Արեւելյան գործընկերության կոնֆերանս. դեպի ժողովրդավարության, բարգավաճման եւ քաղաքացիական հասարակության ամրապնդման եվրոպական հանրություն
2011թ. սեպտեմբերի 29-ին, Վարշավայում տեղի կունենա «Դեպի ժողովրդավարության, բարգավաճման եւ քաղաքացիական հասարակության ամրապնդման եվրոպական հանրություն» Արեւելյան գործընկերության միջազգային կոնֆերանսը:
Այն Արեւելյան ուսմունքների կենտրոնի, Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի, ԱլԳ Քաղաքացիական հասարակության համաժողովի, ինչպես նաեւ մեդիա գործընկերոջ՝ ԱլԳ Համայնքի (EaPCommunity) կողմից կազմակերպվել է որպես Արեւելյան գործընկերության գագաթաժողովին զուգընթաց միջոցառում:
Կոնֆերանսը կհամաֆինանսավորվի Եվրոպական միության կողմից: Կոնֆերանսի գործընկերը Լեհաստանի արտաքին գործերի նապարարությունն է:
Կոնֆերանսը կմեկտեղի քաղաքացիական հասարկության ներկայացուցիչների, փորձագետների եւ պաշտոնատար անձանց՝ ԱլԳ երկրներից եւ ԵՄ-ից, քննարկելու համար Արեւելյան գործընկերությանն առնչվող առավել կարեւոր եւ հրատապ հարցեր:
ԱլԳ եւ ԵՄ երկրներից փորձագետների մասնակցությամբ ծավալվող բանավեճերում կդիտարկվեն գործընկեր երկրներում ընթացող փոփոխություններում քաղաքացիական հասարակության ներուժին, ժողովրդավարական եւ տնտեսական ինտեգրացիայի գործընթացներում դրա նշանակությանը, վիզաների ազատականացման հեռանկարին եւ միգրացիայի հիմնախնդիրներին վերաբերող հարցեր: Կքննարկվեն նաեւ ԱլԳ անդամ երկրների տնտեսական ինտեգրացիայի մարտահրավերներին, ազատ առեւտրի գոտուն. Արեւելյան գործընկերությանը եւ Եվրոպական հարեւանության քաղաքականությանն առնչվող խնդիրներ:
Եվրոպա մայրցամաքում վիզային խոչընդոտների հաղթահարման կոալիցիայի անդամների կոչը
15 սեպտեմբերի, 2011
Մենք՝ Եվրոպա մայրցամաքում վիզային խոչընդոտների հաղթահարման կոալիցիայի ներքոստորագրյալ անդամներս, 2011թ. սեպտեմբերի 29-30-ին Վարշավայում կայանալիք ԵՄ-ԱլԳ գագաթաժողովի մասնակից Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրների առաջնորդներին կոչ ենք անում կրկնապատկել իրենց ջանքերը ԵՄ-ԱլԳ երկրների միջեւ առանց վիզաների ճամփորդելու հնարավորության ստեղծման ուղղությամբ եւ դա կյանքի կոչել՝ սահմանված տեխնիկական չափորոշիչները համապատասխանեցնելուն պես:
Աջակցելով քաղաքացիների շարժունությանը եւ միջանձնային կապերի սերտացմանը՝ որպես փոխճանաչման միջոց, ինչպես բիզնեսի, այնպես էլ քաղաքացիական հասարակության եւ մշակութային կապերի պարագայում, ԵՄ-ն պետք է քայլեր ձեռնարկի վիզաների լրիվ ազատականացման ուղղությամբ, հենց որ առանձին երկրները կատարեն պատշաճ կառավարման եւ շարժունակության ապահովման վերաբերյալ երկկողմանի փաստաթղթերի դրույթները:
Վիզաների ազատականացումը փոխշահավետ ձեռնարկ է: Սահմանային անվտանգության, ոստիկանական համագործակցության եւ տեղեկատվության փոխանակման ուղղությամբ բարեփոխումներ իրականացնելիս կուժեղանա անվտանգությունն ու ԵՄ-ԱլԳ երկրներ փոխադարձ վստահությունը, օրինակ՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, թրաֆիկինգի եւ անօրինական արտագաղթի ուղղությամբ, միաժամանակ քանդելով Խորհրդային Միության վերանալուց հետո դեռեւս մնացած արգելապատնեշները:
Առանց վիզաների ճամփորդությունն ԱլԳ երկրների համար կընդլայնի ԵՄ-ում գործարարությամբ զբաղվելու տնտեսական հնարավորությունները եւ զբոսաշրջային բիզնեսը: Առանց վիզաների ռեժիմը կարող է նաեւ հետագա բարեփոխումների իրականացման խթան դառնալ ԱլԳ երկրների համար:
Մենք դիմում ենք Եվրամիությանը՝ խնդրելով վիզաների ազատականացմանն առնչվող Ուկրաինայի եւ Մոլդովայի Ասոցացման համաձայնագրերի նախնական տարբերակներից, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ Վիզաների ազատականազման համաձայնագրերի՝ ստորագրման պատրաստվող բոլոր փաստաթղթերից հանել «որպես հեռանկարային նպատակ» ձեւակերպումը: Արեւելյան գործընկերության ստեղծման վերաբերյալ Պրահայի հռչակագրում հայտարարվում է, որ ԵՄ-ն «որպես հեռահար նպատակ՝ հետեւողական քայլեր է ձեռնարկում վիզաների լրիվ ազատականացման ուղղությամբ»: Ի դեպ, վիզաների ազատականացման ուղղությամբ Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ համաձայնեցված Գործողությունների պլանում, որը դիտվում է որպես ԱլԳ մյուս երկրների համար ընդունելի մոդել, տեխնիկական պայմանների բավարարման պարագայում վիզաների ազատականացումը հետաձգելու վերաբերյալ որեւէ ձեւակերպում չկա:
Մենք կոչ ենք անում Լեհաստանի Նախագահությանը՝ կոնկրետ քայլեր ձեռնարկել ԱլԳ երկրների համար վիզաների ազատականացման ուղղությամբ: Ուկրաինան եւ Մոլդովան պետք է որքան հնարավոր է շուտ մտնեն Գործողությունների պլանի հաջորդ փուլ, պետք է գործարկվի Վրաստանի Գործողությունների պլանը եւ առաջնահերթ պետք է համարվի Բելառուսի, Ադրբեջանի եւ Հայաստանի հետ Վիզաների ազատականացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերի վավերացումը: Բացի այդ, պետք է ձանքեր գործադրվեն Վիզաների ազատականացման համաձայնագրերում (ՎԱՀ) եւ Վիզային կոդեքսում առկա հանձնարարականների եւ նախապայմանների իրականացումն արագացնելու համար:
Վիզաների ազատականացման համաձայնագիրն առաջին քայլն է վիզային սահմանափակումների վերացման ուղղությամբ, բայց այն դեռեւս հեռու է Շենգենյան գոտու վերջին ընդլայնումից առաջացած բացասական հետեւանքների չեզոքացման միջոց լինելուց: Չնայած ակնկալիքներին, ՎԱՀ-երը դեռեւս չեն դարձել վիզաների ստացման արդյունավետ գործիքներ եւ էական ազեցություն չունեն ընթացակարգերի պարզեցման վրա:
Վերստին անդրադառնալով ԱլԳ երկրների հետ վիզաների ազատականացման խնդրին, ԵՄ-ն կհաստատի իր հավատարմությունը Պրահայի համաձայնագրով սահմանված դրույթին՝ «առավել սերտ համագործակցություն հաստատել Արեւելյան գործընկերության երկրների հետ»: Դա ցույց կտա, որ Եվրամիությունն իր արեւելյան գործընկերներին վերաբերվում է որպես իսկական գործընկերների: Դա կարող է Արեւելյան հարեւանների թե´ կառավարությունների, թե´ հասարակության համար լուրջ խթան հանդիսանալ՝ իրականացնելու ԵՄ սահմանային անվտանգությունն ամրապնդող դժվարին եւ ծախսատար բարեփոխումներ:
Վերոհիշյալ պարտավորության ստանձնումը պետք է իր արտացոլումը գտնի ԵՄ-ԱլԳ 2011թ. գագաթաժողովի ամփոփագրերում եւ հռչակագրում:
Ստորագրություններ
Analytical Center on Globalization and Regional Cooperation, Yerevan, Armenia
Association for International Affairs (AMO), Prague, Czech Republic
Belarus Watch, Lithuania, Vilnius, Lithuania
Civic Belarus, the Czech Republic, Prague, Czech Republic
Center for International Relations (CIR), Warsaw, Poland
Center for Social Innovations, Minsk, Belarus
DEMAS, Prague, Czech Republic
Eastern Europe Studies Centre, Vilnius, Lithuania
European Citizen Action Services (ECAS), Brussels, Belgium
Education for Democracy Foundation (FED), Warsaw, Poland
Europe without Barriers, Ukraine, Kyiv, Ukraine
EUROBELARUS International Consortium
EUROPEUM, Prague, Czech Republic
Free Belarus Initiative, Warsaw, Poland
Georgian Foundation for Strategic and International Studies, Tbilisi, Georgia
Hungarian Europe Society, Budapest, Hungary
Institute for Euro-Atlantic Cooperation (ІEAC), Kyiv, Ukraine
Institute for Public Policy, Chisinau, Moldova
Institute of Public Affairs (IPA), Warsaw, Poland
Nasz Wybór Foundation, Warsaw, Poland
Office for Democratic Belarus, Belarus/Brussels, Belgium
Open Society Institute Azerbaijan, Baku, Azerbaijan
Open Society Institute, Brussels, Belgium
Open Society Institute, Sofia, Bulgaria
Östgruppen – Swedish Initiative for Democracy and Human Rights, Stockholm, Sweden
PASOS, Prague, Czech Republic
Public Movement “Multinational Georgia” (PMMG), Tbilisi, Georgia
Stowarzyszenie Projekt: Polska, Warsaw, Poland
Research Center of Slovak Foreign Policy Association, Bratislava, Slovakia
Romanian Centre for European Policies, Bucharest, Romania
Slovak Foreign Policy Association (SFPA), Bratislava, Slovakia
Soros Foundation Latvia, Riga, Latvia
Stefan Batory Foundation, Warsaw, Poland
Ternopilska Foundation, Żyrardów, Poland
Եվրոպա մայրցամաքում վիզային խոչընդոտների հաղթահարման կոալիցիա
Եվրոպա մայրցամաքում վիզային խոչընդոտների հաղթահարման կոալիցիան ստեղծվել է 2010թ. նոյեմբերի 10-ին, Վարշավայում, Ստեֆան Բատորի հիմնադրամի նախաձեռնությամբ: Այսօր այն ներառում է Եվրոպայի տարբեր մասերից ավելի քան 30 ոչ կառավարական կազմակերպություններ:
Կոալիցիան մեկտեղում է Արեւելյան գործընկերություն երկրներում (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա) եւ Ռուսաստանում ԵՄ վիզաների ազատականացման արագացմանն ուղղված ջանքերը: Մենք ուզում ենք որոշում ընդունողների կողմից ավելի լսելի դառնալ եւ ամուր հիմք ստեղծել առանց վիզաների Եվրոպա ստեղծելու համար:
Կոալիցիան անդամ կազմակերպությունների տարիների համագործակցության արդյունքն է: Համատեղ մենք պատրաստել ենք հաշվետվություններ եւ ռազմավարական փաստաթղթեր, հանձնարարականներ եւ քարոզչական միջոցներ: Կոալիցիայի գործունեությունը համակարգվել է ԵՄ հետ սահմանային ծրագրի եւ Ստեֆան Բատորի հիմնադրամի Բաց Եվրոպա ծրագրի միջոցով:
Կոալիցիայի Ղեկավար կոմիտեի անդամների թվում է Ստեֆան Բատորի հիմնադրամից (Վարշավա) Յոաննա Ֆոմինան, Հանուն ժողովրդավարական Բելառուսի գրասենյակից (Բրյուսել) Օլգա Ստուժինսկայան եւ Ալեքսանդր Սուշկոն՝ Եվրոպան առանց պատնեշների (Կիեւ) կազմակերպությունից:
Ստեֆան Բատորի հիմնադրամը լեհական անկախ եւ մասնավոր ֆոնդ է, որ 1988-ին հիմնադրվել է ամերիկյան ֆինանսիստ եւ բարեգործ Ջորջ Սորոսի եւ 80-ականների լեհական ժողովրդավար մի խումբ առաջնորդների կողմից:
Հիմնադրամի առաքելությունը Լեհաստանում, Կենտրոնական Եվրոպայում եւ արեւելաեվրոպական այլ երկրներում բաց եւ ժողովրդավարական հասարակության ստեղծումն է: Մեր առաջնահերթություններից են քաղաքացիական հասարակության դերի եւ մասնակցայնության խթանումը հասարակական կյանքում, օրինականության, թափանցիկության, միջազգային համագործակցության եւ համերաշխության զարգացումը:
Հիմնադրամն աշխատում է նախապես մշակված հեռանկարային ծրագրերով՝ խրախուսելով հանրային եւ մասնավոր սեկտորների համագործակցությունը, նորարարական մոտեցումները եւ սոցիալական հիմնախնդիրների լուծմանը միտված կոալիցիայի ստեղծումը:
Իր գործունեության մեջ Հիմնադրամն առաջնորդվում է թափանցիկության, հրապարակայնության եւ պատասխանատվության սկզբունքներով: