Թողարկում 66

ԱլԳ երկրների պետական կառավարման բարեփոխումները տեղական եւ տարածաշրջանային մակարդակներում

26.08.2011

 

«Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովի դիրքորոշումը տեղական եւ տարածաշրջանային մակարդակներում պետական կառավարման բարեփոխումներին առնչվող հարցերի վերաբերյալ» փաստաթուղթը կազմվել է ԱլԳ ՔՀ 1-ին համաժողովի աշխատանքային 1-ին խմբի հանրային կառավարման ենթախմբի կողնից՝ Վրաստանի ռազմավարական հետազոտությաունների եւ զարգացման կենտրոնի ծրագրի շրջանակներում, Չեխիայի արտգործնախարարության մարդու իրավունքների եւ անցումային քաղաքականության բաժնի աջակցությամբ:

Ժողովրդավարական գործընթացներին եւ ԱլԳ անդամ երկրներում հանրային կառավարման բարեփոխումներին աջակցելն Արեւելյան գործընկերության նպատակներից մեկն է: Դրա համար անհրաժեշտ է, որ այդ նախաձեռնություններին մասնակցող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ներգրավված լինեն իրականացվելիք բարեփոխումների պլանավորմանը, ծրագրեր իրականացմանը եւ մոնիտորինգին: 

ԱլԳ ՔՀՀ-ն ողջունում է իշխանության տեղական եւ տարածաշրջանային մարմինների մասնակցությունն Արեւելյան գործընկերության նախաձեռնություններին եւ  ԱլԳ երկրների եւ Եվրամիության  տարածաշրջանային եւ տեղական իշխանության մարմինների ամենամյա կոնֆերանսի անցկացումը: Ստորեւ հղում արված փաստաթղթում ներկայացված են արդյունավետ կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների իրականացման մարտահրավերները եւ առաջարկությունները:

ԱլԳ երկրների եւ Եվրամիության  տարածաշրջանային եւ տեղական իշխանության մարմինների տարեկան կոնֆերանսը (CORLEAP), որը կազմակերպվել է Տարածաշրջանների կոմիտեի՝ ՏԿ (CoR) կողմից եւ ղեկավարը դրա նախագահն է,  կապահովի ՏԿ ներդրումն Արեւելյան գործընկերության մեջ՝ ներառյալ աջակցությունն ԱլԳ պլատֆորմների գործունեությանը: Կոնֆերանսը կարող է ապահովել 36 տարածաշրջանային/տեղական ներկայացուցիչների մասնակցությունը (որոնցից 18-ը կներկայացնեն ԱլԳ երկրների տեղական եւ տարածաշրջանային իշխանությունները, մյուս 18-ը՝ Տարածաշրջանների կոմիտեն (CoR):

 (Ներբեռնել փաստաթուղթն ամբողջությամբ)

  

ԵՄ նոր հատուկ ներկայացուցիչ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով

Բրյուսել, 26 օգոստոսի, 2011թ

Եվրոպական միության խորհուրդը գրավոր ընթացակարգով որոշում է ընդունել Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ նշանակել Ֆիլիպ Լեֆորտին: Որոշումը, որը հիմնված է ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին էշթոնի առաջարկության վրա, պայմանականորեն ներառում է 2011թ. սեպտեմբերի մեկից մինչեւ 2012թ. հունիսի քսանն ընկած ժամանակահատվածը: Պարոն Լեֆերտը փոխարինելու է Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիեռ Մորելին եւ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին:

Եվրամիության նորանշանակ հատուկ ներկայացուցչի մանդատը ներառում է շփումներ տարածաշրջանի երկրների կառավարությունների, խորհրդարանների, քաղաքական առանցքային դերակատարների, դատական համակարգի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ խրախուսելով տարածաշրջանի երկրներին՝ համագործակցել ընդհանուր հետաքրքրության թեմաների շրջանակներում, ինչպիսիք են անվտանգության ընդհանուր սպառնալիքները, ահաբեկչության դեմ պայքարը,  անօրինական թրաֆիկինգը եւ կազմակերպված հանցագործությունը,  ինչպես նաեւ հակամարտությունների խաղաղ կարգավորմանը նպաստելու ուղղությամբ աշխատանքը միջազգային իրավունքի  սկզբունքներին համապատասխան եւ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ Մինսկի խմբի հետ սերտ համագործակցության միջոցով:

Ֆիլիպ Լեֆորտն ավելի քան 20 տարվա փորձառություն ունեցող ֆրանսիացի դիվանագետ է: Նա իր աշխատանքային գործունեության մեծ մասը նվիրել է Հարավային Կովկասին եւ Ռուսաստանին՝ լինելով Վրաստանում Ֆրանսիայի դեսպան  (2004-2007թթ.), ինչպես նաեւ Ռուսաստանում Ֆրանսիայի դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ (2007-2010թթ.): 2010թ. ի վեր նա ղեկավարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության Եվրոպական գլխավոր տնօրինությունը:

 

 ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի խոսնակի հայտարարությունը Վրաստանից անջատված տարածաշրջանի՝  Աբխազիայի ընտրությունների վերաբերյալ

  27 օգոստոսի, 2011թ.

Հաշվի առնելով Սուխումիից ստացված այն հաշվետվությունը, որ պարոն Ալեքսանդր Անկվաբն ընտրվել է Վրաստանից անջատված տարածաշրջանի՝ Աբխազիայի նոր նախագահ, սույն հայտարարությամբ հիշեցվում է, որ Եվրամիությունը չի ճանաչում սահմանադրական եւ օրինական շրջանակները, որոնցում անցկացվել են այս ընտրությունները:

Եվրամիությունը, միջազգային իրավունքին համապատասխան, վերահաստատում է իր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Այս համատեքստում Եվրամիությունը ցանկանում է շեշտել տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման հարցում Ժնեւի միջազգային քննարկումների կարեւորությունը:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.