Թողարկում 74

Վարշավայից Կոպենհագեն

ԵՄ Արեւելյան գործընկերությունը վերջերս Վարշավայում տեղի ունեցած Գագաթաժողովում տոնեց իր հիմնադրման երկրորդ տարեդարձը: Գագաթաժողովի անցկացման համար այնքան էլ լավ ժամանակ չէր ընտրված, քանի որ ԵՄ-ն առավելապես զբաղված էր Հարավում ընթացող իրադարձություններով եւ սեփական պարտքերից բխող ճգնաժամով: Չնայած դժվար թե այս Գագաթաժողովը դառնա պատմական, այդուհանդերձ, ԵՄ-ն եւ նրա գործընկերները կարողացան արձանագրել Գործընկերության առաջին փուլի որոշ հաջողություններ:

– Հիմնադրվել եւ հաջողությամբ աշխատում է արեւելյան գործընկերների հետ ԵՄ հարաբերությունների կազմակերպական նոր կառույցը: Երկխոսությունը եւ համագործակցությունն ընդգրկում են մի քանի մակարդակներ՝ կառավարական, խորհրդարանական, քաղաքացիական հասարակության եւ տեղական:

– Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, որ ներառում են նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծում, շատ մոտ են ավարտին, սակայն սպասում են նախկին վարչապետ Յ.Տիմոշենկոյի դեմ ընթացող դատական գործի ավարտին:

–  Ասոցացման համաձայնագրերի շուրջ բանակցություններ են սկսվել Մոլդովայի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի հետ:

–  Հիմնադրվել եւ գործում է Քաղաքացիական հասարակության համաժողովը, ինչի արդյունքում բազմաթիվ ծրագրեր են գործարկվել:

–   Գործընկեր երկրներ են ուղղվել ֆինանսական նոր միջոցներ, ինչի շնորհիվ օժանդակության ընդհանուր գումարը մինրեւ 2014 թվականը կկազմի շուրջ 1.8 մլրդ եվրո:

–  Անցկացվել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը, որին մասնակցել են Եվրախորհրդարանի եւ գործընկեր երկրների խորհրդարանների պատվիրակությունները:

–  Գործարկվել է Բազմակողմանի ինստիտուցիոնալ զարգացման ծրագիրը, որն ուղղված է լինելու պետական կառավարման ոլորտի զարգացման, օրենքի գերակայության հաստատման եւ գործընկեր երկրների օրենսդրության՝ ԵՄ հետ մերձեցման հարցերի կարգավորմանը:

– Սկիզբ է դրվել հինգ հիմնական նախաձեռնությունների՝ ինտեգրացված սահմանային վերահսկողության, փոքր եւ միջին բիզնեսի, էներգիայի արդյունավետ օգտագործման, շրջակա միջավայրի պահպանության եւ քաղպաշտպանության ոլորտներում:

–  Վիզային ռեժիմի ազատականացմանն ուղղված ծրագրեր են գործարկվում Ուկրաինայում եւ Մոլդովայում:Վիզային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրեր են պատրաստվում նաեւ Վրաստանի հետ:

– Ստեղծվել է համագործակցության եւ խորհրդատվության   բազմակողմանի ձեւաչափ:

–   Մոլդովան եւ Ուկրաինան դարձել են ԵՄ Էներգետիկ միության անդամ:

–  Վերջին երկու տարում ընդլայնվել են ԵՄ-ի հետ գործընկեր երկրների առեւտրային ծավալները:

Այսպիսով, մի շարք ոլորտներում առկա են դրական արդյունքներ: Սակայն կան նաեւ թերացումներ. տարածաշրջանի սառեցված հակամարտությունները մնում են չլուծված:

 Ապագայի հեռանկարները

Ինչ վերաբերում է ԵՄ Արեւելյան գործընկերության հետագա զարգացմանը, այստեղ շատ բան է վտանգված: ԵՄ-ն հարեւան երկրների զարգացման հարցում կարեւոր ռազմավարական շահեր ունի: ԵՄ-ն շահագրգռված է հարեւան երկրներում կայունության եւ լիակատար ժողովրդավարության հաստատման, անօրինական ներգաղթի եւ միջսահմանային հանցավորություն կանխարգելմանն ուղղված՝ սահմանների արդյունավետ կառավարման իրականացման խնդրով:

Եվրամիությունը հետարքրված էներգետիկ մատակարարումների անխափանության եւ տնտեսությունների հաջող գործունեության հարցերով՝ որպես առեւտրային եւ տնտեսական համագործակցության հիմք: ԵՄ-ին հետաքրքրում է նաեւ համագործակցությունը շրջակա միջավայրի պահպանության եւ կայուն զարգացման ոլորտներում: Մի խոսքով, Եվրամիությունը հիմնականում հետաքրքրված է Արեւելյան հարեւանների վստահելիությամբ:

Հիմա գնդակն Արեւելյան գործընկերների դաշտում է, եւ գործընկեր երկրները պետք է տնտեսական եւ քաղաքական բարեփոխումների իրականացման եւ ժողովրդավարական պետության կառուցման նկատմամբ անկեղծ շահագրգռություն ցուցաբերեն՝ օգտվելով Գործընկերության տրամադրած միջոցներից: Եթե գործընկեր երկրներն անեն այդ ամենը՝ ԵՄ-ի աջակցությունն ու օժանդակությունն այդ երկրներին՝ կավելանա: Ամենայն հավանականությամբ, նրանք չեն կարող ակնկալել ԵՄ անդամության կարճաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարներ, սակայն կարող են այդ ուղղությամբ որոշակի քայլեր անել եւ ամրացնել իրենց դիրքերը հեռահար նպատակների իրականացման համար:

Հաշվի առնելով Եվրամիության աջակցության եւ փողերի հանդեպ Հարավի «մրցակցությունը», արեւելյան գործընկերների շահերից է բխում բարեփոխումների եւ ժողովրդավարության ուղիով գնալը: Այդպիսով նրանք կշահեն ԵՄ անդամ երկրների համակրանքն եւ ձայները՝ գնդակը ԵՄ դաշտը նետելով եւ սպասելով համապատասխան արձագանքի: Դա կարող է բերել Արեւելյան գործընկերության հաջորդ՝ 2013թ. գագաթաժողովի առավել նշանակալից արդյունքի: Հնարավոր է, որ դա հանգեցնի եվրոպական առավել միանշանակ հեռանկարի, օրինակ՝ «Արեւելյան» Եվրոպական տնտեսական գոտու մոդելի ստեղծման:

Տեղեկատվության աղբյուրը՝ Eastern Partnership Community

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.