Թողարկում 87

ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների 8-րդ լիագումար նիստը Բրյուսելում

http://www.mfa.am
26.01.2012

Հունվարի 25-26–ին Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների 8-րդ լիագումար նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը: Եվրոպական կողմից բանակցությունները վարում էր ԵՄ եվրոպական արտաքին գործերի ծառայության Արեւելյան Եվրոպայի տնօրեն, գլխավոր բանակցող Գունար Վիգանդը:

Բանակցությունների արդյունքում էական առաջընթաց գրանցվեց ապագա համաձայնագրի հիմնական նպատակների եւ սկզբունքների, ինչպես նաեւ քաղաքական երկխոսության, արտաքին եւ անվտանգության քաղաքականության եւ արդարադատության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:

Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ մինչ օրս բանակցվել եւ ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի տնտեսական, ֆինանսական եւ ոլորտային համագործակցությանն առնչվող 22 գլուխներ:

Կողմերը համոզմունք հայտնեցին, որ հաջորդ լիագումար հանդիպման շրջանակներում հնարավոր կլինի մեկնարկել նաեւ բանակցությունները` Հայաստանի եւ ԵՄ միջեւ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի հիմնելու վերաբերյալ Ասոցացման համաձայնագրի համապատասխան բաժինների շուրջ:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի գլխավոր տնօրինության հետ՝ ԵՄ երկրներ Հայաստանի քաղաքացիների մուտքի վիզաների դյուրացման շուրջ բանակցությունները փետրվարի վերջին սկսելու վերաբերյալ:

Ասոցացման համաձայնագրի բանակցությունների հաջորդ լիագումար նիստը նախատեսվում է անցկացնել մարտի վերջին, Երեւանում:

 

«Էրազմուս Մունդուս»-ի նոր ծրագրերի շրջանակներում  ԵՀԳԳ գործընկերներին 81.5  միլիոն եվրո է հատկացվելու

19.01.2012

Եվրահանձնաժողովը 2012 թվականին ԵՄ կողմից ֆինանսավորվող «Էրզմուս Մունդուս II» ծրագրի շրջանակներում ավելի քան 170 միլիոն եվրո արժողությամբ հետազոտական  առաջարկներ է ընդունելու: Դրանից 81.5 միլիոն եվրոն «Էրազմուս Մունդուս» համագործակցության շրջանակներում հատկացվելու է ԵՀԳԳ հարավային  եւ արեւելյան երկրներին, որը  կնպաստի առնվազն 3150 անձանց վերապատրաստմանը: Դիմումների հանձնման վերջնաժամկետն է 2012թ. ապրիլի 30-ը:

Այս տարվա «Էրազմուս Մունդուսի» առաջարկների ընդունելությունն առանձնանում է ֆինանսավորման ավելացմամբ՝  համաձայն Եվրոպական հանձնաժողովի վերջին՝ «Նոր պատասխան եվրոպական հարեւանության փոփոխություններին» զեկույցի, որը վերահաստատեց ԵՄ եւ  հարեւանության երկրների միջեւ հարաբերությունների հաստատման կարեւորությունը, մասնավորապես բարձրագույն կրթության ոլորտում: Սա նպաստել է հարեւանության երկրներին  տրամադրվող բարձրագույն կրթության ծրագրերի բյուջեի ավելացմանը, որն աջակցում է բարձրագույն կրթության համակարգերի արդիականացմանը («Տեմպուս»), ինչպես նաեւ ֆինանսավորում է այս երկրների համալսարանների ուսանողների, դասախոսների եւ  գիտաշխատողների վերապատրաստումն ու ուսուցումը Եվրոպայում («Էրազմուս Մունդուս»)

Նոյեմբեր ամսից  սկսած՝ «Տեմպուս» ծրագիրը հայտարարել է բաց մրցույթ , որի շրջանակներում  66.6 միլիոն եվրո հատկացվելու է ԵՄ հարավային եւ արեւելյան հարեւանության երկրներին: «Տեմպուս»-ին դիմելու վերջնաժամկետն է 2012թ. փետրվարի 23-ը:

«Էրազմուս Մունդուս» մրցույթի (EACEA/42/2011) նպատակն է՝ աջակցել ծրագրի շրջանակներում իրականացվող երեք գործողություններին.

Գործողություն 1. «Էրազմուս Մունդուս» համատեղ ծրագրեր

Գործողություն 1ա. «Էրազմուս Մունդուս» մագիստրատուրա
Գործողություն 1բ. «Էրազմուս Մունդուս» համատեղ դոկտորանտուրա

Գործողություն 2. «Էրազմուս Մունդուս» համագործակցություններ

Գործողություն 2. Մաս 1. Համագործակցություններ ENPI, DCI, EDF եւ IPA գործիքները ներառող երկրների հետ (նախկին արտաքին համագործակցության պատուհան – External Cooperation Window)

Գործողություն 2. Մաս 2. Համագործակցություն  արդյունաբերական զարգացման գործիքի (ICI) շրջանակներում ներառված երկրների եւ տարածաշրջանների հետ

Գործողություն 3. Աջակցություն եվրոպական բարձրագույն կրթության առաջընթացին
Եվրոպական բարձրագույն կրթության նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնող նախագծեր

Գործողություն 1. «Էրազմուս Մունդուս» համատեղ ծրագրեր
Այս գործողությունը նպատակ ունի խթանել Եվրոպայի եւ երրորդ երկրների բարձրագույն կրթական հաստատությունների եւ գիտաշխատողների միջեւ համագործակցությունը՝ առաջավոր փորձի նոր հիմնակետեր ստեղծելու եւ որակյալ կադրերի վերապատրաստման ապահովման համար:  Այս մրցույթն ուղղակի կապ չունի 2012 թվականի բյուջեի հետ, այլ նպատակ ունի ընտրել մոտ 15 դիմում եւ 23  թարմացված դիմում գործողություն 1ա-ի եւ 10 նոր դիմում՝ գործողություն 1բ-ի համար:

Գործողություն 2. «Էրազմուս Մունդուս» համագործակցություններ
Այս գործողության նպատակն է՝ խթանել համակարգված համագործակցությունը եվրոպական եւ երրորդ երկրների բարձրագույն կրթական հաստատությունների միջեւ բոլոր մակարդակների (ուսանողների եւ մագիստրոսների) ուսումնառության տեղաշարժը խթանելու ՝ ասպիրանտների, գիտաշխատողների, ակադեմիական եւ վարչական անձնակազմի վերապատրաստման միջոցով (ոչ բոլոր տարածաշրջանների համար են նախատեսված վերապատրաստման բոլոր ձեւերը): Մաս1-ի շրջանակներում այս մրցույթի հայտերի ընդհանուր գումարը կազմում է 169.440 միլիոն եվրո՝ նպատակաուղղված առնվազն 3.150 անձանց վերապատրաստմանը:
ԵՀԳԳ հարեւանության երկրներին  այս դիմումների շրջանակում տրամադրվել է 81.573 միլիոն եվրո՝ խթանելու 3.150 անձանց վերապատրաստումը: Այս գումարը բաշխվելու է հետեւյալ կերպ.

Մասնաբաժին 1՝ Ալժիր, Եգիպտոս, Լիբիա, Մարոկկո, Թունիս՝ 17.712 միլիոն եվրո
Մասնաբաժին 2՝ Հորդանան, Լիբանան, Պաղեստինի գրավված տարածք, Սիրիա՝ 17.712 միլիոն եվրո
Մասնաբաժին 3՝ Իսրայել՝ 3 միլիոն եվրո
Մասնաբաժին 4՝ Ռուսաստան՝ 7.5 միլիոն
Մասնաբաժին 5՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա՝ 35.649 միլիոն եվրո

Գործողություն 3. Աջակցություն եվրոպական բարձրագույն կրթությանը
Այս գործողության նպատակն է՝ խթանել եվրոպական բարձրագույն կրթությունը դրա նկատմամբ հետաքրքրությունը, թափանցիկությունն ու հասանելիությունն  ապահովող միջոցառումների միջոցով:  Գործողություն 3-ը աջակցում է միջազգային նախաձեռնություններին, ուսումնառություններին, նախագծերին, միջոցառումներին եւ բարձրագույն կրթության բնագավառում միջազգային ուղղվածություն ունեցող այլ ծրագրերին: Այս տարվա առաջարկների ընդունումը նպատակ է հետապնդում ընտրել մոտ 6 նախագիծ՝ դիմումների ընդունման նախապատվությունը տալով եվրոպական հարեւանության երկրներին: Սույն առաջարկների ընդունման շրջանակներում նախագծերի ֆինանսավորման համար նախատեսված ընդհանուր բյուջեն կազմում է 1.5 միլիոն եվրո:  Բոլոր երեք գործողությունների շրջանակներում դիմումների ընդունման վերջնաժամկետը 2012թ. ապրիլի 30-ն է:

ԵՀԳԳ բոլոր երկրների բարձրագույն կրթական հաստատությունները կարող են մասնակցել «Էրազմուս Մունդուս»-ի նախագծերին որպես լիիրավ գործընկերներ, թեեւ դիմումները պետք է ներկայացվեն եվրոպական հաստատությունների կողմից: Դիմորդները կարող են օգտվել գործընկերոջ որոնման հնարավորությունից (կայքը ներկայացված է ստորեւ):

«Էրազմուս Մունդուս» ծրագրի ընդհանուր նպատակն է՝ խթանել եվրոպական բարձրագույն կրթությանը, բարձրացնել ուսանողների կարիերայի հեռանկարները, ինչպես նաեւ ԵՄ արտաքին քաղաքականության նպատակներին համապատասխան՝ երրորդ երկրների հետ համագործակցության միջոցով աջակցել բարձրագույն կրթության ոլորտում երրորդ երկրների կայուն զարգացմանը՝ դրանով իսկ նպաստելով միջմշակութային փոխըմբռնմանը: (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Անհրաժեշտ հղումները

Call for proposals – press release, relevant documents and guidelines 

Erasmus Mundus Partnerships – Guidelines to the call for proposals

 Erasmus Mundus partner search tool

 

 

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.