Թողարկում 102

ԱլԳ ՔՀՖ 4-րդ տարեկան համաժողովը տեղի կունենա Շվեդիայում, 2012թ. նոյեմբերի 29-30-ին

Մասնակցության հայտերը կընդունվեն մայիսի երկրորդ կեսից

03.05.2012

Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Ղեկավար կոմիտեն (ՂԿ), փորձելով  թափանցիկություն ապահովել եւ բարելավել տեղեկատվության արդյունավետությունը, որոշել է հրապարակել եւ ՔՀՖ մասնակիցների շրջանում տարածել ՂԿ ընթացիկ տարվա՝ 2012թ. հունվարի 26-27-ին Բրյուսելում եւ 2012թ. ապրիլի 4-5-ին Բաքվում կայացած առաջին երկու նիստերի որոշումները:

Ընդունված որոշումները հիմնականում վերաբերում են Ֆորումի քարտուղարության գրանցմանը եւ Ֆորումի ռազմավարական հայեցակարգի մշակման ավարտին (այս երկու որոշումներն ընդունվել են 2012թ. նոյեմբերին կայացած Պոզնանի ֆորումի մասնակիցների քվեարկությամբ), երկու համանախագահների՝ Իգոր Կոհուտի եւ Ջեֆ Լովիտի ընտրությանը, ինչպես նաեւ 2012թ. նոյեմբերի 29-30-ին Շվեդիայում Ֆորումի ամենամյա համաժողովի անցկացմանը:

Ղեկավար կոմիտեի ենթախմբերը կազմված են ա) ԱլԳ երկրների ազգային համակարգողներից, բ) աշխատանքային խմբերի համակարգողներից, գ) ԵՄ համակարգողներից, դ) միջոցառման կազմակերպման շվեդական խմբից: Ենթախմբերը կքննարկեն Ֆորումի ուղենիշային սկզբունքների եւ աշխատանքային ընթացակարգերի ու դրա բաղադրիչների մշակման, ինչպես նաեւ գործող կանոնների ու ընթացակարգերի զարգացման հիմունքները: ՔՀՖ առաջատար նախաձեռնությունները  կդառնան նրանց աշխատանքի երկրորդ հիմնական թիրախը (դրանց թվում են ընտրությունները, կոռուպցիայի դեմ պայքարը, զանգվածային լրատվամիջոցների ազատությունը, վիզային ռեժիմի ազատականացումը, երկկողմանի համաձայնագրերի դիտարկումը):

Եվրահանձնաժողովի կողմից ԱլԳ Ճանապարհային քարտեզի նախապատրաստման փուլում ազգային պլատֆորմներին առաջարկվել է վերոհիշյալ հարցերի վերաբերյալ խորհրդատվական նյութեր եւ առաջարկություններ մշակել: Ղեկավար կոմիտեն պետք է ուշադրության կենտրոնում պահի արտաքին հարաբերությունների զարգացման, այդ թվում Եվրանեսթի գծով իր առանցքային գործընկերներին եւ երկու հայտ ներկայացնի Եվրոպական հարեւանության քաղաքացիական հասարակության հիմնադրամին: Գործընկերները կընտրվեն Ազգային պլատֆորմների հետ խորհրդակցությունների արդյունքում:

2012թ. ՔՀՖ համաժողովի մասնակիցների ընտրության ընթացակարգի մշակումն ավարտվել է եւ ներկայացվել է Եվրահանձնաժողովի հաստատմանը, իսկ մասնակցության հայտերը կընդունվեն արդեն 2012-ի մայիսի երկրորդ կեսից:

ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի 2012թ. հունվարի 26-27-ին Բրյուսելում կայացած նիստի որոշումների եւ եզրակացությունների ամփոփ բովանդակությունն անգլերեն կարող եք գտնել այստեղ:

ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի 2012թ. ապրիլի 4-5-ին Բաքվում կայացած նիստի որոշումների եւ եզրակացությունների ամփոփ բովանդակությունն անգլերեն կարող եք գտնել այստեղ:

ՔՀՖ աշխատանքային խմբերի եւ  ԱլԳ պլատֆորմների միջկառավարական  առաջիկա հանդիպումների ցանկ

31 մայիսի, 2012թ., Բրյուսել – ԱլԳ 2-րդ պլատֆորմի միջկառավարական նիստ

6 հունիսի, 2012թ., Բրյուսել – ՔՀՖ 1-ին աշխատանքային խմբի ժողով

7 հունիսի, 2012թ., Բրյուսել – ԱլԳ 1-ին պլատֆորմի միջկառավարական նիստ

18 հունիսի, 2012թ., Բրյուսել – ԱլԳ 3-րդ պլատֆորմի միջկառավարական նիստ

21 հունիսի, 2012թ., Բրյուսել – ԱլԳ 4-րդ պլատֆորմի միջկառավարական նիստ

9 հուլիսի, 2012թ., Բրյուսել – ՔՀՖ 2-րդ աշխատանքային խմբի ժողով

17-18 հուլիսի, 2012թ., Բրյուսել – ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի նիստ

Եվրամիությունը ողջունում է թափանցիկ ընտրությունների անցկացման ուղղությամբ առաջընթացը, սակայն իշխանություններին կոչ է անում վերացնել թերությունները

09.05.2012

ԵՄ-ն ողջունել է խորհրդարանական անցած ընտրությունները թափանցիկ անցկացնելու ուղղությամբ Հայաստանի իշխանությունների գործադրած ջանքերը, որոնք «առավել թափանցիկություն եւ մրցակցային պայքար ապահովելու ուղղությամբ առաջընթաց են ցուցաբերել», ընդսմին նշելով նաեւ, որ կան մի շարք հարցեր, որոնք դեռեւս լուծման կարիք ունեն:

Մայիսի 9-ին ԵՄ արտաքին հարաբերությունների գծով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը եւ Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության գծով Եվրոպական հանձնաժողովի անդամ Շտեֆան Ֆյուլեն իրենց համատեղ հայտարարության մեջ ասել են. «Եվրամիությունն ի գիտություն է ընդունում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները՝ ողջունելով Միջազգային դիտորդական առաքելության կողմից արված նախնական կարծիքներն ու եզրակացությունները»:

Նրանք հավելել են «Մենք ողջունում ենք Հայաստանի իշխանությունների ջանքերը` ուղղված այս ընտրությունների անցկացմանը այնպիսի եղանակով, որը առաջընթաց հանդիսացավ` ավելի թափանցիկ ու մրցակցային ընտրությունների ուղղությամբ: Միաժամանակ, ընտրությունները նաեւ ցույց տվեցին մի շարք խնդիրների լուծման անհրաժեշտությունը` միջազգայնորեն ճանաչված ժողովրդավարական չափանիշներին համապատասխանելու համար»: Նրանք ՀՀ իշխանություններին կոչ են արել մինչեւ 2013թ. նախագահական ընտրությունները վերացնել
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից մատնանշված թերությունները:

«Միաժամանակ, մենք ողջունում ենք 6 քաղաքական ուժերի մուտքը Ազգային ժողով»,- ասված է համատեղ հայըտարարության մեջ: «Սա դրական քայլ է Հայաստանում բազմակարծային ու ժողովրդավարական քաղաքական մշակույթ ձեւավորելու համար»:

ԵՄ-ն բոլոր քաղաքական ուժերին կոչ է անում ձեռնպահ մնալ անօրինական քայլերից եւ ձգտել քաղաքական երկխոսության: Էշթոնը եւ Ֆյուլեն ամփոփելով նշել են, որ երկրում կայունության ամրապնդման համար կենսական անհրաժեշտություն է իշխանությունների եւ ընդդիմության միջեւ կառուցողական երկխոսությունը: (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

 

Երեւանում նշվեց Եվրոպայի օրը

 Թերթ.am

12.05.2012

Եվրոպայի օրը Երեւանում նշվել է բացօթյա միջոցառումներով: Տոնակատարության մշակութային ծրագրում ներկայացվեց Եվրոպայի մշակութային բազմազանությունը. ընդգրկված էին լեհական եւ հունական պարեր, լիտվական ձեռագործ աշխատանքներ: Ներկաներից ոմանք էլ մասնակցեցին վիկտորինայի, որի հաղթողները համտեսեցին եվրոպական բազմազան ուտեստներ:

«Եվրոպայի օրը կարեւոր իրադարձություն է Եվրամիության երկրների համար: Այն նախանշում է ոչ միայն եվրաինտեգրման գործընթացի սկզբնավորումը, այլ նաեւ խորհրդանշում է եվրոպական համընդհանուր արժեքները: Եվրոպայի օրը տոնում ենք նաեւ Հայաստանում եւ լիահույս ենք, որ տոնակատարության բոլոր մասնակիցները եւ, հատկապես, երիտասարդները նոր տեղեկություններ եւ գիտելիքներ կստանան Եվրամիության եւ ԵՄՀայաստան հարաբերությունների մասին»,- ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:

 ԵՄ պատվիրակության աջակությամբ իրականացվող, ավելի քան, 50 ծրագրերում ներկայացվել են տարբեր ոլորտներում կատարված աշխատանքները: Ցուցահանդեսին ներկայացված էին աշխատանքներ, հետազոտություններ եւ գրականություն` կրթության, բնապահանության, մարդու իրավունքներին եւ այլ ոլորտներին առնչվող:

 Նշենք, որ միջոցառման հյուրերը հնարավորություն են ունեցել շփվել եվրոպական երկրների դեսպանների հետ եւ ԵՄ-Հայաստան հարաբերությունների առնչությամբ հարցեր ուղղել նրանց:

Եվրոպայի օրվա առթիվ երիտասարդ գեղանկարիչները ստեղծեցին Եվրոպան արտացոլող կտավներ

© PanARMENIAN Photo / Hrant Khachatryan

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.