Թողարկում 107

Մեդիա հարեւանություն. ուզո՞ւմ եք ուսղեկ դառնալու համար վերապատրաստվել

08.06.2012

Եվրամիության կողմից ֆինանսավորվող Մեդիա հարեւանություն նախագիծը Եվրոպական հարեւանության ինչպես արեւելյան, այնպես էլ հարավային տարածաշրջաններում անցկացնում է խմբագրական ավագ աշխատակցի կարգ ունեցող առնվազն 50 լրագրողի ընտրություն՝ պատրաստելու համար ուսղեկների, ովքեր կարեւոր դեր կունենան նախագծի իրականացման գործում:

Մեդիա հարեւանությունն իրենից ներկայացնում է Եվրամիության ֆինանսավորմամբ՝  լրագրողների եռամյա ուսուցման ծրագիր, որը BBC MediaAction-ի ղեկավարությամբ գործող միավորումն իրականացնում է Ադրբեջանում, Ալժիրում, Բելառուսում, Եգիպտոսում, Թունիսում, Իսրայելում, Լիանանում, Հայաստանում, Հորդանանում, Մարոկկոյում, Մոլդովայում, Պաղեստինի օկուպացված տարածքում,  Ռուսաստանում, Սիրիայում, Վրաստանում եւ Ուկրաինայում:

Այս ծրագիրը նպատակ ունի զարգացնել լրագրողների մասնագիտական հմտությունները, մասնավորապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ԶԼՄ-ների անկախությունը եւ առցանց ԶԼՄ-ները, ինչպես նաեւ բարձրացնել Մերձավոր Արեւելքում եւ Արեւելյան Եվրոպայում Եվրամիության կողմից իրականացվող քաղաքականության լուսաբանման որակը:

Ուսուցումն իրականացվելու է սեմինարների միջոցով, որոնք տեղի են ունենալու վերոհիշյալ երկրներում՝  կոնսորցիումի անդամ հանդիսացող «Բի-Բի-Սի»-ի ( BBC), Ֆրանսպրես գործակալության (AFP) եւ միջազգային այլ ԶԼՄ-ների առաջավոր լրագրողների եւ փորձառու դասախոսների ղեկավարությամբ:

Հեռարձակող, տպագիր կամ առցանց ԶԼՄ-ներից ընտրված ուսղեկները կարեւոր դեր կունենան ծրագրում: Նրանք ստորեւ թվարկված բոլոր առարկաների գծով վերապատրաստումներ կանցնեն: Ուսղեկների պարտականություններից են՝

  • Մեկ տարի շարունակ հետեւել  Մեդիա գործունեություն (MediaAction) ուսումնական կուրսի մասնակից՝ 10 հոգուց բաղկացած խմբի ուսուցման ընթացքին: Ուսղեկը պարտավոր է, մասնավորապես, մշտապես հասանելի լինել օգնություն եւ խորհրդատվություն տրամադրելու համար, խրախուսել իր սաներին՝ մասնակցելու առցանց շփումներին, գնահատել եւ կարծիքներ հայտնել նրանց պատրաստի նյութերի վերաբերյալ:
  • Խրախուսել եւ ընդլայնել քննարկումներն ու բանավեճերը եւ ծրագրի շրջանակներում օգտագործվող սոցիալական ցանցերում տեղադրել սեփական  կարծիքները:
  • Դասընթացի մասնակիցներին օգնել իրենց լրագրողական աշխատանքները Մեդիա հարեւանություն ծրագրի կայքէջում տեղադրելու հարցում:
  • Ապահովել իր երկրին առնչվող կամ Եվրամիության հետ իր երկրի հարաբերություններին վերաբերող նյութերի տեղադրումը Մեդիա հարեւանություն ծրագրի կայքէջում:
  • Լինել Մեդիա հարեւանություն ծրագրի կոնտակտային առաջին կետը իր երկրում:
  • Օգնել Մերձավոր Արեւելքի եւ Արեւելյան Եվրոպայի վերաբերյալ  տեղեկատվության, սյուժեների եւ փորձի փոխանակման համար լրագրողական ցանցերի ստեղծմանը:
  • Ձեւավորել սեփական երկրում եւ ծրագրում ներառված մյուս երկրներում բոլորին հասանելի կոնտակտային ցանց:
  • Օգել դասախոսներին՝ ծրագրում սովորողներին ընտրելու հարցում:
  • Ծրագիրը պրոպագանդել գործընկերների եւ  մասնագետների շրջանում:

Ուսղեկները հնարավորություն կստանան բարձրացնել իրենց մասնագիտական հմտությունները եւ կարիերայի առաջընթաց ունենալ այս ծրագիր օգնությամբ:

  • Ուսղեկների համար կկազմակերպվի հնգօրյա դասընթաց, որում կներառվեն Մեդիա հարեւանություն ծրագրի ներածությունը, ուսուցումն ու մանկավարժական ղեկավարությունը, տեղեկատվություն Եվրոպական հարեւանության, լրագրողական էթիկայի, սոցիալական եւ էկոլոգիական պատասխանատվության մասին, ինչպես նաեւ արտադրական որոշ տարրեր:
  • Ուսղեկները հնարավորություն կունենան  երկօրյա ճանաչողական այցով մեկնել Բրյուսել՝ եվրոպական գլխավոր ինստիտուտներ այցելելու, այդ ոլորտում աշխատող գործընկեր լրագրողների հետ հանդիպելու համար:
  • Ուսղեկները կհրավիրվեն իրենց երկրի կրթական բոլոր միջոցառումներին, ինչպես նաեւ կտեղեկացվեն տարածաշրջանային բոլոր միջոցառումների մասին:
  • Ծրագրում ընդգրկվել կարող են հեռարձակման, տպագիր եւ առցանց ԶԼՄ-ների լրագրողական-խմբագրական ավագ օղակի առնվազն 5 տարվա գործող լրագրողի անընդմեջ ստաժ եւ առնվազն 2 տարվա ղեկավար աշխատանքի փորձ ունեցող աշխատակիցներ: Թեկնածուները պետք է կարողանան խոսել հետեւյալ լեզուներից որեւէ մեկով. ռուսերեն, արաբերեն, անգլերեն կամ ֆրանսերեն:
  • Հայտերի ընդունման հիմնական ժամկետը 2012թ. մայիսից օգոստոս ընկած ժամանակահատվածն է, սակայն հայտերի ընդունումը ամբողջ տարին կշարունակվի:
  • Մեդիա հարեւանությունը Տարածաշրջանային տեղեկատվության եւ հաղորդակցության ծրագրի շրջանակներում Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող երեք ծրագրերից մեկն է:
  • Մյուս երկուսը՝ Աջակցություն ԵՄ Հարեւանության Տեղեկատվական կենտրոնին՝ (www.enpi-info.eu) ծրագիրն է, որն ուղղված է ինֆորմացիայի ստեղծմանը, տարածմանը եւ հասարակայնության հետ կապերին աջակցելուն, եւ Վերլուծության գործիքներ ԶԼՄ-ների մոնիտորինգի եւ հասարակական կարծիքի հարցման համար ծրագիրը: (ԵՀԳԳ Տեղեկատվական կենտրոն)

 Ավելին՝

 Մամուլի հաղորդագրությանը եւ հայտի ներկայացման մանրամասները

Հայաստանում մեկնարկեց «Տարածաշրջանային համագործակցություն՝ հանուն մշակութային ժառանգության զարգացման» նախագիծը

15.06.12

 Թերթ.am

Արեւելյան գործընկերության բաղադրիչ հանդիսացող «Մշակույթ» ծրագրի շրջանակում իրականացվող «Տարածաշրջանային համագործակցություն՝ հանուն մշակութային ժառանգության զարգացման» նախագիծը հունիսի 15-ին պաշտոնապես մեկնարկեց նաեւ Հայաստանում:

Նախագծի նպատակն է տարածաշրջանային համագործակցության միջոցով բարելավել մշակութային ժառանգության միջավայրը եւ հասնել ժառանգության սեկտորի լավագույն կառավարմանը:

Նախագիծն ունի հատուկ նպատակներ, դրանք են՝ ազգային քաղաքականության զարգացում՝ հանուն ժառանգության, նույն սեկտորի շահառուների համար կարողությունների ընդլայնում, տարածաշրջանային համագործակցության խրախուսում՝ Արեւելյան գործընկերության տարածաշրջանի եւ Եվրամիության միջեւ փորձի փոխանակման միջոցով:

Նախագծի շնորհանդեսը  տեղի ունեցավ «Էրեբունի» պատմահնագիտական-արգելոց թանգարանում:

ԱլԳ ՔՀՖ Ուկրաինայի ազգային պլատֆորմի անդամների հայտարարությունը Ուկրաինայի հակակոռուպցիոն պետական քաղաքականության գործարկման վերաբերյալ

14.06.2012

Արեւելյան գործընկերության (ԱլԳ ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Ուկրաինայի ազգային պլատֆորմի (ՈՒԱՊ) անդամները խորապես մտահոգված են Ուկրաինայում կոռուպցիայի մասշտաբների եւ հասարակական գործընթացների վրա դրա ազդեցությամբ պայմանավորված տագնապալի իրավիճակի առնչությամբ: Այսպես, 2011թ.-ին Ուկրաինայի քաղաքացիների 68%-ն անմիջական մասնակցություն է ունեցել կոռուպցիոն գործերում եւ այն համարում է պետության երեք հիմնական պրոբլեմներից մեկը:

2011թ. Ուկրաինայում ընդունված՝ «Կոռուպցիայի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի հիմքերի մասին»  օրենքը, որ դրականորեն է գնահատվել Եվրոպայի խորհրդի եւ միջազգային բազմաթիվ կազմակերպությունների կողմից, հույս է ներշնչում  հակակոռուպցիոն ամբողջ պետական քաղաքականության բովանդակային բարեփոխման հանդեպ: Ուկրաինայի ազգային պլատֆորմը դրական է համարում Վիկտոր Յանուկովիչի ջանքերը՝  2012-2015թթ. Ազգային հակակոռուպցիոն ռազմավարության ընդունման ուղղությամբ Ուկրաինայի Նախագահին կից Ազգային հակակոռուպցիոն խորհրդի դերի մեծացումը եւ կոռուպցիայի դեմ պայքարի պետական քաղաքականության գծով պարտականությունները ժամանակավորապես Ուկրաինայի արդարադատության նախարարության վրա դնելու որոշումը: Այդ քայլերը կոռուպցիան հաղթահարելու ազգային ծրագրի  հետ միասին կարող են հիմք ծառայել հակակոռուպցիոն արդյունավետ բարեփոխումներ իրականացնելու եւ  Ուկրաինան Եվրոպային ինտեգրված եւ տնտեսապես զարգացած երկրների համայնքի անդամ դարձնելու համար:

Միաժամանակ, ՈՒԱՊ- ը մտահոգություն է հայտնում Ազգային հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանն ուղղված մի շարք քայլերի  առնչությամբ:

  • Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ 2011թ. գործողությունների պլանի իրականացման ուղղությամբ Ուկրաինայի ազգային ծրագիրը, ինչպես նաեւ «Կոռուպցիայի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի հիմքերի մասին»  օրենքի կիրառման առաջնահերթ միջոցների մասին Ուկրաինայի Նախագահի հրամանը նախատեսում են պետական հակակոռուպցիոն քաղաքականության համար անմիջականորեն պատասխանատու կենտրոնական իշխանության անկախ մարմնի ձեւավորում: Դրա փոխարեն, 2012թ. մարտի 27-ի դրությամբ, Ուկրաինայում նման անկախ մարմին դեռեւս չի ստեղծվել, իսկ Նախագահի կողմից այդ առնչությամբ նախատեսված օրինագիծը չի ներկայացվել պառլամենտի քննարկմանը:
  • 2012-2015թթ. Կոռուպցիայի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի ազգային ծրագրի իրականացումը՝ որպես 2011-ի նոյեմբերին ընդունված Ազգային հակակոռուպցիոն ռազմավարության զարգացմանն ուղղված քայլ, դրա իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների բացակայության պատճառով գործնականում հայտնվել է ձախողման վտանգի ներքո: Մասնավորապես, անորոշ ժամկետով հետաձգվել է Տնտեսական զարգացման նախարարության կողմից ադմինիստրատիվ ծառայությունների միասնական վեբ-պորտալի  ստեղծումը:
  • Անբարեխիղճ քաղծառայողների նկատմամբ գործուն վերահսկողության իրականացման ուղղությամբ առաջադիմական ձեռնարկ կարելի է համարել Ուկրաինայի արդարադատության նախարարության կողմից կոռուպցիոն իրավախախտումներ կատարած անձանց միասնական պետական ռեեստրի ստեղծումը: Սակայն «Անձնական տվյալների պաշտպանւթյան մասին» օրենքից բխող սահմանափակումները փաստորեն չեզոքացնում են այդ Ռեեստրի նշանակությունը եւ բացասաբար են անդրադառնում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իշխանությունների ջանքերի հասարակական գնահատականի վրա:
  • Շահերի բախման եւ քաղաքացիական ծառայողների ունեցվածքի, եկամուտների եւ ծախսերի հայտարարագրման վերաբերյալ հակակոռուպցիոն նոր օրենսդրությամբ նախատեսված դրույթները պետք է ողջունել եւ ամեն կերպ աջակցել դրանց կատարմանը: Սակայն Ուկրաինայի Սահմանադրական դատարանի 13.03.2012թ. № 1-14/2012 գործով կայացրած վճիռը գործնականում ի չիք է դարձնում այդ փաստաթղթի նշանակությունը եւ առոչինչ դարձնում շահերի բախման եւ քաղծառայողների ունեցվածքի վերաբերյալ տվյալների հրապարակայնության մասին հասկացությունները:

Հաշվի առնելով վերը շարադրվածը, ԱլԳ ՔՀՖ Ուկրաինայի ազգային պլատֆորմի անդամները դիմում են Ուկրաինայի Նախագահին՝ որպես Ազգային հակակոռուպցիոն ռազմավարության հեղինակի եւ համակարգողի՝ հետեւյալ պահանջներով.

  • անհապաղ քննարկման դնել պետական հակակոռուպցիոն քաղաքականության համակարգման գծով իշխանության հատուկ լիազորված մարմնի ստեղծումը,
  • Ուկրաինայի նախարարների կաբինետին հանձնարարել վերանայել 2012-2015թթ. Կոռուպցիայի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի ազգային ծրագրի ֆինանսավորման ծավալները եւ աղբյուրները,
  • Ուկրաինայի արդարադատության նախարարությանը հանձնարարել մշակել Ուկրաինայի «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում   կատարելիք փոփոխություններ՝  ուղղված կոռուպցիոն իրավախախտումներ կատարած անձանց միասնական պետական ռեեստրի տվյալների մատչելիության ապահովմանը,
  • անձնական վերահսկողության տակ առնել Ուկրաինայի Գերագույն Ռադայում շահերի բախման եւ քաղծառայողների վարքականոնի սկզբունքների վերաբերյալ օրինագծի ընդունումը:

Առանց Նախագահի թիմի կողմից այս առաջարկությունների գործնական իրականացման՝ Ազգային հակակոռուպցիոն ռազմավարության կենսագործումը կարող է հայտնվել ձախողման եզրին: Ինչն էլ իր հերթին, Ուկրաինան իրապես կհեռացնի հակակոռուպցիոն արդյունավետ բարեփոխումներ իրականացնելու եւ Եվրոպական համայնքի անդամ դառնալու հեռանկարից:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.