Թողարկում 80

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի  Ղեկավար կոմիտեի հայտարարությունը ԱլԳ ՔՀՀ  Հայաստանի ազգային պլատֆորմի վերակազմավորման ժողովի  վերաբերյալ

ԱլԳ ՔՀՀ Ղեկավար կոմիտե

27 նոյեմբերի, 2011թ.

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովի (ԱլԳ ՔՀՀ) Ղեկավար կոմիտեն ճանաչում է ԱլԳ ՔՀՀ Բրյուսելի (2009թ.), Բեռլինի (2010թ.) եւ Պոզնանի (2011թ.) հանդիպումների հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ 2011թ. նոյեմբերի 21-ին Երեւանում տեղի ունեցած Հայաստանի ազգային պլատֆորմի վերակազմավորման ժողովը:

ԱլԳ ՔՀՀ Հայաստանի ազգային համակարգող պարոն Ավետիք Իշխանյանի կողմից հրավիրված վերակազմավորման ժողովը, որին մասնակցել են ԱլԳ ՔՀՀ երեք հանդիպումների հայաստանյան 36 ընտրված հասարակական կազմակերպություններից 24-ի ներկայացուցիչները, ընդունել է Հայաստանի ազգային պլատֆորմի նոր Կազմակերպչական սկզբունքները:

Ժողովին որպես դիտորդ մասնակցած ԱլԳ ՔՀՀ Ղեկավար կոմիտեի անդամ, Ղեկավար կոմիտեի համանախագահ Վլադ Վելիչկան հավաստել է, որ 36 կազմակերպությունների առնվազն մեկ-երրորդի մասնակցությամբ ապահովվել է քվորում, եւ հաստատել է վերակազմավորման ժողովի օրինական համապատասխանությունը 2011թ. նոյեմբերի 4-ին  ԱլԳ ՔՀՀ Հայաստանի ազգային  պլատֆորմի իրավիճակի վերաբերյալ  ՔՀՀ Ղեկավար կոմիտեի ընդունած հայտարարությանը:

Այսպիսով, Ղեկավար կոմիտեն ճանաչում է ԱլԳ ՔՀՀ Հայաստանի ազգային պլատֆորմի վերակազմավորման օրինականությանը:

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովն  ընտրեց նոր Ղեկավար կոմիտե

Լեհաստանի Պոզնան քաղաքում 2011թ. նոյեմբերի 28-30-ին տեղի ունեցած Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովը (ԱլԳ ՔՀՀ) իր տարեկան հանդիպման ժամանակ ընտրեց 17 հոգուց բաղկացած նոր Ղեկավար կոմիտե, որը գործելու է մեկ տարի ժամկետով:

Ընտրվել է ազգային վեց համակարգող (ԱլԳ գործընկեր 6 երկրներից յուրաքանչյուրից՝ մեկական), աշխատանքային խմբերի 8 համակարգող (ԵՄ երկրների եւ  ԱլԳ գործընկեր երկրների մեկական ներկայացուցիչներ աշխատանքային 4 խմբերից յուրաքանչյուրի համար): Վերջում, ընդհանուր ժողովի ժամանակ, ամբողջ Համաժողովի կողմից ընտրվել է նաեւ ԵՄ երեք համակարգող:

Ղեկավար կոմիտեի անդամներն են.

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐ

Հայաստան-   Սեյրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Գյումրու մասնաճյուղ, Հայաստան

Ադրբեջան- Գուբադ Իբադողլու ԲԱՅՐԱՄՈՎ, Տնտեսական հետազոտությունների կենտրոն, Ադրբեջան

Բելառուս-  Սերգեյ ԼԻՍԻՉՈՆԱԿ, Ժողովրդավարամետ ՀԿ-ների միություն, Բելառուս

Մոլդովա-    Վիկտոր ԿՈՏՐՈՒՏԱ, Բնապահպանական տարածաշրջանային կենտրոն, Մոլդովա

Վրաստան- Մանանա ԿՈՉԼԱՁԵ, «Կանաչ այլընտրանք» ասոցիացիա, Վրաստան

Ուկրաինա-   Ւգոր ԿՈԳՈՒՏ, Օրենսդրական նախաձեռնությունների կենտրոն, Քաղաքական հետազոտությունների դպրոց, Ուկրաինա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐ

Խումբ 1. Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, արդյունավետ կառավարում եւ կայունություն

Ուչա ՆԱՆՈՒԱՇՎԻԼԻ, Մարդու իրավունքների կենտրոն, Վրաստան

Օլգա ՍՏՈՒԺԻՆՍԿԱՅԱ, «Հանուն ժողովրդավարական Բելառուսի» գրասենյակ, Բելգիա

Խումբ 2. Տնտեսական ինտեգրացիա եւ համապատասխանություն ԵՄ քաղաքականությանը

Վուգար ԲԱՅՐԱՄՈՎ, Տնտեսական եւ սոցիալական զարգացման կենտրոն, Ադրբեջան

Անջեյ ԱԴԱՄՉԻԿ, Եվրոպական տնտեսական եւ սոցիալական կոմիտե/«Սոլիդարնոստ» առեւտրական միություն, Լեհաստան

Խումբ 3. Բնապահպանություն, կլիմայական փոփոխություններ եւ էներգետիկ անվտանգություն

Յարոսլավ ԲԵԿԻՇ, «Կանաչ դաշինք», Բելառուս

Վոյցեխ ԲՈՐՈԴԻՉ-ՍՄՈԼԻՆՍԿԻ, Միջազգային հարաբերությունների կենտրոն, Լեհաստան

Խումբ 4. Միջանձնային շփումներ

Էդուարդ ՄԻՀԱԼԱՍ, Ազգային երիտասարդական խորհուրդ, Մոլդովա

Բետինա ԲՐԱՆԴ, Ավագ տարիքի մարդկանց կրթության միջազգային համագործակցության ինստիտուտ, Գերմանիա

ԵՄ  ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐ

Քշիշտոֆ ԲՈԲԻՆՍԿԻ, «Եվրամիությունը եւ Լեհաստանը» հիմնադրամ, Լեհաստան

Ջեֆ ԼՈՎԻՏ, Բաց հասարակության քաղաքականության ասոցիացիա (PASOS)

Ամանդա ԼՅՈՎԿՎԻՍՏ, Քաղաքական հիմնադրամների եվրոպական ցանց (ENOP)/Լիբերալ միջազգային կենտրոն, Շվեդիա

 

Քաղաքացիական հասարակության համաժողովի մրցանակը ուկրաինացի լրագրողին

ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն

30.11.2011

Պոզնանում նոյեմբերի 28-30-ին տեղի ունեցած Քաղաքացիական հասարակության համաժողովի աշխատանքային երկրորդ օրը հանձնվեց  ՔՀՀ լրագրողական մրցանակը: Այն շնորհվեց «Ուկրաինսկայա պրավդա» թերթի լրագրող Սերգեյ Լեշչենկոյին՝ Ուկրաինայի Նախագահի՝ մասնավոր բիզնեսի հետ ունեցած ֆինանսական փոխհարաբերությունների մասին հոդվածի համար:

«Արեւելյան գործընկերությունը միայն կառավարությունների միջեւ չէ, որ գործում է: Այն իրականացվում է խորհրդարանական մակարդակում, իսկ այսօր մենք տեսանք, որ ունի նաեւ քաղաքացիական ուղղվածություն»,- մամուլի ասուլիսում հայտարարեց Լեհաստանի արտգործնախարար  Ռադոսլավ Սիկորսկին: «Այս Համաժողովն Արեւելյան գործընկերության անքակտելի մասն է»,– ասաց նա՝ շարունակելով. «Որքան զորեղ լինի քաղաքացիական հասարակությունն Արեւելյան Եվրոպայում, այնքան արդյունավետ կլինի գործընկերությունը»:

Եվրահանձնաժողովի անդամ, ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության գծով գերագույն հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Համաժողովում ավելի վաղ հայտարարեց, որ ԵՄ-ն տեխնիկական եւ ֆինանսական հավելյալ օժանդակություն կտրամադրի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.