Թողարկում 89

Արեւելյան գործընկերության Երիտասարդական տարածաշրջանային բյուրոյի համար՝ նախատեսված 3 միլիոն եվրոյի պայմանագիր

06.02.2012

Եվրոպական հանձնաժողովը տեղեկացրել է Արեւելյան գործընկերության Երիտասարդական տարածաշրջանային բյուրոյի ստեղծման համար 3 միլիոն եվրոյի պահմանագիր նախատեսելու մասին: Հրապարակման կոդը՝ EuropeAid/132439/C/SER/Multi:

Ըստ նախատեսվածի՝ պայմանագրի հիմնական նպատակները հետեւյալն են.

·       Օժանդակել Արեւելյան գործընկերության երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովայի Հանրապետություն, Ուկրաինա եւ Բելառուս) ինչպես պետական, այնպես էլ քաղաքացիական հասարակության երիտասարդական կազմակերպություների հնարավորությունների զարգացմանը, ինչպես նաեւ աջակցել մասնակիցների լայն շրջանակների,այդ թվում երիտասարդների ներգրավմանը երիտասարդական քաղաքականության մշակման, իրականացման եւ գնահատման գործում:

·   Օգնել քաղաքականության բոլոր համապատասխան ոլորտներում երիտասարդական խնդիրների ներառմանը՝ դրանով իսկ նպաստելով երիտասարդների պահանջմունքների բավարարման հանդեպ միջգերատեսչական մոտեցմանը

·Նպաստել երիտասարդական քաղաքականության եւ երիտասարդների հետ աշխատանքի առավել լիակատար տեղեկատվական բազայի ձեւավորմանը՝ այդ ռեսուրսների օգտագործման արդյունավետության մեծացմանը զուգահեռ:

· Գործունեության թիրախում պահել նվազ ապահովված երիտասարդների կարիքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով տարբեր միջոցառումների անցկացմանը եւ երիտասարդների աշխատանքի տեղավորման հնարավորությունների ընդլայնմանը:

·   Ապահովել Արեւելյան գործընկերության երիտասարդական ծրագրերի  հասարակական մատչելիություն:

Պայմանագրի բյուջեի առավելագույն չափը 3 միլիոն եվրո է: (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

ԵՄի Թվինինգ ծրագիրԱշխատանքի հայտարարություն– Թվինինգ ռեզիդենտ խորհրդատուի օգնական

08.02.2012.

ԵՄ-ի Թվինինգ ծրագիր – Աջակցություն Պետական եկամուտների կոմիտեին մաքսային հսկողության ընթացակարգեր մշակելու եւ դրանք իրականացելու գործընթացի բարելավման նպատակով

Պաշտոնը` Թվինինգ ռեզիդենտ խորհրդատուի օգնական
Հայտարարության կոդը` ԵՄ-ի Թվինինգ նախագիծ
Տեւողությունը` 24 ամիս
Վայրը` Երեւան, Հայաստան

Աշխատանքի նկարագիր. Թվինինգ ռեզիդենտ խորհրդատուի օգնականը խորհրդատուին, ինչպես նաեւ կարճաժամկետ օտարերկրյա փորձագետներին պետք է ապահովի Թվինինգ ծրագրի իրականացման վարչարարական եւ առօրյա տեխնիկական աջակցությամբ: Խորհրդատուի օգնականն աշխատելու է խորհրդատուի հանձնարարությամբ եւ հաշվետու է վերջինիս:

Աշխատանքային պարտականությունները

  • Ապահովել բարձրորակ հաղորդակցություն Հայաստանում Թվինինգի գործընկերների, Հայաստանում ԵՄ պատվիրակության եւ ՀՀ-ում ծրագրի ղեկավարման գրասենյակի անդամների միջեւ:
  • Ապահովել բարձրորակ հաղորդակցություն ՀՀ պետական եկամուտների կոմիտնեի նախագծի կառավարման եւ Թվինինգի գործընկերների միջեւ:
  • Օգնել պահպանել ծրագրի գրառումները հաշվապահական հաշվառումների համար:
  • Պատրաստել հանդիպումների արձանագրությունները
  • Աջակցել Հայաստանում ԵՄ փորձագետների առաքելությանը վերաբերող բոլոր վարչարարական հարցերով:
  • Աջակցել աշխատաժողովների պլանավորմանը եւ այլ նախագծային գործողություններին վերաբերող բոլոր վարչարարական հարցերին:
  • Անհրաժեշտության դեպքում խորհրդատուին եւ/կամ հրավիրված փորձագետներին ապահովել թարգմանությամբ:
  • Պատրաստել նախագծին առնչվող բազմապիսի հաշվետվություններ:
  • ԵՄ փորձագետների համար պատրաստել առաքելության վկայականեր:
  • Աջակցել խորհրդատուի աշխատանքին:

Պահանջվող որակավորումները

  • բարձրագույն տնտեսագիտության, կառավարման կամ տեխնիկական կրթություն,
  • կազմակերպչական եւ ղեկավարման նախագծերում տեխնիկական աջակցության օգնականի առնվազն 2 տարվա փորձ,
  • դիվանագիտական հմտություններ ԵՄ եւ հայաստանյան գործընկերների հետ աշխատանքներում եւ ինքնուրույն, ինչպես նաեւ կոլեկտիվում աշխատելու կարողություն,
  • առնվազն 5 տարվա ընդհանուր մասնագիտական փորձ,
  • բազմաթիվ հանձնարարություններ ուշադրության կենտրոնում պահելու եւ գերակա խնդիրներն առանձնացնելու կարողություն,
  • գրասենյակային փաստաթղթերը կարգավորելու եւ պահպանելու, ծրագրին առնչվող գրառումներ կատարելու, հանդիպումների արձանագրություններ կազմելու կարողություն,
  • Բանավոր եւ գրավոր անգլերենի եւ ռուսերենի հավաստագրված գերազանց իմացություն,
  • հայերենի գերազանց իմացություն,
  • կազմակերպչական եւ հաղորդակցության գերազանց կարողություններ,
  • Աշխատանքային լավ գիտելիքներ Microsoft Office-ի փաթեթներում, հատկապես Microsoft Excel, Word եւ PowerPoint ծրագրերի տիրապետում ինտերնետից օգտվելու հմտություն:

Դիմելու ընթացակարգ

Դիմումները պետք է ներառեն` հետաքրքրվածության նամակ եւ մանրամասն ինքնակենսագրական(CV) անգլերենով, EC (Europass)  ֆորմատով եւ ուղարկվեն twinning.armenia@cust.lt հասցեին, մինչեւ 2012 թվականի փետրվարի 29-ը: Կապ կհաստատվի միայն նախնական ընտրված թեկնածուների հետ:

Դիմումների ընդունման սկզբնաժամկետը՝ 2012թ. փետրվարի 08

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2012 թ. փետրվարի 29

Լրացուցիչ նկատառումներ

Twinning Manual-ը հաստատում է, որ ընտրված օգնականը քաղաքացիական ծառայող չէ, ոչ էլ շահառուի գործակալ,  եւ չի կարող շահառուի կողմից ուղարկված լինել արձակուրդի, որպեսզի կարողանա զբաղեցնել  ծրագրի օգնականի պաշտոնը: Նա չի կարող ունենալ կամ վերջերս (վերջին 6 ամիսների ընթացքում) ունեցած լինել որեւէ պայմանագրային հարաբերություն շահառու ադմինիստրացիայի հետ: Խորհրդատուի օգնականը կվարձատրվի որպես անկախ խորհրդատու` ծառայությունների մատուցման պայմանագրով: Սա ենթադրում է, որ Խորհրդատուի օգնականը կաշխատի ինքնուրույն եւ կպարտավորվի կատարել ՀՀ օրենսդրությունից բխող բոլոր հարկային վճարումները, այդ թվում սոցիալական եւ բժշկական ապահովագրությունը:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.