Թողարկում 82

ԵՄ նախարարները ներկայացնում են արեւելյան գործընկերների հետ արդարադատության եւ անվտանգության ոլորտներում համագործակցության առաջնահերթությունները

ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն

14.12.2011

ԵՄ նախարարներն  Արդարադատության եւ ներքին գործերի խորհրդի բրյուսելյան հանդիպման Եզրակացության մեջ նշել են, որ առանձնակի ուշադրություն պետք է դարձվի Արեւելյան գործընկերության այն երկրների վրա, որոնք ձգտում են ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության արդարադատության, ազատության եւ անվտանգության ասպարեզներում, «ինչը նաեւ իր արտացոլումը կգտնի ֆինանսական աջակցության բաշխման վրա»:

Խորհրդի Եզրակացության մեջ ընդգծվում է միգրացիային առնչվող բազմակողմանի համակարգային համագործակցության կարեւորությունը՝ մասնավորապես շեշտելով ԱլԳ երկրների եւ ԵՄ անդամ երկրների միջեւ Վիզային կոդեքսի եւ Վիզաների ազատականացման հանաձայնագրերի  դերը «շարժունակությունը եւ միջանձնային շփումները խթանելու հարցում»:

Խորհուրդը կարեւորել է Արեւելյան գործըկերության շրջանակներում անվտանգության ամրապնդումը, եւ համագործակցությունը կազմակերպված հանցավորության ու թմրամիջոցների ապօրինի տարածման, կիբեռհանցագործությունների եւ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտներում:

Խորհուրդն ընդգծել է, որ արդարադատության ոլորտում օրենքի գերակայության սկզբունքները, ներառյալ մարդու հիմնարար իրավունքների հարգումը եւ անկախ, անկողմնակալ եւ արդյունավետ դատական համակարգի առկայությունը գործնական միջոցներ են Եվրամիության հետ ասոցացման նպատակով ԱլԳ երկրներում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելիս:  

 

 – Ակնկալում ենք ՀՀ-ին տրամադրվող ֆինանսական աջակցության աճ,- ասել է ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը

Մեդիամաքս

13 Դեկտեմբեր 2011

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչ ԺանՔրիստոֆ Գեյրանդը հայտարարել է. «Մենք ակնկալում ենք ոչ թե ֆինանսական աջակցության կրճատում ԵՄից, այլ ընդհակառակը` ավելացում»:

Այս մասին նա հայտարարել է՝ պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին Վերակառցուման եւ զարգացման եվրոպական բանկի «Գործարար խորհրդատվական ծառայությունների ծրագրի» հանրագումարին նվիրված միջոցառման ժամանակ:
 
Հայաստանում 2003 թ-ից իրականացվող BAS ծրագրի գլխավոր նպատակն է միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին լայն խորհրդատվական օգնության տրամադրումը: 

Հայաստանում BAS ազգային ծրագրի ղեկավար Տիգրան Աղաբեկյանը նշել է, որ ԵՄ պահանջներից էր, որպեսզի առաջնահերթություն տրվի երկրի մարզերին: Այս տարվա հունիսին ծրագրի շրջանակներում մեկնարկել են մոտ 70 տարբեր նախագծեր, որոնցից 27 %-ը իրականացվում է գյուղերում, 53%-ը` մարզային քաղաքներում, եւ միայն 20%-ը` Երեւանում:

Տիգրան Աղաբեկյանի կարծիքով, սա կօգնի խախտել առկա անհավասարակշռությունը մայրաքաղաքի եւ մարզերի միջեւ: 

Բացի այդ, նա ընդգծել է, որ ծրագրի իրականացման շրջանակներում հատուկ ուշադրություն է տրամադրվել կին գործարարներին եւ երիտասարդ ձեռներեցներին:

«Ձեռնարկությունների մակարդակում մենք փորձում ենք անել ամեն հնարավորը, որպեսզի բարձրացնենք դրանց մրցունակությունը»,- ասել է Տիգրան Աղաբեկյանը` հավելելով, որ ընկերությունների 89%-ը, որոնց իրենք տրամադրում են խորհրդատվական օգնություն, 50 աշխատակցից պակաս ունեն: 

Պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին` Տիգրան Աղաբեկյանն ասել է, որ ծրագրի աշխատանքներին մասնակցում է 130 խորհրդատու, որոնցից 32-ն օտարերկրյա մասնագետներ են:

Հայաստանում արդեն իրականցվել է BAS-ի 842 նախագիծ, որոնց շրջանակներում դոնոր-կազմակերպությունների ներդրումների ծավալը կազմում է 5.3 մլն եվրո:

 


ԵՀԳԳ Արեւելյան երկրների անտառային օրենսդրության կիրարկման եւ անտառային ոլորտի կառավարման բարելավում (ENPI FLEG) ծրագրի ուսումնասիրությունը. Հայաստանի անտառների պահպանության համար անհրաժեշտ է մեծացնել փայտանյութի առաջարկը եւ նվազեցնել պահանջարկը

ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն

15.12.2011

Փայտանյութի պահանջարկը մեծապես գերազանցում է առաջարկի պաշտոնապես հայտարարված ծավալները: Դա է ցույց տալիս վերջերս Հայաստանում իրականացված՝ «Հայաստանի անտառային սեկտորը. պայմանները եւ զարգացման տարբերակները» ուսումնասիրությունը: Այն կատարվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող՝ Եվրոպական հարեւանության քաղաքականության արեւելյան երկրների եւ Ռուսաստանի անտառային օրենսդրության կիրարկման եւ անտառային ոլորտի կառավարման բարելավում (ENPI FLEG) ծրագրի շրջանակներում: Ուսումնասիրության մեջ փայտանյութի առաջարկի մեծացման բազմազան տարբերակներ են առաջարկվում՝ անմիջական եւ հետագա վտանգների կանխարգելման համար:

Ուսումնասիրությունը, որը Համաշխարհային բանկի երեւանյան մասնաճյուղի պատվերով իրականացրել են միջազգային փորձագետները, իր մեջ ներառում է սոցիալ-տնտեսական վերլուծության տեխնիկական ասպեկտները եւ հիմնված է շուկայական, սոցիալ-տնտեսական եւ քաղաքական-տնտեսական գնահատականների վրա:

Սոցիալ-տնտեսական ցուցիչները համոզիչ կերպով վկայում են, որ յուրացման համար հասանելի անտառատարածքներից ստացվող փայտանյութի օգտագործումը գերազանցում է այդ տարածքներում անտառի աճման տեմպերին: Արդյունքում հետզհետե սպառվում է Հայաստանի անտառային ֆոնդը:

2011-ին վառելափայտի մատակարարման  պաշտոնական ցուցանիշը եղել է մոտավորապես 75.000 քառակուսի մետր, այն դեպքում, երբ առկա գնահատմամբ՝ անտառային շրջանների բնակչության կողմից օգտագործվել է մոտ 457.000 քառակուսի մետր վառելափայտ, այդ թվում 120.000 քառակուսի մետրը՝ ռեստորանային բիզնեսում: Բացի այդ, գրանցվել է  արդյունաբերական նպատակներով օգտագործվող փայտանյութի չհստակեցված պահանջարկ: Պահանջարկի եւ առաջարկի միջեւ առկա զգալի տարբերությունը վկայում է, որ շարունակվում է անտառանյութի անօրինական եւ ոչ պաշտոնական արդյունահանումը եւ վաճառքը:

Այս երկակի վտանգին դիմակայելու համար ուսումնասիրության հեղինակներն առաջարկում են մեծացնել առաջարկը եւ նվազեցնել պահանջարկը: Առաջարկված է երեք տարբերակ՝ անտառային տնտեսության կարարելագործում, անտառի վերականգնում եւ անտառների բազմացում եւ ներմուծման ծավալների մեծացում: Որպես պահանջարկի նվազեցման միջոց է առաջարկված վառելանյութի այլընտրանքային տեսակների կիրառման քարոզչությունը եւ բնակավայրերի էներգաարդյունավետության բարձրացումը:

Ուսումնասիրության արդյունքները մինչեւ տարեվերջ կներկայացվեն շահագրգիռ կողմերին:

ENPI FLEG ծրագիրն իր 6 միլիոն եվրո բյուջեով օգնում է կառավարություններին, քաղաքացիական հասարակությանը եւ մասնավոր հատվածին՝ մշակել անտառային ռեսուրսների կառավարման կենսունակ եւ կայուն մեթոդներ, այդ թվում անտառի անօրինական շահագործումը կանխարգելելու համար:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.