Թողարկում 57

Շարժունության արեւելյան ուրվագիծ

2011թ. հուլիսի 6-7-ը Վարշավայի Կոպեռնիկոս գիտական կենտրոնում ((http://www.kopernik.org.pl) տեղի կունենա «Շարժունության արեւելյան ուրվագիծ» խորհրդաժողովը: Կազմակերպիչներն են՝ Լեհաստանի մշակույթի եւ ազգային ժառանգության, ազգային կրթության, գիտության եւ բարձրագույն կրթության, սպորտի եւ տուրիզմի նախարարությունները եւ Եվրոպական հանձնաժողովը:

Մասնակիցների թիվը 300 է, որոնցից 180-ը կհրավիրվեն Արեւելյան գործընկերության երկրներից, 120-ը՝ ԵՄ անդամ երկրներից:

Միջոցառման հիմնական նպատակը կրթության, երիտասարդական խնդիրների, գիտական հետազոտությունների եւ մշակույթի ոլորտներում Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության երկրների միջեւ շարժունության խթանումն է:

Ամենակարեւոր նպատակներից է շարժունության առկա հնարավորությունները ներկայացնելուն աջակցելը՝ ինչպես ԵՄ ընթացիկ ծրագրերի, այնպես էլ նոր նախաձեռնությունների համատեքստում: Խորհրդաժողովում կլինի նաեւ հաջողված փորձի շնորհանդես: Ապագա  հնարավորությունների շուրջ բանավեճերը կնպաստեն ԵՄ Ֆինանսական նոր հեռանկար 2014-2020 ծրագրերում նոր ձեւաչափերի ի հայտ գալուն ուղղված համընդհանուր քննարկումների ծավալմանը: Այդ իմաստով, խորհրդաժողովը հնարավորություն կընձեռի ուրվագծել Արեւելյան գործընկերության երկրների ակնկալիքները:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.