Թողարկում 68

ԱլԳ Քաղաքացիական հասարակության 3-րդ՝ Պոզնանի համաժողովի մասնակիցների  ընտրությունը կայացվել է

Ընդհանուր առմամբ ստացվել է 500 հայտ: Բոլոր հայտատուները տեղեկացվել են հուլիս-օգոստոս ամիսներին կատարված ընտրությունների արդյունքների մասին:

Ձեզ ենք ներկայացնում ՔՀՀ Պոզնանի հանդիպման մասնակից ընտրված հայաստանյան 24 կազմակերպությունների ցանկը: Ընտրված կազմակերպությունների ամբողջական ցանկը PDF ֆայլով կարող եք գտնել այստեղ:

1.      Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

2.      Համայնքների ֆինանսիստների միավորում

3.      Փոքր եւ միջին բիզնեսի հիմնադրամ

4.      Էկոտուրիզմի հայկական ընկերակցություն

5.      Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա

6.      Եվրասիա համագործակցություն հիմնադրամ

7.      Քաղաքացիական ազգային նախաձեռնություն

8.      Սեւծովյան հասարակական կազմակերպությունների միջազգային միություն

9.      Մարդկային զարգացման միջազգային կենտրոն

10.  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

11.  Մարտունու կանանց համայնքային խորհուրդ

12.  Երեւանի եվրոպական ուսանողների ֆորում ասոցիացիա երիտասարդական ՀԿ

13.  «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ

14.  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա

15.  Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն

16.  Հայաստանի հելսինկյան կոմիտե

17.  Գեղարքունիքի առեւտրաարդյունաբերական պալատ

18.  «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն

19.  Հայ պետական ծառայողների միություն

20.  «Ասպարեզ» լրագրողների ակումբ

21.  «Ունիսոն» հատուկ կարիքներով մարդկանց աջակցության ՀԿ

22.  «Էկոթիմ» էներգետիկայի եւ շրջակա միջավայրի խորհրդատվական ՀԿ

23.  Երեւանի մամուլի ակումբ

24.  Սպառողների իրավունքների պաշտպանություն ՀԿ

ԱլԳ Քաղաքացիական  հասարակության 3-րդ համաժողովը տեղի է ունենալու 2011թ. նոյեմբերի 28-30-ին, Լեհաստանի Պոզնան քաղաքում:

 

Սեմինար՝ նվիրված Արեւելյան գործընկերության երկրներում վիզաների ազատականացման եւ մեդիա ոլորտներում բարեփոխումների իրականացմանը

Երեւանի մամուլի ակումբը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ սեպտեմբերի 8-10-ը Աղվերանում կազմակերպել էր սեմինար՝ «Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի դերը վիզաների ազատականացմանը եւ մեդիային   առնչվող ոլորտներում բարեփոխումների իրականացման մեջ» թեմայով:

Սեմինարին մասնակցում էին հայաստանյան հասարակական կազմակերպությունների եւ մամուլի ներկայացուցիչներ, ԱլԳ Քաղաքացիական հասարակության համաժողովի մասնակիցներ Լեհաստանից, Բելառուսից, Մոլդովայից եւ Ուկրաինայից: Սա ԱլԳ ՔՀՀ առաջին աշխատանքային խմբի վեց ենթախմբերի գծով առաջարկությունների իրականացմանը նվիրված՝ այս տարվա վերջին սեմինարն էր: 

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաիրա Գեւորգյանն իր խոսքում  ողջունեց ԵՄԱ նախաձեռնությունը՝ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության ապահովման ուղղությամբ:

Այնուհետեւ ԱլԳ ՔՀՀ վիզաների ազատականացման գծով առաջարկությունների իրականացման ընթացքի մասին զեկուցումով հանդես եկավ Լեհաստանից  Ստեֆան Բատորի հիմնադրամի փորձագետ Յոաննա Ֆոմինան: Խնդրի վերաբերյալ հայաստանյան քաղաքացիական հասարակության տեսակետը ներկայացրեց  Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

Մոլդովայի Անկախ լրագրության կենտրոնի տնօրեն Նադինե Գոգուի զեկուցման թեման ԱլԳ ՔՀՀ մեդիա ոլորտի բարեփոխումների գծով առաջարկությունների իրականացման ընթացքն էր: Բելառուսում հասարակական կազմակերպությունների եւ մամուլի իրավիճակին ծանոթացրեց Բելառուսի լրագրողների ասոցիացիայի անդամ Յուրաս Կարմանովը: Հայաստանյան մամուլի ներկա վիճակը եւ հիմնախնդիրները ներկայացրեց Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը:

Վիզաների ազատականացման եւ մամուլի ոլորտներում Քաղաքացիական հասարակության համաժողովի եւ ԱլԳ երկրների հասարակական կազմակերպությունների համագործակցության ամրապնդման հնարավորություններին էին նվիրված ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանի եւ Ինտերնյուս-Ուկրաինա միջազգային հասարակական կազմակերպության ծրագրերի տնօրեն Անդրիյ  Կուլակովի զեկուցումները:

Վերջում ԵՄԱ տեղեկագրի խմբագիր Էլինա Պողոսբեկյանը սեմինարի մասնակիցներին ներկայացրեց ԱլԳ 6 երկրների մեդիա փորձագետների կողմից կազմված եւ արդեն իսկ հրատարակության պատրաստ՝ «Արեւելյան գործընկերության երկրների մեդիա դաշտերը» հետազոտությունը:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.