Թողարկում 65

Բաց հասարակության հիմնադրամներ. դրամաշնորհային հայտամրցույթ՝ ուղղված հետազոտական (Think Tank) կազմակերպությունների միջեւ երկկողմանի համագործակցության աջակցությանը

Հայտարարություն

08.08.2011-30.09.2011

Think Tank հիմնադրամը եւ Բաց հասարակության հիմնադրամների Արեւելք-Արեւելք. Համագործակցություն սահմաններից անդին ծրագիրը հայտարարում են դրամաշնորհային հայտամրցույթ, որն ուղղված է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի եւ նախկին ԽՍՀՄ-ի եւ Հարավարեւելյան Ասիայի, ինչպես նաեւ   Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի  եւ Լատինական Ամերիկայի երկրների հետազոտական ոչ կառավարական (Think Tank) կազմակերպությունների միջեւ երկկողմանի համագործակցության աջակցությանը: Այս հայտամրցույթի նպատակը քաղաքական վերլուծաբաններին եւ փորձագետներին մեկտեղելն է՝ գլոբալ վերլուծությունների, բանավեճերի ծավալման եւ  քաղաքականության համընդհանուր եզրեր գտնելու համար:

Մանրամասների համար այցելեք  այս կայքէջ:

 

Մարդասիրության համաշխարհային օր. մեծարելով մարդկանց աջակցողներին

Եվրոպական հանձնաժողով. մամուլի հաղորդագրություն

Բրյուսել, 2011թ. օգոստոսի 18

Օգոստոսի 19-ը Մարդասիրության համաշխարհային օրն է, եւ ինչպես ամեն տարի, 2008 թվականից սկսած, այս տարի էլ  Եվրահանձնաժողովը կմեծարի նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրում են կարիքավորների մասին հոգ տանելու եւ նրանց կյանքը բարելավելու գործին:

«Հումանիտար աշխատակիցները համեստ են, սակայն նրանց նվաճումները՝ ոչ. նրանցից յուրաքանչյուրը կարող է փոխել հարյուրավոր մարդկանց կյանքեր, եւ այս փոփոխությունը կարող է լինել կյանքի կամ մահվան, քաղցի եւ զրկանքների կամ խոստման եւ ինքնաբավության միջեւ»,- նշել է  միջազգային համագործակցության, հումանիտար օգնության եւ ճգնաժամային հակազդեցության գծով Եվրամիության պառլամենտական հանձնաժողովի անդամ Քրիստալինա Գեորգիեւան:

Եվրամիությունն աշխարհի խոշորագույն հումանիտար դոնորն է. այս տարեսկզբից ի վեր՝ այն արդեն հատկացրել է համաշխարհային տարեկան հումանիտար  ֆինանսավորման ավելի քան  37%-ը: Եվրահանձնաժողովն ակտիվորեն ձգտում է երաշխավորել Եվրոպայի՝ որպես հումանիտար ասպարեզում առաջատարի՝ կոնկրետ արդյունքների ապահովումը: Նրա հումանիտար օգնության եւ քաղաքացիական պաշտպանության գլխավոր տնօրինությունն(ECHO) ունի ավելի  քան 400 աշխատակից եւ 47 ոլորտային գրասենյակներ՝ աշխարհի ցանկացած վայրում, որտեղ հումանիտար օգնություն է անհրաժեշտ:

Եվրոպական հանձնաժողովը համագործակցում է աջակից ավելի քան 200 կազմակերպությունների հետ: Նրա մարդասիրական գործընկերները ներառում են  ՄԱԿ-ի 14 գործակալություններ, 191 հասարակական եւ երեք միջազգային կազմակերպություններ  (Կարմիր խաչի միջազգային կոմիտե/ Կարմիր մահիկ,  Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիա/Կարմիր մահիկ եւ Միգրացիայի միջազգային կազմակերպություն):

2010 թվականին Եվրահանձնաժողովն աշխարհի հումանիտար օգնության առավել արդյունավետ օպերատորներին շուրջ 1.115 միլիարդ եվրո ֆինանսավորում է տրամադրել: Այս օժանդակությունն աշխարհի 80 երկրներում ապրող 151 միլիոն տառապող մարդկանց հույս եւ ապավեն է հանդիսացել:

Արդեն չորրորդ անգամն է, ինչ ամբողջ աշխարհում նշվում է Մարդասիրության համաշխարհային օրը՝ մեծարելով մարդասիրական առաքելություն իրականացնող այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերել են աշխարհով մեկ հումանիտար օգնության տարածման նպատակին: Եվրամիությունն այս տարվա հումանիտար արշավի նշանաբան է ընտրել «Մարդկանց աջակցող մարդիկ» կարգախոսը:

Մարդասիրության համաշխարհային օրը հիմնվել է 2008 թվականին, ԵՄ  գլխավոր ասամբլեայի կողմից, ընտրելով օգոստոսի 19-ը՝  ի հիշատակ Եվրամիության  հումանիտար 22 աշխատակիցների, ովքեր զոհվել են Բաղդադի ՄԱԿ-ի գրասենյակում 2003 թվականին տեղի ունեցած պայթյունից: Նրանցից մեկը  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սերխիո Վիեյրա դե Մելոն էր: 

«Մարդասիրության համաշխարհային օրը հիշատակի եւ ափսոսանքի, ինչպես նաեւ վճռականության ժամ է՝ օգնելու բոլոր կարիքավորներին՝ անկախ մարդասերներին սպառնող վտանգից»,- ասել է պառլամենտական հանձնաժողովի անդամ Գեորգիեւան:

Հումանիտար օգնության աշխատակիցները  բարձր գին են վճարում իրենց հանձնառության համար: Առեւանգումները, գնդակահարությունները, մահվան սպառնալիքները նրանց աշխատանքի բնույթի մասն են կազմում Աֆղանստանում եւ Սոմալիում, Շրի Լանկայում եւ ուրիշ այլ վայրերում: ԵՄ-ն նշում է, որ վերջին տասը տարիների ընթացքում օգնության աշխատակիցների համար չափազանց վտանգավոր է դարձել կարիքավորներին աջակցություն ցուցաբերելը: Հումանիտար կենտրոնների վրա հարձակումները եռապատկվել են, որոնց հետեւանքով գրանցվում է տարեկան 100 մահ: 2010 թվականին տեղի է ունեցել 129 միջադեպ՝ ուղղված հումանիտար աշխատակիցների դեմ. նրանցից 69 սպանվել են, 86-ը՝ վիրավորվել, եւ 87-ն՝ առեւանգվել:  

Եվրամիությունը հաստատակամորեն շարունակելու աջակցել հումանիտար օգնության աշխատակիցներին՝ թշվառության դեմ իրենց պայքարում, եւ խրախուսել հումանիտար սկզբունքների պահպանումը:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.