Թողարկում 77

Եվրոպական միության Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ, բարոնուհի Քեթրին Էշթոնը Հայաստան կայցելի նոյեմբերի 16-17-ին

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության

մամուլի եւ տեղեկատվության բաժին

Երեւան, 11 նոյեմբերի, 2011թ.

Եվրոպական միության Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ, բարոնուհի Քեթրին Էշթոնը տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում կլինի  ս.թ. նոյեմբերի 15-17-ը, իսկ Հայաստան կայցելի նոյեմբերի 16-17:

Տիկին Էշթոնը հանդիպումներ կունենա  Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում գերագույն ներկայացուցիչը կքննարկի գալիք ընտրությունները, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, ներքաղաքական իրադրությունը, տարածաշրջանային հարցեր, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւ հայ-թուրքական հարաբերությունները:

Հայտարարություն լրագրողների համար

Լեհաստանի Պոզնան քաղաքում ս.թ. նոյեմբերի 28-30-ը կայանալիք Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի 3-րդ ամենամյա հանդիպումը լուսաբանելու համար լրագրողներին անհրաժեշտ է հանդիպումից առնվազն 1 շաբաթ առաջ հավատարմագրման հայտ ներկայացնել: Հավատագրման մանրամասներին կարող եք ծանոթանալ Լեհական նախագահության կայքէջում http://pl2011.eu/en/media, իսկ հայտի ձեւն այստեղ է https://media-accreditation.pl2011.eu

Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ վիզային ռեժիմի փոփոխություն չի նախատեսվում

 NEWS.am

Նոյեմբերի 14, 2011թ.

Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ վիզային ռեժիմի փոփոխություն չի նախատեսվում: Այս մասին նոյեմբերի 14-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը:

Նա հիշեցրել է, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ բանակցություններ են ընթանում վիզային ռեժիմի մեղմացման շուրջ ու հավելել, որ դա չի վերաբերում Մեծ Բրիտանիային:

Միաժամանակ, դիվանագետն ասել է, որ վերջին 4 տարում, կայուն կերպով, տարեկան 10 տոկոսով ավելանում են Հայաստանից Մեծ Բրիտանիա  այցելությունները: Նպատակները տարբեր են. ուսում, զբոսաշրջություն, բիզնես: «Մենք ուրախ ենք դա արձանագրել, եւ կցանկանայինք, որ ավելի շատ հայեր այցելեն Մեծ Բրիտանիա»,- նշել է դեսպանը:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.