Թողարկում 115

CSF logo

Հայաստանում են ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի նպատակային հանձնախմբի ներկայացուցիչները

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հրավերով ՀՀ նախագահական ընտրությունները դիտարկելու նպատակով փետրվարի 15-20-ը Հայաստանում են գտնվում ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի համանախագահ Քշիշտոֆ Բոբինսկին Լեհաստանից,  ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի անդամ, Արեւելաեվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Քրիստինա Վայկունայտեն Լիտվայից, «Հանուն ժողովրդավարական Բելառուսի» կազմակերպության Բրյուսելի գրասենյակի ղեկավար Օլգա Ստուժինսկայան, Բուդապեշտի Կենտրոնական եվրոպական համալսարանի կրթության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի գործադիր տնօրեն Բեռնարդ Քնոլ-Թուդորը, «Ճգնաժամային մենեջմենթ» նախաձեռնության ծրագրերի գլխավոր տնօրեն Միխեյիլ Միրզիաշվիլին եւ «Կովկասյան մոզաիկա» բլոկի ներկայացուցիչ, Վրաստանի հանրային հեռուստատեսության ազգային փոքրամասնությունների համար տրվող ծրագրերի խմբագրություն ղեկավար Զուրաբ Դվալին Վրաստանից, Ընտրական բարեփոխումների միջազգային ծառայության անդամ Սառա Ֆրադգլեյը Մեծ Բրիտանիայից եւ «Հանուն ժողովրդավարական ընտրությունների  Եվրոպական պլատֆորմի» համակարգող Շտեֆանի Շիֆերը Գերմանիայից։

Ծրագիրն իրականացվում է «Աջակցություն Հայաստանում երկու ընտրական փուլերին» նախագծի շրջանակներում, որն իրականացնում է ԵԱՀԿ Երևանի գրասենյակը` Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ, ինչպես նաեւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության եւ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։

ՔՀՖ հանձնախմբի ներկայացուցիչները Երեւանի մամուլի ակումբի աջակցությամբ  եղել են Հայաստանի տարբեր մարզերում,  հանդիպել են ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ կուսակցությունների ներկայացուցիչների, ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական շտաբների պատասխանատուների, քաղաքագետների, փորձագետների եւ լրագրողների հետ, ինչպես նաեւ մասնակցել են բուն ընտրությունների օրն իրականացվող դիտորդական գործունեությանը։ ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ հանձնախմբի  պատրաստած զեկույցը մեր Տեղեկագիրը կհրապարակի առաջիկայում։

ԵՄ անդամ երկրների արտգործնախարարներն ընդգծում են Արեւելյան գործընկերության դերը

18.02.2013

ashtnՓետրվարի 18-ին Բրյուսելում կայացած Արտաքին գործերի Խորհրդի հանդիպմանը ԵՄ արտգործնախարարներն ընդգծել են «Արեւելյան գործընկերության (ԱլԳ) դերը Եվրամիության հետ ավելի մերձենալու ցանկություն դրսեւորողներին աջակցելու հարցում»։  Խորհրդի եզրակացություններում  նշված է, որ ԱլԳ-ն՝ որպես Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) առանձնահատուկ ուղղություն, կոչված է արագացնելու ԵՄ արեւելյան գործընկեր երկրների հետ քաղաքական ասոցացումը եւ խորացնելու տնտեսական ինտեգրացիան։

Արտգործնախարաներն ամփոփել են զարգացման արդյունքները եւ քննարկել առաջընթացին միտված քայլերը՝ 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ԱլԳ գագաթնաժողովին ընդառաջ։  Նրանք ընդգծել են, որ 2013թ. Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում ընտրությունները պետք է անցկացվեն «միջազգային չափորոշիչներին եւ  ԵԱՀԿ/Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) նախորդ առաջարկություններին համապատասխան»։

Ողջունելով Ասոցացման համաձայնագրերի շուրջ բանակցություններում արձանագրված նշանակալի առաջընթացը, Խորհուրդը վերստին հաստատել է իր պատրաստակամությունը ԱլԳ վիլնյուսյան գագաթնաժողովից առաջ Ուկրաինայի հետ  Ասոցացման համաձայնագրի (ԱՀ) վավերացման, այդ թվում Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) ձեւավորման վերաբերյալ, «այն դեպքում, երբ  ուկրաինական իշխանությունները վճռական գործողություններ կձեռնարկեն եւ զգալի առաջընթաց կարձանագրեն երեք կարեւորագույն ոլորտներում»։ Այդ երեք ոլորտներն իրենց մեջ ներառում են.

  • Միջազգային չափորոշիչներով ընտրությունների անցկացման ապահովում եւ 2012թ. ընտրությունների թերությունների վերացման ուղղությամբ  համապատասխան քայլերի ձեռնարկում,
  • Ընտրական արդարադատության հիմնախնդրի լուծում եւ կանխարգելում
  • Ասոցացման համաձայնագրի Գործողությունների ծրագրով նախատեսված բարեփոխումների իրականացում։

Եզրակացություններում ասվում է, որ ԱՀ/ԽՀԱԱԳ ստորագրումը հնարավոր է Համաձայնագրի որոշ դրույթների ժամանակավոր կիրառումը սկսելու հետ միաժամանակ։

Խորհուրդը կոչ արեցին ավելի ակտիվորեն առաջ տանել Մոլդովայի, Վրաստանի եւ Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրերի, այդ թվում եւ ԽՀԱԱԳ շուրջ բանակցությունները, «որպեսզի դրանք հնարավոր լինի մշակել մինչեւ գագաթնաժողովը»։ Նախարարները ողջունեցին նաեւ Ադրբեջանի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում առկա առաջընթացը։

Բացի այդ, Խորհուրդը հաստատեց «ԵՄ համընդհանուր ձգտումը՝ ժամանակի հետ վերացնել վիզային ռեժիմը, եթե կատարվեն շարժունակության արդյունավետ կառավարման   եւ անվտանգության բոլոր պայմանները, եւ քաջալերեց այդ ուղղությամբ արձանագրված առաջընթացը»։ Դիտարկվեցին յուրաքանչյուր անդամ երկրի հետ վիզային երկխոսության մեջ արձանագրված հաջողությունները, եւ Խորհուրդը վերահաստատեց իր պատրաստակամությունը՝ Բելառուսի հետ վիզային ռեժիմի դյուրացման եւ անօրինական միգրանտների ռեադմիսիայի Համաձայնագրի ստորագրման վերաբերյալ,  եւ ԵՄ անդամ երկրներին կոչ արեց շարունակել «արդյունավետորեն օգտագործել Վիզային կոդեքսով նախատեսված լայն հնարավորությունները»։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.