Թողարկում 75

ԵՄ Հայաստան Ասոցացման համաձայնագրի բանակցությունների 7-րդ փուլը

Հայաստանում ԵՄ պատվիրակության մամլո եւ տեղեկատվության վարչություն

Երեւան, 27 հոկտեմբերի, 2011

2011թ. հոկտեմբերի 26-ին Երեւանում կայացավ ԵՄ- Հայաստան Ասոցացման համաձայնագրի բանակցությունների 7-րդ փուլը: Այս բանակցությունները ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների ակտիվացման արտացոլումն են: 

Բանակցությունների ընթացքում  ԵՄ եւ հայկական կողմերը  քննարկեցին քաղաքական երկխոսությանը եւ բարեփոխումներին, արտաքին քաղաքականության, արդարադատության, ազատության եւ անվտանգության ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաեւ տնտեսական, ոլորտային եւ ֆինանսական փոխգործակցությունը վերաբերող հարցեր: Երկու կողմերի գլխավոր բանակցողները՝ ՀՀ ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը եւ Եվրոպական արտաքին
գործողությունների ծառայություն Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության,Կենտրոնական Ասիայի, Տարածքային համագործակցության եւ ԵԱՀԿ-ի հարցերով տնօրեն Գունար Վիգանդն իրենց ամփոփիչ խոսքում նշեցին, որ առաջընթաց  է ձեռք բերվել, որը նպաստել է նաեւ Ասոցացման համաձայնագրի եւս մեկ գլխի շուրջ բանակցությունների ավարտին: 

Լրացուցիչ  տեղեկատվություն

Ապագա Համաձայնագիրը կհանգեցնի Հայաստանի եւ ԵՄ-ի քաղաքական ասոցացմանը եւ տնտեսական ինտեգրմանը: Սրա գլխավոր նպատակն է Հայաստանին ավելի մոտեցնել Եվրամիությանը մի շարք ոլորտներում պարտավորվածությունների միջոցով, որոնք հիմնված են ԵՄ-ի օրենքների եւ չափորոշիչների  առավել մերձեցման վրա:Այս ոլորտները կներառեն քաղաքական համագործակցության մեծացում, միգրացիային վերաբերող հարցերում համատեղ միջոցառումների թվի ընդլայնում, օթեւանի տրամադրում, սահմանների կառավարում, պայքար կազմակերպված հանցագործության դեմ, տնտեսական հարաբերությունների զարգացում եւ ճգնաժամային ոլորտներում այնպիսի համագործակցության ընդլայնում, ինչպիսիք են էներգետիկան, շրջակա միջավայրը, տրանսպորտը եւ հանրային առողջապահությունը, քաղաքացիների ամենօրյա կյանքի եւ բիզնես միջավայրի վրա անմիջական ազդեցություն ունեցող խնդիրները:

Երկու կողմերը հետագայում կշարունակեն Ասոցացման համաձայնագրի հիմնական մասը հանդիսացող Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունների նախապատրաստումը՝ Եվրոպական Հանձնաժողովի  2009թ. հունիսին Հայաստանի կառավարությանն ուղղված առանցքային հանձնարարականների հիման վրա:

Ավելի լավ շարժունակություն Եվրամիության եւ Հայաստանի միջեւ

Հայաստանում ԵՄ պատվիրակության մամլո եւ տեղեկատվության վարչություն

28 հոկտեմբերի, 2011

Հոկտեմբերի 27-ին ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալստրոմը, Լեհաստանի ներքին ու վարչական գործերի նախարար Ջերզի Միլերը եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը պաշտոնապես սկիզբ դրեցին նոր «Շարժունակության գործընկերություն» ծրագրին: Տասը անդամ երկրների հետ (Բելգիա, Բուլղարիա, Չեխիայի Հանրապետություն, Ֆրանսիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Ռումինիա եւ Շվեդիա) նրանք ստորագրեցին միացյալ հռչակագիր` միգրացիայի ոլորտում մի շարք նախաձեռնություններ իրագործելու վերաբերյալ: Սրանք կամրացնեն Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունները` աջակցելով շարժունակությանը եւ համագործակցությանը միգրացիոն գործերում:

«Հայաստանի հետ այս գործընկերության մեկնարկը շատ կարեւոր քայլ  է եվրոպացի եւ հայ քաղաքացիներին իրար ավելի մոտեցնելու ուղղությամբ: Շարժունակության շուրջ գործընկերությունն այնպիսի գործիքների հետ միասին, ինչպիսիք են ապագա մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերը, առանցքային դեր կունենան մեծացնելու եվրոպացի եւ հայ քաղաքացիների շարժունակությունը լավ կարգավորված  եւ անվտանգ միջավայրում»,– ասել է ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալստրոմը:

Շարժունակության շուրջ գործընկերությունը Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության երկրների ինտեգրումն էլ ավելի խթանելու միջոց է: «Շարժունակությունը եւ մարդկանց միջեւ շփումը, սոցիալական, տնտեսական զարգացումը խթանելու, ինչպես նաեւ Հայաստանում եւ ԵՄ-ում մարդկանց միջեւ փոխըմբռնմանը նպաստելու համար անչափ կարեւոր հարցեր են»,- ընդգծել է  Եվրոպական հանձնաժողովի ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության  հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:Այս Շարժունակության համագործակցությամբ ԵՄ-ն եւ Հայաստանը կխթանեն իրենց երկխոսությունը եւ համագործակցությունն առաջնային ոլորտներում: Գործնական նախաձեռնությունները կմեկնարկեն, որպեսզի  Հայաստանը կարողանա կառավարել միգրացիան, տեղեկացնել, ինտեգրել եւ պաշտպանել միգրանտներին եւ վերադարձողներին:

Համագործակցությունը կօգնի Հայաստանին՝ նաեւ բարելավել ապաստարանների եւ փախստականների պաշտպանության խնդիրները, ինչպես նաեւ  կնպաստի անկանոն միգրացիայի եւ մարդկանց թրաֆիքինգի կանխարգելմանը եւ կրճատմանը:

ԵՄ տասը անդամ երկրներ, ինչպես նաեւ Եվրոպական կրթական հիմնադրամը  ներգրավված են այս գործընկերության մեջ, որը բաց է մասնակցել ցանկացող մնացած անդամ երկրների համար նույնպես:

ԵՄ INOGATE ծրագիրը նպաստում է Հայաստանում էներգետիկ անվտանգության պահպանմանը

Հայաստանում ԵՄ պատվիրակության մամլո եւ տեղեկատվության վարչություն

27 հոկտեմբերի, 2011

Հոկտեմբերի 26-ին Երեւանում տեղի ունեցավ INOGATE-ի եւ էներգետիկ համայնքի տեղեկատվական միջոցառում, որին հաջորդեց «Էներգետիկ շուկայի կոնվերգենացման եւ մատակարարումների անվտանգության ոլորտում ԵՄ–Հայաստան համագործակցությունը» թեմայով կլոր սեղանը, որը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ INOGATE-ի տեխնիկական եւ Էներգետիկ համայնքի քարտուղարության համատեղ ջանքերով:

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար պարոն Լեւոն Շահվերդյանն իր խոսքում կարեւորեց այն հանգամանքը, որ Հայաստանի եւ ԵՄ-ի արդեն իսկ կայուն էներգետիկ համագործակցությունը ներառում է նաեւ էներգետիկ անվտանգության եւ վերականգնվող էներգիայի աղբյուրների նոր ոլորտներ: Եվրոպական հանձնաժողովի տարածաշրջանային ծրագրերի եւ Արեւելյան հարեւանության քաղաքականության պատասխանատու ներկայացուցիչ պարոն Ֆիլիպ Նիկոսը հաստատեց, որ ԵՄ-ն մեծ կարեւորություն է տալիս Եվրոպական հարեւանության երկրների էներգետիկ սեկտորի զարգացմանը եւ պարտավորվում է ընդլայնել Հայաստանի հետ էներգետիկ համագործակցությունը շուկայի ինտեգրման եւ էներգետիկ անվտանգության բարելավման ուղղությամբ:

Երկու իրադարձություններն էլ տեղեկատվության փոխանակման հնարավորություն տվեցին՝ ամրապնդելով Հայաստանի մասնակցությունը ԵՄ կողմից ֆինանսավորած INOGATE ծրագրին` աջակցելով միջազգային էներգետիկ համագործակցությանը ԵՄ-ի եւ Արեւելյան Եվրոպայի գործընկեր երկրների, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ, որոնց շարքում Հայաստանի Հանրապետությունը հիմնադիր անդամներից մեկն է:

INOGATE-ի Հայաստանին ցուցաբերած աջակցությունն իրականցվել է մի շարք միջոցառումներով, որոնք ներառել են. 

  • Էներգետիկ կարգավորման փորձին տեխնիկական աջակցություն
  • նավթի,  գազի  եւ էլեկտրաէներգիայի  ոլորտներում տեխնիկական չափանիշների եւ լավագույն փորձի  ներդրման աջակցություն
  • արտանետումների նվազեցման աջակցություն եւ ածխի առեւտուր
  • գազի փոխադրման եւ փոխանցման հաշվարկման մեթոդաբանության առաջարկություններ
  • էներգետիկ աուդիտի վերլուծության ծրագրի ֆինանսավորման կարողությունների զարգացում
  • մինի-հիդրոիրագործելիության ուսումնասիրության գնահատման ուղեցույցների պատրաստում եւ
  • շինարարության ոլորտում էներգախնայողության տեխնիկական աջակցություն: 

Միջոցառումները նաեւ ծառայում էին աջակցելու Հայաստանի եւ էներգետիկ համայնքների շարունակական համագործակցությանը, որում Հայաստանը հոկտեմբերի սկզբից հանդես է գալիս որպես դիտորդ: Էներգետիկ համայնքների պայմանագիրը ԵՄ-ի կողմից մշակվել է իրավաբանորեն պարտավորեցնող շրջանակների հիման վրա ԵՄ միասնական էներգետիկ շուկան դեպի Հարավարեւելյան Եվրոպա եւ նրա սահմաններից դուրս ընդլայնելու նպատակով: Այս կերպ այն ապահովում է կայուն ներդրումային միջավայր եւ նպաստում է Եվրոպայում մատակարարման անվտանգության մեծացմանը: Ուկրաինան եւ Մոլդովան INOGATE–ի երկու գործընկեր երկրներն են, որոնք արդեն միացել են Էներգետիկ համայնքին:

Միջոցառումներին մասնակցում էին էներգետիկայի ոլորտում շահագրգիռ կողմեր, այդ թվում կառավարության, արդյունաբերության, միջազգային ֆինանսական կառույցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Մասնակիցների արտահայտած կարծիքները հաշվի կառնվեն եւ կնպաստեն INOGATE-ի ռազմավարության աջակցմանն՝ ի շահ Հայաստանի, հատուկ ուշադրություն դարձնելով զարգացող քաղաքականության էներգետիկ արդյունավետության եւ վերականգնվող էներգիայի աղբյուրների  գործողությունների, ինչպես նաեւ  էներգետիկ անվտանգության եւ շուկայի կոնվերգենցիայի վրա:

 

Հայաստանում ներդրվել է Արտոնագրերի տեղեկատվական համակարգը (ԱՏՀ

 Հայաստանում ԵՄ պատվիրակության մամլո եւ տեղեկատվության վարչություն

25 հոկտեմբերի, 2011

Արտոնագրերի տեղեկատվական համակարգը` մուտքի արտոնագրերի վերաբերյալ  ԵՄ ընդհանուր քաղաքականության իրականացումն օժանդակող միջոցներից մեկը, հոկտեմբերի 25-ին ներկայացվեց Հայաստանում Լեհաստանի դեսպանատանը կայացած տեղեկատվական հանդիպման ժամանակ:

Կարճաժամկետ այցերի համար մուտքի արտոնագրերի վերաբերյալ ԵՄ ընդհանուր քաղաքականության նպատակն է հնարավորություն տալ Շենգեն գոտուն արդյունավետ գործել, ինչպես նաեւ դյուրացնել օրինական այցելուների մուտքը դեպի Եվրամիություն եւ միեւնույն ժամանակ ուժեղացնել ներքին անվտանգությունը: 

Վերջին տարիների ընթացքում ԵՄ մշակել է  արտաքին սահմանների կառավարմանը վերաբերող տվյալների հավաքման, մշակման եւ տրամադրման համար անհրաժեշտ տեղեկատվական տեխնոլոգիաների բազմաթիվ ծրագրեր, եւ ԱՏՀ ստացված արդյունքներից մեկն է: Այն թույլ է տալիս Շենգենյան համաձայնագրի երկրներին՝ միմյանց հետ փոխանակել արտոնագրերին վերաբերող տվյալներ ՏՏ կենտրոնական համակարգի, ինչպես նաեւ հաղորդակցման ենթակառուցվածքի միջոցով, որը կապ է հաստատում նշված կենտրոնական համակարգի եւ ազգային ծրագրերի միջեւ: ԱՏՀ-ն երրորդ երկրներում գործող ԵՄ հյուպատոսությունները կապում է Շենգեն համաձայնագրի երկրների արտաքին սահմանների բոլոր անցակետերի հետ, ինչպես նաեւ մշակում է դեպի Շենգեն գոտի կարճաժամկետ այցերի արտոնագրերի դիմումների տվյալները եւ որոշումները:

«ԱՏՀ նպատակը ստուգումների եւ արտոնագրերի տրամադրման դյուրացումն է: Այն նաեւ օգնում է պայքարել չարաշահումների դեմ, ուժեղացնել անվտանգությունը, ինչպես նաեւ պաշտպանել ճամփորդողներին անձնական տվյալների գողությունից»,– նշեց Հայաստանում Եվրոպական միության առաջին խորհրդական Օննո Սիմոնսը:

Ինչ է իրենից ներակայցնում ԱՏՀ-ն. արտոնագրի համար դիմած անձից պահանջվում են բոլոր մատնահետքերը եւ թվային լուսանկարը: Կենսաչափական այս տվյալները, ինչպես նաեւ մուտքի արտոնագրի դիմումի մեջ նշված տվյալները գրանցվում են տվյալների կենտրոնական  ապահով շտեմարանում: Երբ մատնահետքերը պահված են ԱՏՀ-ում, դրանք կարող են օգտագործվել հետագա 5 տարիների ընթացքում մուտքի արտոնագրերի համար դիմելիս ( մատնահետքեր չեն վերցվում 12 տարեկանից ցածր երեխաներից, ինչպես նաեւ այն անձանցից, ովքեր  ֆիզիկապես անկարող են այն տրամադրել): Երբ մուտքի արտոնագիր ունեցող անձը հասնում է շենգեն գոտու արտաքին սահմանին, սահմանի աշխատակիցները ԱՏՀ-ի միջոցով հնարավորություն են ունենում ստուգել տվալ անձի ինքնությունը, ինչպես նաեւ արտոնագրի իսկությունը:

ԱՏՀ-ն կիրառելի է Շենգեն համաձայնագրի բոլոր պետությունների համար, եւ անցումային ժամանակաշրջանից հետո, 2012թ աշնանը ներդրվող ՏՏ նոր լայնամասշտաբ համակարգի ԵՄ նոր գործակալությունը պատասխանատու կլինի ԱՏՀ-ի գործառնական կառավարման համար:

Արտոնագրերի համար իրավասու պաշտոնատար անձիք կարող են օգտագործել ԱՏՀ դիմումները եւ դրանց վերաբերյալ որոշումները քննարկելու համար: Հատուկ դեպքերում, ահաբեկչական եւ քրեական հանցագործությունները կանխելու, հայտնաբերելու եւ հետաքննելու նպատակով` ազգային իշխանությունները եւ Եվրապոլը կարող են խնդրել ԱՏՀ տվյալների հասանելիության թույլտվություն:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.