Թողարկում 85

Պոզնանի համաժողովի  որոշումներն ու զեկույցները

2011թ. նոյեմբերի 28-30-ը Լեհաստանի Պոզնան քաղաքում Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի ամենամյա հանդիպման ընթացքում ընդունվեցին մի շարք որոշումներ:

1.    Մշտական մասնակցի կարգավիճակ

Պոզնանի հանդիպումից առաջ ստացված գլխավոր նորությունն այն էր, որ Քաղաքացիական հասարակության համաժողովն Արեւելյան գործընկերության միջկառավարական թեմատիկ պլատֆորմների հանդիպումներում առաջիկա 12 ամիսների ընթացքում (հուսով ենք, որ դա հետագայում եւս կշարունակվի) մշտական մասնակցի կարգավիճակ է ստացել: Սրա կարեւոր նշանակությունը կլինի այն, որ ՔՀՀ-ն կկարողանա առավելագույնս օգտվել դրանից եւ ցույց տալ, որ քաղաքացիական հասարակությունն այդ հանդիպումներին լրացուցիչ արժեքներ բերելու փորձառություն ունի:

2.    Հարեւանության քաղաքացիական հասարակության հիմնադրամ

Ի հավելումն, ԵՄ գործընկեր երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ԵՀՔ մյուս երկրները, ԵՄ անդամ եւ թեկնածու երկրները հրավիրվում են  Հարեւանության քաղաքացիական  հասարակության  հիմնադրամի շրջանակներում ֆինանսավորման հայեցակարգային  առաջարկներ ներկայացնելու: Ղեկավար կոմիտեն ազգային պլատֆորմներին աջակցելու եւ Համաժողովի քարտուղարություն հիմնելու վերաբերյալ զեկույց է պատրաստում: Համաժողովի այն մասնակիցները, ովքեր մտադիր են հայտեր ներկայացնել, կարող են դիմել այստեղ:

3.    Սոցիալական երկխոսության աշխատանքային խմբի, Ռազմավարական հայեցակարգի եւ ՔՀՀ քարտուղարության իրավական գրանցման վերաբերյալ որոշումները

•    Որոշում է կայացվել, ըստ որի՝ 2012 թվականից սկսած՝ ՔՀ տարեկան Համաժողովում գործելու է եւս մեկ աշխատանքային խումբ: Դա Սոցիալական երկխոսության՝ 5-րդ աշխատանքային խումբն է, որի ուշադրության կենտրոնում լինելու են սոցիալական իրավունքների եւ երկխոսությունների, աշխատանքային շուկայի եւ Արեւելյան գործընկերությանը վերաբերող սոցիալական եւ տնտեսական այլ հարցեր:

•    Որոշում է կայացվել Համաժողովի քարտուղարությունը գրանցել որպես  իրավաբանական անձ, որի ղեկավար մարմինը պետք է լինի ՔՀՀ Ղեկավար կոմիտեն, եւ որը Ղեկավար կոմիտեի միջոցով պետք է պատասխանատու լինի ողջ Համաժողովին: ՔՀՀ Կանոնադրությունը Ղեկավար կոմիտեի կողմից ավարտական տեսքի կբերվի 2012 թվականի հունվարի վերջին՝ Համաժողովի մասնակիցների վերջնական կարծիքը լսելուց հետո:

•    Ռազմավարության հայեցակարգի նախագիծը հաստատվել է, եւ վերջնական տեսքի կբերվի 2012 թվականի հունվարի վերջին՝ համաժողովի մասնակիցների վերջնական կարծիքը լսելուց հետո:

Գործարարության խթանումը     2012­-ին Եվրոպական կրթական հիմնադրամի առանցքային առաջնահերթությունն է

06.01.2012

Եվրոպական կրթական հիմնադրամը (ԵԿՀ) սկսում է աշխատանքային նոր ծրագիր, որն ընդգրկում է Եվրոպական հարեւանության բոլոր երկրները: Ծրագիր գլխավոր իրադարձությունը կդառնա բարձր մակարդակի համաժողովը, որը տեղի կունենա նոյեմբերին՝ Գործարարության համաշխարհային շաբաթի ընթացքում: Աշխատանքային խմբի ուշադրության կենտրոնում լինելու է առաջավոր փորձի հայտնաբերումը եւ տարածումը: «Մենք մտադիր ենք ուսումնասիրել առաջավոր փորձի իրական նշանակությունը գործարարության եւ բիզնես վարպետության ոլորտներում»,– ­ ասել է ԵԿՀ տնօրեն Էնտոնի Գրիբբենը:

Ընդգծելով համակարգային մոտեցման եւ որակի ապահովման կարեւորությունը՝ նա ավելացրել է. «Առաջավոր փորձը հաճախ սուբյեկտիվորեն է գնահատվում, եւ եթե մենք ուզում ենք, որ այն իրական արժեք ներկայացնի կրթության համար՝ պետք է գործի դնենք նաեւ որակի ինչ­որ երաշխիքներ: Այդ իսկ պատճառով, մենք մտադիր ենք գործնականում ստուգել առաջավոր փորձի կոլեգիալ գնահատման մեխանիզմը»: Կոլեգիալ դիտարկման մոդելի ստուգման համար ընտրվել է երեք ոլորտ. երիտասարդ սկսնակ գործարարների ուսուցում, կանանց բիզնես եւ ձեռնարկությունների զարգացման վարպետություն:

Առաջավոր փորձը բոլոր ոլորտներում պահանջված է ինչպես Եվրամիության ներսում, այնպես էլ ԵԿՀ գործընկեր երկրներում: Այն կարող է ի հայտ գալ գործնական տեստավորման փուլում: Ծրագրի արդյունքները կներկայացվեն միջազգային հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա 2012­-ի նոյեմբերի 14-15­-ին, Բրյուսելում՝ համաձայն Գործարարության համաշխարհային շաբաթվա համար ԵԿՀ կազմած աշխատանքային ծրագրի:

Աշխատանքային խմբի 2012-­ի ծրագրով նախատեսված է նաեւ գործընկեր երկրների՝ այդ թվում Մոլդովայի եւ Պաղեստինի բռնազավթված տարածքների, տիպային հայեցակարգային աջակցություն: «Մեր պաղեստինյան գործընկերներն առանձնահատուկ հետաքրքրություն են դրսեւորում գործարարության ոլորտի մանկավարժների պատրաստման համակարգի զարգացման հանդեպ»,­– ասել է ԵԿՀ ներկայացուցիչ Դենիզ Լաֆրանը: «Մեր ծրագրերով նախատեսվում է պաղեստինյան նախագծի մեջ ներդնել մեր գործընկեր ինստիտուտի՝ SEECEL­-ի եւ  նրա դպրոցական ցանցի փորձը»:

Նախատեսված են մի շարք միջոցառումներ՝ Եվրոպական հարեւանության Միջերկրածովյան տարածաշրջանում մարդկային ռեսուրսների գնահատման համար: Դրանք անցկացվելու են որպես Գործարարության եվրոպական­ միջերկրածովյան խարտիայի հետ կապված՝ քաղաքականության եւ գործարարության ոլորտի առավել ընդարձակ դիտարկման մի մաս: «Գնահատման այս արշավը մեզ հնարավորության կտա որոշել յուրաքանչյուր երկրի առաջընթացը՝ վերջին գնահատման պահից՝ 2008թ.-­ից ի վեր»,­- ասել է տարածաշրջանում իրականացվող աշխատանքների ղեկավար Ազիզ Ժաուանին: ­ Գնահատման ավարտին կնախորդի որակավորման բարձրացման տարածաշրջանային սեմինարը, որը տեղի կունենա 2012թ. հունիսին եւ գործընկեր երկրների ներկայացուցիչներին կնախապատրաստի գնահատման ընթացակարգին մասնակցելուն»:

2011թ. երկրորդ կեսին 14 երկրներից մի քանիսում անցկացված գործարարության ուսուցման եւ գործարարական հմտությունների ոլորտների քաղաքականության խորը վերլուծության արդյունքներով կկազմվեն Եվրոպական փոքր բիզնեսի ակտի (SBA) գնահատականները Եվրամիությանն անդամակցել պատրաստվող եւ Արեւելյան գործընկերության երկրների համար: ԵԿՀ գնահատականները կներառվեն հաշվետվությունների մեջ, որոնք այս տարի ավելի ուշ կհրապարակի Եվրահանձնաժողովի գործարարության եւ արդյունաբերության գծով գլխավոր տնօրինությունը:

Նախեւառաջ նկատի ունենալով Արեւելյան գործընկերության տարածաշրջանի համար SBA-­ի գնահատականը՝ գնահատման համակարգող Օլյոնա Բեխն ասել է. «SBA­-ի գնահատման ժամանակ գործընկեր երկրների հետ սերտ համագործակցությունը հետաքրքիր մարտահրավեր էր եւ դասեր քաղելու հիանալի միջոց: Մենք բարձր ենք գնահատում շահագրգիռ բոլոր կողմերի՝ գործընթացներին մասնակցելու հետաքրքրվածությունը եւ պատրաստակամությունը»:

Եվրոպական կրթական հիմնադրամը (ԵԿՀ) Եվրամիության հաստատոււթյուն է, որը հիմնադրվել է ԵՄ գործընկեր երկրներում կրթական համակարգերին եւ ուսուցմանն աջակցություն ցուցաբերելու նպատակով: ԵԿՀ տարեկան բյուջեն կազմում է մոտավորապես 18 միլիոն եվրո, իսկ նրա խնդիրն է՝ ԵՄ արտաքին քաղաքականության համատեքստում օգնել անցումային փուլում գտնվող եւ նոր զարգացող երկրներին՝ մարդկային ներուժի օգտագործման միջոցով  բարեփոխումներ իրականացնել կրթության, ուսուցման, աշխատաշուկայի համակարգերում: (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

այստեղ

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.