Թողարկում 67

ԱլԳ Քաղաքացիական հասարակության համաժողովի մասնակիցների նամակը եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեին՝ ի պաշտպանություն Ալես Բելյացկու

 

Քաղաքացիական հասարակության համաժողովի բոլոր մասնակիցներին

Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին

29 օգոստոսի, 2011թ.

Մենք՝ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության համաժողովի (ՔՀՀ)  մասնակիցներս, մեր համատեղ աշխատանքից իրավապաշտպան Ալես Բելյացկուն ճանաչելով որպես ազնիվ, մարդու իրավունքների պաշտպանության գործին նվիրված եւ ժողովրդավարության գաղափարների համար պայքարող ակտիվիստի, հայտարարում ենք.

  1. Ալես Բելյացկին անմեղ է եւ, հետեւաբար, պետք է անհապաղ եւ անպայմանորեն ազատ արձակվի:
  2. Բելառուսում լեգալ իրավապաշտպան գործունեություն ծավալելու անհնարինության պատճառով Ալես Բելյացկին ստիպված է եղել մարդու իրավունքների պաշտպանության համար միջազգային իրավապաշտպան հիմնադրամներից անհրաժեշտ նպատակային միջոցներ  ստանալ իր անձնական հաշվեհամարին:  Այդ բոլոր դրամական փոխանցումները կատարվել են պայմանագրերի հիման վրա, որոնց վերաբերյալ լիակատար հաշվետվություններ են ներկայացվել դոնորներին: Բելառուսում կազմակերպության հաշվին պաշտոնական միջոցներ ստանալու հնարավորություն չի եղել, քանի որ  «Վեսնա» իրավապաշտպան կազմակերպությունն իշխանությունների կողմից փակված է եղել: Կազմակերպության փակումն անօրինական է համարել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն: Չնայած դրան, կազմակերպությունը վերագրանցելու փորձերը երեք անգամ մերժվել են իշխանությունների կողմից: Բելառուսում չունենալով օրինական կարգավիճակ եւ համապատասխանաբար նաեւ բանկային հաշիվ, «Վեսնա» իրավապաշտպան կազմակերպությունն իր գործունեությունը շարունակում էր աշխարհի տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների աջակցության շնորհիվ: Հարկային պարտավորությունները չկատարելու եւ Եվրամիության երկրներում  բացված անձնական հաշիվները երկրի ներսում իրավապաշտպան գործունեություն ծավալելու համար օգտագործելու մասին օրենքի խախտման վերաբերյալ մեղադրանքներն օգտագործվել են Բելառուսում կազմակերպության իրավապաշտպան գործունեությանը խոչընդոտելու նպատակով: Հաշվի առնելով Ալես Բելյացկու դեմ բելառուսական իշխանությունների ծավալած ցինիկ քարոզարշավը եւ նկատի ունենալով Եվրամիության որոշ երկրների կողմից բանկային հաշիվների վերաբերյալ գաղտնի տեղեկատվությունը ոչ ժողովրդավարական ռեժիմին տրամադրելու հետեւանքները (երբ այդ տեղեկատվությունն օգտագործվեց իրավապաշտպանների դեմ), մենք եվրոպական երկրների կառավարություններին զգուշացնում ենք, որ նման իրավիճակը բազմիցս կարող է օգտագործվել նաեւ  ժողովրդավարական ուրիշ ակտիվիստների դեմ:
  3. Մենք կոչ ենք անում Եվրամիության երկրների կառավարություններին՝ նկատի ունենալ, որ իրավապաշտպանների, քաղաքացիական ակտիվիստների եւ անկախ լրագրողների նկատմամբ այդօրինակ հետապնդումները հնարավոր են ոչ միայն Բելառուսում, այլ նաեւ այլ երկրներում, որտեղ դեռեւս վերջնականապես չեն ամրապնդվել ժողովրդավարական ինստիտուտները:
  4. Մենք հիշեցնում ենք, որ Արեւելյան գործընկերությունը ստեղծվել է նաեւ ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության եւ իշխանությունների թափանցիկության եւ հաշվետվողականության ապահովման նպատակով: Ենթադրվում է, որ ԱլԳ ծրագիրը պետք է նպաստի Եվրոպայում մարդասիրական արժեքների տարածմանը: Քաղաքացիական հասարակության համաժողովի ստեղծումը կոչված է ծառայելու Եվրամիության ժողովրդավարական երկրների եւ ժողովրդավարության կառուցման ճանապարհին գտնվող երկրների իշխանությունների միջեւ համագործակցության ընդլայնմանը: Մենք համարում ենք, որ քաղաքացիական հասարակության կառույցները պետք է ներառել Եվրամիության եւ Բելառուսի իշխանությունների միջեւ հաղորդակցության գործընթացներում: Քաղաքացիական հասարակության պարտադիր մասնակցությունը ԱլԳ 4 պլատֆորմների գործունեությանը՝ Քաղաքացիական հասարակության համաժողովի կողմից խրախուսվել է Արեւելյան գործընկերության սկզբից ի վեր:
  5. Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները պահանջում են Ա.Բելյացկուն անհապաղ ազատ արձակել բանտից եւ դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը: Այս դեպքը բացահայտ քաղաքական ենթատեքստ ունի: Եվրամիության երկրները պետք է պատասխանատվության իրենց բաժինը ստանձնեն Ալես Բելյացկու ճակատագրի հանդեպ: Մեր կարծիքով այս դեպքը պետք է հաշվի առնվի Բելառուսի հանդեպ Եվրամիության քաղաքականության ճշգրտման ժամանակ, որպես Արեւելյան գործընկերության ծրագրի մաս: Մենք կարծում ենք, որ մենք համատեղ բոլոր ջանքերը պետք է ներդնենք Ա. Բելյացկու եւ մյուս քաղբանտարկյալների ազատման համար, որպիսիք չպետք է լինեն Արեւելյան գործընկերության հռչակագիրը ստորագրած երկրներում:

Ստորագրություններ.

  1. Tevan Poghosyan, International Centerfor Human Development
  2. Iulia Kharashvili, Chairperson, IDP Women Association  “Consent”
  3. Vache Kalashyan, UAGE president, “Union of  Armenian government employees” NGO
  4. Viktoriia Gnatenko, All-Ukrainian Liberal Youth Organization ‘European Youth of Ukraine’
  5. Artak Kirakosyan, General Secretary FIDH, Chairman of the Board, Civil Society Institute
  6. Vytis Jurkonis, Eastern Europe Studies Centre (Vilnius, Lithuania)
  7. Oksana Voloshenuk, Academu of Ukrainian press Director
  8. Andriy Kohut, Civic Assembly of Ukraine
  9. Tamara Mackievic, National Public Association “Belarusian School Society”
  10. Sergey Varankevich, Youth NGO ‘Civil Forum’ , Belarus
  11. Tatiana Poshevalova, Centre for Social Innovations, Belarus
  12. Dzianis Melyantsou, Tatiana Kuzina, Belarusian Institute for Strategic Studies
  13. Dmitrij Karpievich, Education Centre “POST”, Belarus
  14. Olga Dzhuzha, Integration and Development Center Simferopol, Ukraine
  15. Nouneh Sarkissian, Internews Armenia
  16. Armine Tukhikyan, Urban Foundation, Armenia
  17. Ion Manole, Promo-LEX Association
  18. Ucha Vakhania, MD Executive Director, Coalition Home care in Georgia
  19. Antonita Fonari, Executive Director of Resources Centre “Young and Free”
  20. Ilgar Ibrahimoglu, DEVAMM
  21. Wojciech Przybylski, ResPublica Nowa, Poland
  22. Leonid Litra, IDIS, Moldova
  23. Philipp Dietachmair, European Cultural Foundation, The Netherlands
  24. Viktor Yengibaryan, European Movement, Armenia
  25. Petru Botnaru, President NGO “Terra-1530”, Editor publication “Adevarul” (Truth)
  26. Ivan Gerevich, ADVANCE Transcarpathian Advocacy and Development Centre
  27. Boris Navasardyan, President, YerevanPress Club
  28. Vera Rihackova, Senior Research Fellow, EUROPEUM Institute for European Policy
  29. Dr. Iris Kempe, Director, Heinrich Boell Foundation –South Caucasus
  30. Antonella Valmorbida, Director, ALDA
  31. Jeff Lovitt, Executive Director,  PASOS (Policy Association for an Open Society)
  32. Avetik Ishkhanyan, Chairman, Helsinki Committee of Armenia
  33. Nino Lapiashvili, Director, Institute for European Studies,Tbilisi State University
  34. Ivan Voleš, The European Economic and Social Committee
  35. Ulad Vialichka, International Consortium EUROBELARUS
  36. Elena Tonkacheva, Olga Smolianko, Galina Cherepok, Aleksei Kozliuk, Mikhail Matskevich, Elena Kovaleva, Olga Domorad, Mikhail Pashkevich, Oleg Fedotov, Legal Transformation Centre, Belarus
  37. Olga Karatch, Centre of Civil Initiatives “Our House”
  38. Aleksander Adamiants, Centre of European Studies, Belarus
  39. Dina Shavtsova, Civil Initiative “For Religious Freedom”
  40. Siarhei Drazdouski, Enira Bronitskaya, Office on the Rights of Persons with Disabilities, Belarus
  41. Andrei Yahorau, Centre for European Transformation, Belarus
  42. Uladzimir Matskevich, Humanitarian Technologies Agency
  43. Irina Sukhy, Public Association “Ecohome”
  44. Antonina Yelistratova, Youth association “Next Stop — New Life”
  45. Miraslau Kobasa, Enlightening Public Association “Leu Sapieha Foundation”
  46. Vlad Kobets, European Belarus Civil campaign
  47. Olga Stuzhinskaya, Office for a Democratic Belarus (Brussels)
  48. Iryna Vidanava, 34 Multimedia Magazine
  49. Iryna Zhykhar, National Public Association “Belarusian Organization of Working Women”
  50. Aliaksandr Milinkevich, Alaksandr Łahviniec, Yuras Hubarevich, Movement for Freedom,Belarus
  51. Ihar Lalkou, Belarusian Popular Front “Adradzhenne”
  52. Yaroslav Bekish, Nastasia Haliak, Green Alliance-Belarus
  53. Maryna Adamovich, wife of political prisoner, ex-candidate for presidency  Mikalai Statkevich
  54. Oleksandr Sushko, IEAC Research Director,Ukraine

 

Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը կժամանի Հայաստան

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կայքէջ

01.09.2011

Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ֆիլիպ Լեֆորտը սեպտեմբերի 7-ին, որպես տարածաշրջան իր առաջին այցելության մաս, կժամանի Հայաստան: Երեւանում գտնվելու ընթացքում դեսպան Լեֆորտը ծրագրում է հանդիպումներ ունենալ Հայաստանի Հանրապետության Նախագահի, ՀՀ արտաքին գործերի նախարարի, Ազգային անվտանգության խորհրդի նախագահի, Ազգային ժողովի խոսնակի եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի հետ:

Ֆիլիպ Լեֆորտն ավելի քան 20 տարվա փորձառություն ունեցող ֆրանսիացի դիվանագետ է: Նա իր աշխատանքային գործունեության մեծ մասը նվիրել է Հարավային Կովկասին եւ Ռուսաստանին՝ լինելով Վրաստանում Ֆրանսիայի դեսպան (2004-2007թթ.), ինչպես նաեւ Ռուսաստանում Ֆրանսիայի դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ (2007-2010թթ.): 2010թ. ի վեր նա ղեկավարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության Եվրոպական գլխավոր տնօրինությունը: 2011-ի սեպտեմբերի 1-ից դեսպան Լեֆորտն անցնում է  Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի իր պարտականությունների կատարմանը:

Advertisements
This entry was posted in Uncategorized. Bookmark the permalink.