեւ թեմատիկ գործիքները, թե ինչպես են տարբեր երկրներում ԵՄ ներկայացուցչություններն ապահովում համագործակցությունը, ինչպես են բաշխում միջոցները, ծանոթացնում են դրամաշնորհներին ու պայմանագրերին, բյուջետային աջակցությանը եւ միջսահմանային գործակցությանը։ Ընթերցողը կարող է տեսնել նաեւ հարեւանության երկրների կառավարությունների՝ բարեփոխումների իրականացմանն ուղղված ջանքերի խրախուսման մեխանիզմների համապատկերը։ Բացի այդ, տեղեկատուից կարելի է իմանալ վարկային հաստատությունների, օրինակ՝ Եվրոպական ներդրումային բանկի մասին, այստեղ ներկայացված են նաեւ ԵՄ կողմից ֆինանսավորվող ընթացիկ մի քանի ծրագրեր, որպեսզի ընթերցողները տեղյակ լինեն առկա գործընթացների մասին։

Բացի այդ, Տեղեկատուի մեջ ներառված  է նաեւ ԵՄ ֆինանսավորման բառարան՝ հավելյալ հղումներով։ Բառարանն ընդամենը հինգ էջ է կազմում եւ կարող է տպագրվել որպես առանձին փաստաթուղթ։

Սույն Տեղեկատուն ԵՀԳԳ հրատարակությունների շարքի հերթական  հրապարակումն է։ Նախկինում տպագրվել են նաեւ «Ուղեցույց լուսանկարիչների համար» (2012թ.) եւ «Ուղեցույց լրագրողների համար» (2012թ.) ձեռնարկները։

ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոնի կայքէջում այբբենական կարգով առցանց ներկայացված են նաեւ Հարեւանության Բառարանի տերմինները (անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն եւ ռուսերեն) եւ PDF ձեւաչափով, ԵՀՔ արեւելյան եւ հարավային տարածաշրջանների վերաբերյալ առանձին  բառարաններ։

«Ֆինանսավորման հարցերի տեղեկատուն» կարող եք ներբեռնել այստեղ՝ անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն եւ ռուսերեն։

 

EU Cult logoՌԱՍ ՍՑԵՆԱՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ ՄԱՐՏԻ 22  

http://www.dabhub.com/

Print«Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) նախագիծը, մինչեւ մարտի 22-ը ներառյալ, հայտեր է ընդունում խաղարկային ֆիլմերի սցենարի զարգացման դասընթացի համար, որը տեղի է ունենալու Երեւանում, մայիսի 6-10, 2013թ.: Դասընթացն ուղղված կլինի սցենարի զարգացման ստեղծագործական մոտեցումներին, սցենարի զարգացման հիմնարար հմտություններ կհաղորդի նորահայտ սցենարիստներին, պրոդյուսերներին եւ ռեժիսորներին՝ հետաքրքիր սցենարներ ստեղծելու եւ համաշխարհային կինոշուկայում ավելի մրցունակ դառնալու ակնկալիքով:

participants DABՍցենարի զարգացման դասընթացը ՌԱՍ նախագծի մի մասն է, որը ֆինանսավորվում է ԵՄ Արեւելյան գործընկերության «Մշակույթ» ծրագրի կողմից եւ իրականացվում է «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի եւ իր գործընկերների` MAIA-ի (Իտալիա), Պրոմեթեւս կինոարվեստի կենտրոնի (Վրաստան) եւ Ինտերնյուսի (Հայաստան) կողմից: 2012-2014թթ. ընկած ժամանակահատվածում ՌԱՍ նախագիծը կիրականացնի մի շարք աշխատաժողովներ եւ դասընթացներ, կտրամադրի շփման հնարավորություններ ԵՄ Արեւելյան գործընկերության տարածաշրջանի կինոարտադրության մասնագետների համար:  

Սցենարի զարգացման դասընթացը ներածական մակարդակի դասընթաց չէ: Մասնակիցները պետք է նախապես ծանոթ լինեն սցենար գրելու հիմունքներին: Փոխարենը, աշխատաժողովը կենտրոնացած կլինի մասնակիցների հմտությունների ու գիտելիքների ամրապնդման վրա սցենարի զարգացման երկու ուղղություններով՝  (1) ավելի դինամիկ եւ գրավիչ պատմությունների ստեղծում, (2) այդ պատմությունների այնպիսի փաթեթավորմում, որը կգրավի ֆինանսական եւ այլ տեսակի աջակցություն, ինչն անհրաժեշտ է սցենարներն  էկրանին հասցնելու համար:

Սեմինարը բաղկացած է լինելու դասախոսություններից, օրինակների ուսումնասիրություններից, խմբային աշխատանքից եւ անհատական հանդիպումներից:

Կքննարկվեն հետեւյալ թեմաները՝

  • կերպարներ եւ դրամատիկ կառուցվածք, գրական ժանր
  • սցենարի վերլուծություն,
  • սցենարի պատմությունը մերձեցող ԶԼՄ-ների դարաշրջանում,
  • վեպերի ու պատմվածքների ադապտացումն էկրանին,
  • զարգացման եւ ֆինանսավորման հնարավորությունների բիզնես,
  • ստեղծարարության կառավարում/ ստեղծարար կառավարում, փաթեթավորման եւ նախագծերի ներկայացման արվեստ:

Ինչ լեզվով է կազմակերպվելու աշխատաժողովը

Աշխատաժողովի լեզուն անգլերենն է: Մասնակիցները պետք է կարողանան անգլերեն ազատ հաղորդակցվել: Մինչեւ դիմելը խորուրդ ենք տալիս լրջորեն հաշվի առնել լեզվի իմացության պահանջը:

Ով կարող է դիմել

Դասընթացին կարող են մասնակցել միայն Եվրամիության Արեւելյան գործընկերության երկրների, այսինքն` Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ Ադրբեջանի կինոգործիչները: Աշխատաժողովի առաջնային նպատակն է ներգրավել սկսնակ սցենարիստների: Այդուհանդերձ, ռեժիսորների կամ սցենարի զարգացման գործընթացի մեջ ակտիվորեն ներգրավված այլ մասնագետների մասնակցությունը նույնպես  խրախուսվում է:

Դիմորդները պետք է բավարարեն հետեւյալ պահանջներին`

  1. համալսարանական բարձրագույն կրթություն կինոյին առնչվող բնագավառում կամ որոշակի պրակտիկ փորձի առկայություն կինոարտադրության եւ զարգացման ոլորտում,
  2. Դիմորդները պետք է ունենան ֆիլմի մեկնաբանություն (treatment) (սցենար` առնվազն՝ սկզբնական փուլում), որը հարկավոր է զարգացնել եւ կատարելագործել,
  3. եթե դիմորդը սցենարիստը չէ, ապա պետք է ակտիվորեն ներգրավված լինի սցենարի զարգացմանը` որպես պրոդյուսեր կամ ռեժիսոր,
  4. կինոնախագծի նվազագույն տեւողությունը պետք է լինի 70 րոպե:

Ով է իրականացնելու դասընթացը

Աշխատաժողովն իրականացվելու է MAIA-ի հիմնադիրների եւ կազմակերպիչների կողմից: MAIA-ն ունի Եվրոպական միության ողջ տարածքում նմանատիպ դասընթացներ եւ աշխատաժողովներ կազմակերպելու երկարատեւ փորձ: Դասընթացավարների թիմը բաղկացած է ոլորտի` մեծ հարգանք վայելող միջազգային մասնագետներից:

Ինչ կարժենա աշխատաժողովին մասնակցությունը

Աշխատաժողովին մասնակցությունն անվճար է, այդ թվում հյուրանոցը, սնունդը եւ փոխադրումը Արեւելյան գործընկերության համապատասխան երկրից Վրաստան եւ հակառակ ուղղությամբ: Սակայն, տեղերը սահմանափակ են, եւ թեկնածուները կընտրվեն մրցութային հիմունքներով:

Ինչպես կարող եք դիմել

www.dabhub.com կայքում գրանցվելուց հետո դիմումները պետք է ներկայացվեն ԱՌՑԱՆՑ ԴԻՄՈՒՄԻ միջոցով, որը գտնվում է www.dabhub.com կայքի ԿԻՆՈ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ բաժնում, իսկ սեմինարին դիմելու համար անհրաժեշտ կանոններին եւ այլ պահանջվող փաստաթղթերին կարող եք ծանոթանալ www.dabhub.com կայքի ԿԻՆՈ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ բաժնի  ԿԱՆՈՆԱԿԱՐԳ մասում: Դիմումները պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան 2013 թ. Մարտի 22-ի ժամը 24:00-ը: Խնդրում ենք հաշվի առնել, որ  թերի  դիմումները չեն դիտարկվելու:

Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրն իրականացվում  է Արեւելյան գործընկերության «Մշակույթ» ծրագրի շրջանակներում «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի միջոցով,  Cinema Art Center Prometheus (Վրաստան), Internews (Հայաստան),  Maia (Իտալիա),  հետ  համատեղ եւ Եվրամիության ֆինանսավորմամբ

 

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.