Թողարկում 95

Արտահայտե´ք Ձեր կարծիքը՝ ինչպիսին պետք է լինի համագործակցության զարգացումը խթանելու գործում ՔՀԿ-ների վերաբերյալ Եվրամիության քաղաքականությունը

ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն

26.03.2012

Եվրոպական հանձնաժողովին հետաքրքրում է գործընկեր երկրներում համագործակցության զարգացման գործում ՔՀԿ-ներին օժանդակելու՝ Եվրամիության հետագա քաղաքականության մասին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) եւ այլ շահագրգիռ կողմերի տեսակետները: Այդ քաղաքականությունը կազդարարվի 2012 թվականի վերջին:

ՔՀԿ-ները գնալով ավելի ու ավելի են ընկալվում որպես ժողովրդավարական կառավարման ընդլայնման, համաչափ եւ մասնակցային զարգացման ապահովման առանցքային դերակատարներ: Սակայն, շատ երկրներում նրանք ստիպված են լինում բազմաթիվ մարտահրավերներ հաղթահարել իրավական ու քաղաքական որոշակի ասպարեզներում, որտեղ նրանք գործում են:

Այս քաղաքականության մշակման համատեքստում Զարգացման եւ համագործակցության գլխավոր տնօրինությունը (EuropeAid (DG DEVCO) նախաձեռնում է շահագրգիռ խորհրդակցություններ:

Կարծիքներ հավաքելու եւ լավագույն փորձին ծանոթանալու ուղղությամբ արվող այս օն-լայն խորհրդակցությունները կօգնեն որոշակիացնել քննարկվող փաստաթղթի հետեւյալ առանցքային թեմաները.

  • ՔՀԿ-ները եւ արդյունավետ զարգացման սկզբունքները,
  • ՔՀԿ-ների գործունեության իրավական եւ կարգավորիչ դաշտի սահմանափակումներին առնչվող մարտահրավերները,
  • հանրային քաղաքականության գործընթացներում եւ ներքին պատասխանատվության հարցերում ՔՀԿ – ների մասնակցության խթանումը,
  • ՔՀԿ-ների ներքին հնարավորությունների  ընդլայնումը,
  • ՔՀԿ-ների ներքին կառավարում եւ հաշվետվողականություն,
  • Եվրամիությանը հետեւողականորեն ինտեգրվելու գործընթացներին տեղական նշանակության ՔՀԿ-ների ներգրավում,
  • «դրսեւորման նոր ասպարեզներ»:

ՔՀԿ-ները եւ շահագրգիռ այլ կողմեր սիրով հրավիրվում են մասնակցելու գործընկեր երկրներում համագործակցության զարգացման գործում ՔՀԿ – ներին օժանդակելու վերաբերյալ Եվրամիության հետագա քաղաքականության մասին խորհրդակցություններին:

Անգլերեն, ֆրանսերեն կամ իսպաներեն լեզուներով գրված առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել DEVCO-CSO-CONSULTATION@ec.europa.eu հասցեով, մինչեւ 2012թ. մայիսի 7-ը:

Ստացված առաջարկները կվերլուծվեն եւ կամփոփվեն հաշվետվության մեջ, որը կհրապարակվի DG DEVCO-ի կայքէջում, 2012թ, հուլիսի վերջին:

Ներբեռնել փաստաթուղթը [980 KB]

Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանում,Ադրբեջանում եւ Վրաստանում  ստեղծագործական  արդյունաբերությունների բարելավման ծրագիրը

Անցյալ շաբաթ Թբիլիսիում Արեւելյան գործընկերության մշակութային ծրագրի շրջանակներում մեկնարկել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող՝ «Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում ստեղծագործական արդյունաբերության բարելավում. Ավանդական արհեստներ` զարգացման ընդհանուր պլատֆորմ» ծրագիրը:

Այն ուղղված է ստեղծագործական արդյունաբերությունների բնագավառի եւ մասնավորապես ավանդական արհեստների ինստիտուցիոնալ զարգացմանը  երեք երկրներում:

24 ամիս տեւողությամբ այս ծրագիրը, որը ղեկավարվում է Վրացական արվեստների մշակութային կենտրոնի կողմից, նպատակ ունի աջակցել ավանդական արհեստների վիճակի բարելավմանը, սահմանել կարիքները եւ քաղաքական հանձնարարականները, մշակութային գործիչների համար ավանդական արհեստների բիզնեսի կառավարման եւ  ձեռներեցության դասընթացներ կազմակերպել, օգնել արտադրության զարգացմանն ու տեղական եւ միջազգային հանրահռչակմանը: Որպես տնտեսական զարգացման եւ աշխատատեղերի ստեղծման աղբյուր՝ ծրագիրն իրականացնելու է ավանդական արվեստների մասին իրազեկումը բարձրացնող արշավ ավելի լայն լսարանի համար, որն ուղղված է լինելու արվեստագետների, արհեստավորների եւ մշակույթի գործիչների համագործակցության ցանցերի ստեղծմանը եւ զարգացմանը:

12 միլիոն եվրո արժողությամբ Արեւելյան գործընկերության մշակութային ծրագրի նպատակն է՝ օգնել գործընկեր երկրներում մշակութային քաղաքականության մեջ պետական մակարդակով բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաեւ կարողությունների զարգացմանը եւ տարածաշրջանում մշակույթի գործիչների պրոֆեսիոնալիզմի բարելավմանը: Այն ձգտում է ամրապնդել տարածաշրջանային մշակութային կապերը եւ երկխոսությունը ինչպես Արեւելյան գործընկերության տարածաշրջանի ներսում, այնպես էլ Եվրամիության եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության Արեւելյան երկրների մշակութային ցանցերի եւ գործիչների միջեւ: (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն

Եվրամիությունն ափսոսանք է հայտնել Ադրբեջանում լրագրողին ահաբեկելու առնչությամբ

19.03.2012

«ԵՄ-ն խորապես անհանգստացած է անկախ լրագրողուհի Խադիջա Իսմայիլովայի ահաբեկման առնչությամբ, որն արտահայտվել է ինտերնետում ինտիմ բնույթի տեսանյութի հրապարակմամբ»,-ասված է Ադրբեջանում ԵՄ եւ Նորվեգիայի առաքելությունների ղեկավարների համաձայնությամբ Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության անցյալ շաբաթ տարածած հայտարարության մեջ:

«Դա լրագրողի անձնական կյանքի հանդեպ ոտնձգություն է, որն անհարիր է Ադրբեջանի հանդուրժողական հասարակությանը: Լրագրողները պետք է անարգել աշխատելու հնարավորություն ունենան եւ զերծ մնան ահաբեկումներից»,- նշված է մարտի 16-ին տարածված հայտարարության մեջ:

Եվրամիությունը ողջունել է դեպքը հետաքննելու՝ Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամությունը եւ կոչ է արել հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի «մեղավորները որքան հնարավոր է արագ կանգնեն դատարանի առաջ»: ԵՄ-ն իշխանություններին կոչ է արել նաեւ ապահովել վարկաբեկման զոհ դարձած քաղաքացուհի Իսմայիլովայի անվտանգությունը: (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

ԻՆՈԳԵՅԹ-ը թափուր աշխատատեղերի վերաբերյալ նոր բաժին է բացել

23.03.2012

Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հետ Եվրամիության էներգետիկ համագործակցության ԻՆՈԳԵՅԹ պորտալի կայքէջում «Աշխատանքային հնարավորություններ» խորագրով նոր բաժին է բացվել, որտեղ կարելի է գտնել Եվրահանձնաժողով ներկայացվող ինքնակենսագրականի ձեւաչափը, ինչպես նաեւ այդ բաժնում առկա թափուր աշխատատեղերի մասին տեղեկություններ:

Ընթերցողները կարող են առաջարկվող աշխատատեղերի կոնկրետ հղումներով ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալ աշխատանքի նկարագրության եւ հայտերի ներկայացման ժամկետների մասին:

Օրինակ, ԻՆՈԳԵՅԹ-ը փորձագետներ է փնտրում մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում եւ Մոլդովայում: Ինչպես նշված է ԻՆՈԳԵՅԹ-ի ֆայլում, ծրագրին համապատասխան մասնագետներ են պետք՝ ոչ լրիվ դրույքաչափով, 2012 թվականի ապրիլից մինչեւ 2015 թվականի հունվար աշխատելու համար:

«Երկրի հարցերով փորձագետը օգնելու է ԻՆՈԳԵՅԹ ծրագրի քարտուղարությունը՝ տվյալ երկրում ԻՆՈԳԵՅԹ-ին առնչվող միջոցառումների կազմակերպմանը, իսկ այնուհետեւ տեղեկություններ հաղորդի էներգետիկ ոլորտի ընթացիկ իրադարձությունների մասին: Նա պետք է ապահովի նաեւ ԻՆՈԳԵՅԹ-ի գործունեության մասին տեղեկատվության համակարգումը եւ տարածումը տվյալ երկրի աշխատանքային համապատասխան խմբերի եւ շահագրգիռ այլ անձանց շրջանում՝ սերտորեն համագործակցելով ԻՆՈԳԵՅԹ-ի ազգային համակարգողի հետ», – նշված է հրապարակման մեջ:

Ծրագիրը փնտրում է նաեւ ազգային փորձագետների տարածաշրջանային համակարգող, որի նստավայրը Կիեւն է լինելու:

ԻՆՈԳԵՅԹ-ը Եվրամիության կողմից ֆինանսավորվող՝ ԵՄ-ի եւ գործընկեր երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան եւ Թուրքմենստան) միջեւ էներգետիկ համագործակցության միջազգային ծրագիր է, որն աջակցում է Բաքվի նախաձեռնության, Արեւելյան գործընկերության էներգետիկ անվտանգության պլատֆորմի եւ Էներգետիկ ընկերակցության շրջանակային ծրագրերին: (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.