Թողարկում 58

ԵՄ-ն լրացուցիչ 5 միլիոն կտրամադրի Հայաստանում մասնագիտական կրթության եւ ուսուցման աջակցությանը

Երեւան, հունիսի 21, 2011

Հայաստանում ԵՄ պատվիրակություն

2011թ. հունիսին Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է AP 2009 Ոլորտի քաղաքականության ծրագրից Հայաստանում մասնագիտական կրթությանը եւ ուսուցմանը (ՄԿՈՒ)  5 միլիոն եվրո հատկացնելու մասին: Ընդհանուր առմամբ ՄԿՈՒ արդիականացմանն ուղղված այս ծրագրից ակնկալվում է անմիջական դրական ազդեցություն երկրի աշխատաշուկայի եւ զբաղվածության վրա: Այս նախաձեռնությունը Հայաստանում ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումների իրականացմանն ուղղված ԵՄ երկարաժամկետ ծրագրի մի մասն է:

Եվրոպական միությունը վերջին 8 տարիներին ակտիվորեն աջակցում է Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումներին՝ հստակ շեշտադրումներ անելով հատկապես մասնագիտական կրթությանն ու ուսուցմանը (ՄԿՈՒ): 2006-ին Հայաստանի՝ Եվրոպական հարեւանության քաղաքականությանը միանալուց քիչ անց Հայաստանի Կառավարությունը եւ Եվրոպական հանձնաժողովը համաձայնության եկան ԵՄ-ի՝ Հայաստանին տրամադրվող օգնության 2007-ի բյուջեն  ուղղել Հայաստանում ՄԿՈՒ ոլորտի հետագա բարեփոխումների իրականացմանը:

AP 2009 Ոլորտի քաղաքականության ծրագրի «Մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխումների եւ աշխատանքի տեղավորման ռազմավարության զարգացման» նպատակը ՄԿՈՒ ոլորտի որակի բարձրացումն է՝ այն առավել համապատասխանեցնելու համար աշխատաշուկայի եւ անհատների պահանջներին:

Կառավարության ծրագրի հիմնական տարրերը, ինչպես սահմանված է ՄԿՈՒ 2009-2011թթ. գործողությունների պլանում, հետեւյալն են. ա)իրազեկվածության՝ կոմպետենտության վրա հիմնված մասնագիտական կրթություն, բ)որակի վերահսկման մեխանիզմների արդիականացում, գ)տեխնիկական աջակցության եւ որակի ապահովման ենթակառուցվածքների ստեղծում, դ)ծախսերի արդյունավետության եւ կրթական արդյունքների բարելավում, ե)ՄԿՈՒ ֆինանսավորման օպտիմալացում, զ)ՄԿՈՒ ոլորտի արդիականացման, կատարողականության բարձրացման եւ դիտարկման ազգային կարողությունների զարգացում:

Ծրագրից ակնկալվող հիմնական արդյունքներն են. 1)ՄԿՈՒ համակարգի կառավարման բարելավում, 2)զբաղվածության ռազմավարության կարեւորում, 3)ՄԿՈՒ շրջանավարտների  աշխատանքի տեղավորման հնարավորությունների ընդլայնում, 4)ՄԿՈՒ համակարգի առավել արդյունավետ համապատասխանեցում աշխատաշուկայի պահանջներին, 5)զբաղվածությանն ուղղված նպատակային միջոցառումների կատարելագործում:

Ծրագիրն ունի 15 մլն եվրո  ընդհանուր բյուջե, որից 1 մլն եվրոն նախատեսված է տեխնիկական աջակցության համար: Բյուջեի 14 մլն եվրոն Հայաստանի Կառավարության եւ Եվրահանձնաժողովի համաձայնությամբ ուղղված կլինի ծրագրի իրականացման քաղաքականության մշակման եւ իրականացման նպատակին: Հատկացումների վճարման համար հիմք կհանդիսանան Հայաստանի պետական բյուջեի կատարման ցուցանիշներ:  Առաջին ֆիքսված մասնաբաժինը՝ 5 մլն եվրոն փոխանցվել է 2011թ. պետբյուջեի կատարման ընդհանուր պայմանների, ինչպես նաեւ 2010թ. նոյեմբերին ստորագրված ֆինանսական համաձայնագրի հիման վրա: Երկրորդ եւ երրորդ՝ համապատասխանաբար 4 եւ 5 մլն եվրո հատկացումներն ակնկալվում են 2012 թվականի առաջին կիսամյակին եւ 2013 թվականին՝ յուրաքանչյուր մասնաբաժնի փոխանցմանն առնչվող հատուկ պայմանների կատարման պարագայում:

Սույն ծրագրի հիմնական իրականացնողներն են ՀՀ կրթության եւ գիտության, աշխատանքի եւ սոցիալական ապահովության, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունները եւ սոցիալական գործընկերները: 

Կստեղծվի սոցիակական երկխոսության պլատֆորմ

17 հունիսի, 2011

ԱլԳ ՔՀՀ Ղեկավար կոմիտեն, համաձայն ՔՀՀ հայեցակարգային հիմնարար փաստաթղթում ամրագրված այն դրույթի, որ «Եվրոպայի տնտեսական եւ սոցիալական կոմիտեն՝ ԵՏՍԿ-ն (EESC) եւ գործընկեր երկրների համանման կազմակերպությունները պետք է առանցքային դեր խաղան բիզնեսին զբաղվածությանը, աշխատանքին եւ սոցիալական հարցերին վերաբերող ոլորտներում»,  մտադիր է խթանել ԵՄ եւ ԱլԳ երկրների անկախ եւ ժողովրդավար սոցիալական գործընկերների (արհմիություններ, գործատուների կազմակերպություններ) ներգրավումը ՔՀՀ կառույցներում:

2011թ. մայիսի 5-ին, Բրյուսելում, ԱլԳ ՔՀՀ Ղեկավար կոմիտեի հետ հանդիպման ժամանակ ԵՏՍԿ-ն հանդես եկավ իր կազմակերպությունից Քաղաքացիական հասարակության համաժողովում՝ 12 անդամ, ինչպես նաեւ ՔՀՀ Ղեկավար կոմիտեում 3 ներկայացուցիչ ունենալու առաջարկով: ԵՏՍԿ-ի առաջարկը չի վերաբերում ԱլԳ երկրների սոցիալական գործընկերների մասնակցությանը, սակայն Ղեկավար կոմիտեն  պարտադիր է համարում ՔՀ համաժողովում սոցիալական գործընկերների ներգրավման հարցը:

 Ընդսմին, Ղեկավար կոմիտեն ՔՀՀ պատվիրակներին առաջարկել է (ազգային պլատֆորմներում, աշխատանքային խմբերի հանդիպումներում, այնուհետեւ՝ էլեկտրոնային փոստով քվեարկություն անցկացնելով ՔՀՀ 2010թ. մասնակիցների շրջանում) քննարկել ներքոհիշյալ առաջարկը եւ այն ներկայացնել նաեւ 2011-ի նոյեմբերի 28-30-ը Պոզնանում կայանալիք ՔՀ համաժողովին.

– ՔՀՀ ամենամյա հանդիպման ժամանակ ԱլԳ եւ ԵՄ անդամ երկրների պատվիրակների մասնակցությամբ ստեղծել սոցիակական երկխոսության պլատֆորմ, որի անդամներն ազգային պլատֆորմների եւ թեմատիկ աշխատանքային խմբերի միջոցով լիարժեքորեն կմասնակցեն համաժողովի աշխատանքներին, սակայն կունենան նաեւ սոցիալական իրավունքներին եւ սոցիալական երկխոսությունը նվիրված աշխատանքային իրենց սեփական ձեւաչափը եւ օրակարգը:

– Ղեկավար կոմիտեն ԵՏՍԿ հետ խորհրդակցելուց հետո, կազմում եւ հրապարակում է անկախ եւ ժողովրդավար սոցիալական գործընկերներից ՔՀՀ պատվիրակների ընտրության չափանիշները: ՔՀՀ ամենամյա հանդիպումների ընթացքում ԱլԳ եւ ԵՄ անդամ երկրներից ընտրված անկախ եւ  ժողովրդավար սոցիալական գործընկեր պատվիրակների ներգրավվածությունն իրենց ազգային պլատֆորմների եւ ԵՏՍԿ առաջարկությունների խթանման միջոցով ընդգծում է ԵՏՍԿ առանցքային դերը՝  հատկապես բիզնեսի, զբաղվածության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի առնչությամբ:

– ԵՏՍԿ-ն հրավիրվում է մասնակցելու սահմանված չափանիշները բավարարող հայտատու սոցիալական գործընկերների ընտրությանը:

– Առնվազն 20 անկախ եւ ժողովրդավար սոցիալական գործընկերներ պետք է ընտրվեն ՔՀ ամենամյա համաժողովի պատվիրակներ, որոնցից 12-ը պետք է լինեն ԱլԳ երկրներից (առնվազն երկուական՝ յուրաքանչյուր երկրից. մեկ երկրից երկուսից ավելի հայտ լինելու դեպքում անկախ եւ ժողովրդավար եւս մեկ գործընկեր ընտրելու հարցում Ղեկավար կոմիտեն պետք է խորհրդակցի համապատասխան ազգային պլատֆորմի հետ):

–  ԵՄ սոցիալական գործընկերներին, որոնք համապատասխանում են անկախ սոցիալական գործընկեր սահմանմանը, խնդրվում է նշել ԵՏՍԿ-ին կամ որեւէ այլ միջազգային միավորմանն իրենց անդամակցության մասին՝ հանդես գալով կամ որպես առանձին կազմակերպություն, կամ՝ որպես ԵՏՍԿ անդամ:

– Անկախ եւ ժողովրդավար սոցիալական գործընկերները ՔՀՀ ընտրված բոլոր պատվերակների նման լիարժեք իրավասություններ կունենան՝ ընտրվելու թե´ աշխատանքային խմբերի համակարգողներ, թե´ ազգային պլատֆորմների կամ ԵՄ համակարգողներ:

– ՔՀ համաժողովի պատվիրակներ ընտրված վերահիշյալ անկախ սոցիալական գործընկերներն ամենամյա համաժողովին պետք է մասնակցեն որպես Սոցիալական երկխոսության պլատֆորմի անդամներ եւ ընտրեն Ղեկավար կոմիտեի երկու անդամի. մեկը՝ ԵՄ-ից, մեկը՝ Արեւելյան գործընկերության երկրներից: Այս երկու պաշտոնները Ղեկավար կոմիտեի անդամների թիվը 17-ից կդարձնեն 19:

– Սոցիալական երկխոսության պլատֆորմն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերով սերտորեն կհամագործակցի ԵՏՍԿ-ի հետ, իսկ Ղեկավար կոմիտեի սոցիալական  գործընկեր երկու  անդամները կարեւոր դեր կխաղան ՔՀՀ-ԵՏՍԿ երկխոսության խթանման գործում:

Ղեկավար կոմիտեն գիտակցում է ԵՄ եւ ԱլԳ երկրներից անկախ եւ ժողովրդավար սոցիալական գործընկերների ներգրավման եւ ազգային պլատֆորմների, աշխատանքային խմբերի եւ ամբողջ ֆորումի հետ լիարժեք համագործակցության կարեւորությունը:

Ղեկավար կոմիտեն ողջունում է ԵՏՍԿ-ի կամ ՔՀՀ կողմից առաջարկվող համատեղ ծրագրերը/նախաձեռնությունները, նշելով, որ դրանք պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա եւ դառնան հետագա համագործակցության հիմք:

 ԱլԳ ՔՀՀ հայաստանյան մասնակիցների հանդիպումը

2011թ. հունիսի 17-ին տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի հայաստանյան մասնակիցների չորրորդ հանդիպումը: Oրակարգում, այլ հարցերի հետ մեկտեղ, նախատեսված էր քննարկել Եվրոպայի տնտեսական եւ սոցիալական կոմիտեի (EESC)՝ Քաղաքացիական հասարակության համաժողովին և հետագայում՝ համաժողովի Ղեկավար մարմնում ներգրավման տարբերակների հարցը:

Հանդիպման մասնակիցները Եվրոպայի տնտեսական եւ սոցիալական կոմիտեի ներգրավման տարբերակների առավելությունները և բաց կողմերը քննարկելուց հետո առաջարկեցին հավաքագրել հայաստանյան մասնակիցների բոլոր կողմերի կարծիքները, առաջարկությունները և նախքան Ղեկավար կոմիտեի հաջորդ նիստը ներկայացնել իրենց վերջնական որոշումը:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.