Թողարկում 116

EU Cult logo

ԺՊԻ՜Տ. ԱլԳ երկրների լուսանկարիչների աջակցության՝ Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող նոր ծրագիր

ԱլԳ երկրների լուսանկարիչներին վարպետության կատարելագործման եւ համագործակցության զարգացմանն ուղղված աջակցություն կցուցաբերվի ԵՄ ֆինանսավորմամբ իրականցվող «Ժպի՜տ» ծրագրի միջոցով։ Այն իրագործվում է  որպես ԱլԳ «Մշակույթ»  ծրագրի բաղադրիչ։ Դրա շրջանակներում միաժամանակ անցկացվում է լայնածավալ օնլայն հարցում, որին մինչեւ փետրվարի 28-ը կարող են մասնակցել թե´ սիրող, թե´ պրոֆեսիոնալ լուսանկարիչներ։

Ծրագրի շրջանակներում առաջիկա մեկուկես տարվա ընթացքում գործընկեր յուրաքանչյուր երկիր կանցկացնի մի շարք միջոցառումներ՝ կլոր սեղաններ, սեմինարներ, բիզնես ֆորումներ, ֆոտոմրցույթներ, ցուցահանդեսներ եւ այլն։ Գործընկերներն ինտերնետում ստեղծում են միասնական ֆոտոդպրոց եւ հրապարակում են Արեւելյան գործընկերության Ընտանեկան ֆոտոալբոմ, որը կներառի բելառուս, հայ, վրացի, ադրբեջանցի, մոլդովացի, ուկրաինացի եւ ադրբեջանցի լուսանկարիչների լավագույն աշխատանքները։

2013թ. մարտին Մինսկում (Բելառուս) կանցկացվի Արեւելյան գործընկերության երկրներում լուսանկարչության զարգացման միջազգային կոնֆերանս, որի մասնակիցները հնարավորություն կունենան կլոր սեղանի շուրջ հանդիպել եւ քննարկել ԱլԳ երկրներում լուսանկարչության զարգացման խնդիրներն ու հնարավորությունները։

Առաջին միջոցառումներից մեկն էլ հենց կլինի լայնածավալ առցանց հարցումը, որի նպատակն ԱլԳ երկրներում լուսանկարչության վիճակի գնահատումն է։ Այն կոչված է վեր հանել սիրող եւ պրոֆեսիոնալ լուսանկարիչների համար առավել արդիական թեմաներն ու կյանքի ոլորտները՝ հստակեցնելու համար նրանց ուսուցման հիմնական պահանջները, ճշտել, թե նրանք որքանով են հետաքրքրված ԱլԳ երկրների իրենց գործընկերների հետ համագործակցությամբ։

«Ժպի՜տ» ծրագիրն ուղղված է ԱլԳ երկրների լուսանկարիչների ասոցիացիաների ներուժի ամրապնդմանը եւ նրանց միջեւ համագործակցության խթանմանը։ Ծրագիրը կօգնի ընդլայնել տեղացի՝ սիրող եւ պրոֆեսիոնալ լուսանկարիչների՝ ԱլԳ երկրների թեմայով բարձրորակ լուսանկարներ ստեղծելու հնարավորությունները եւ, ի վերջո, նախատեսում է ԱլԳ եւ ԵՄ երկրներում եւ միջազգային մակարդակով տարածել  Արեւելյան գործընկերությանը նվիրված թեմատիկ ֆոտոաշխատանքները։

Արեւելյան գործընկերության «Մշակույթ» ծրագիրն իր 12 միլիոն տարեկան բյուջեով՝ կոչված է օգնել գործընկեր երկրներին՝ մշակութային քաղաքականության մեջ բարեփոխումներ իրականացնելու հարցում, ինչպես պետական մակարդակով, այնպես էլ տարածաշրջանում մշակույթի ոլորտի աշխատողների մասնագիտական ներուժի եւ որակավորման բարձրացման միջոցով: Ծրագրի նպատակը Արեւելյան գործընկերության երկրներում տարածաշրջանային մշակութային կապերի ամրապնդումն է եւ երկխոսության զարգացումը ԵՄ եւ ԱլԳ Եվրոպական հարեւանության քաղաքականության երկրների համակարգերի եւ մշակութային սուբյեկտների միջեւ: (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.