Թողարկում 56

 

 

 

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի 3-րդ հանդիպման (2011թ. նոյեմբերի 28-30, Պոզնան, Լեհաստան) մասնակցության հայտերի ներկայացման հրավեր

Արեւելյան գործընկերության (ԱլԳ) գագաթաժողովը 2009թ. մայիսի 7-ին, Պրահայում հաստատեց Եվրոպական հանձնաժողովի 2008թ. դեկտեմբերին ներկայացված առաջարկը ԱլԳ Քաղաքացիական հասարակության համաժողով (ՔՀՀ) ձեւավորելու մասին՝ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Մոլդովայի Հանրապետությունում եւ Ուկրաինայում «քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) միջեւ կապերի զարգացման եւ իշխանության մարմինների հետ նրանց երկխոսությանը նպաստելու նպատակով»: Գագաթաժողովը Եվրոպական հանձնաժողովին հրավիրեց «մշակել եւ պայմաններ առաջարկել ԱլԳ ՔՀՀ ստեղծման համար»:

2009թ. ընթացքում Եվրոպական հանձնաժողովը Համաժողովի հայեցակարգի վերաբերյալ խորհրդակցություններ իրականացրեց շահագրգիռ բոլոր կողմերի հետ, որոնց ընթացքում վերջիններս կողմ արտահայտվեցին համալիր մոտեցմանը, որը ՔՀԿ-ների լայն շրջանակի (մասնագիտական միությունների եւ ասոցիացիաների, գործատուների կազմակերպությունների, ոչ կառավարական կազմակերպությունների, ազգային եւ միջազգային  ՔՀԿ-ների եւ ցանցերի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության այլ համապատասխան սուբյեկտների մասնակցության հնարավորություն էր ստեղծում  ինչպես ԱլԳ գործընկեր երկրների, այնպես էլ ԵՄ անդամ երկրների, միջազգային կազմակերպությունների եւ ցանցերի համար:

ԱլԳ ՔՀՀ  1-ին հանդիպումը, որին մասնակցելու էին հավաքվել ավելի քան 200 ՔՀԿ-ների ներկայացուցիչներ, տեղի ունեցավ Բրյուսելում, 2009թ. նոյեմբերի 16-17-ին: Համաժողովի մասնակիցների կողմից ընտրվեց Ղեկավար կոմիտե, որը պատասխանատվություն ստանձնեց՝ մշակել հաջորդ համաժողովի մասնակիցների ընտրության ընթացակարգը: Համաժողովի կողմից մշակված ընթացակարգը ներկայացված է ստորեւ: Հենց այդ ընթացակարգով էլ իրականացվեց 2010թ. նոյեմբերի 18-19-ին Բեռլինում կայացած ՔՀՀ 2-րդ հանդիպման մասնակիցների ընտրությունը: Չնայած այն բանին, որ Համաժողովը համատեղ կազմակերպվել էր Եվրոպական հանձնաժողովի  եւ Գերմանիայի արտգործնախարարության կողմից, օրակարգային եւ նպատակային բոլոր որոշումներն ընդունվեցին Ղեկավար կոմիտեի ներկայացրած առաջարկությունների եւ մշակումների հիման վրա: ԱլԳ ՔՀՀ երրորդ հանդիպումը կանցկացվի Պոզնանում (Լեհաստան), 2011թ. նոյեմբերի 28-30-ին:

ԱլԳ ՔՀՀ Ղեկավար կոմիտեն Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրոպական արտաքին համագործակցության ծառայության՝ ԵԱՀԾ (EEAS) հետ համատեղ, շահագրգիռ բոլոր ՔՀԿ-ներին հրավիրում է ներկայացնել ՔՀՀ 3-րդ հանդիպման մասնակցության հայտեր, որոնց հիման վրա էլ կկատարվի 2011թ. նոյեմբերի 28-30-ին կայանալիք հանդիպման մասնակիցների ընտրությունը:

Համաժողովի ընդլայնված ձեւաչափը (նախկին մեկուկես օրվա փոխարեն՝ մինչեւ 3 օր) հնարավոր է դարձել՝ շնորհիվ Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական արտաքին համագործակցության ծառայության եւ Լեհաստանի արտգործնախարարության համատեղ ջանքերի:

Շարունակելով համաժողովի 2009 եւ 2010թթ. հանդիպումներում սկսված գործերը, սույն ամենամյա միջոցառման ուշադրության կենտրոնում կլինեն աշխատանքային խմբերը, որոնց գործունեության ընթացքում կմշակվեն համատեղ ծրագրեր եւ միջոցառումներ:

Ղեկավար կոմիտեի կողմից պատրաստված հայտի ձեւը՝ անկետան, կարող եք գտնել ԱլԳ ՔՀՀ պաշտոնական կայքէջում՝ www.eap-csf.eu

Մասնակցության հայտերը (տե´ս ստորեւ) կարող եք լրացվել անգլերեն կամ ռուսերեն եւ 2011թ. հունիսի 26-ից ոչ ուշ ուղարկել հետեւյալ էլեկտրոնային հասցեով. applications@eap-csf.eu

ԲԵՌՆԵԼ.

application_form_2011_eng.pdf

application_form_2011_eng.doc

application_form_2011_rus.pdf

application_form_2011_rus.doc

 

ԱլԳ ՔՀՀ երրորդ հանդիպման մասնակիցների ընտրության ընթացակարգը

(Համառոտ)

ԱլԳ ՔՀՀ-ն բաց է ԱլԳ գործընկեր երկրների քաղաքացիական հասարակության բոլոր կազմակերպությունների համար, եւ հանդիպման մասնակցության հայտ կարող են ներկայացնել բոլորը:

Համաժողովի մասնակիցների ընտրությունն իրականացնելու է ՔՀՀ Ղեկավար կոմիտեն՝  Եվրոպական արտաքին համագործակցության ծառայության՝ ԵԱՀԾ-ի (EEAS) հետ համատեղ: Ընտրության ընթացակարգը կրկնակի բնույթ ունի:

I.          Կազմվում  է երաշխավորված երկու ցուցակ.

  1. ԱլԳ երկրի ազգային համակարգողի կողմից,
  2. ՔՀՀ թեմատիկ աշխատանքային խմբերի համակարգողների կողմից:

Երաշխավորված ցուցակները կազմվում են հետեւյալ չափորոշիչներով.

  • Գործունեության ոլորտների բազմազանություն (խիստ կարեւոր է քաղաքացիական հասարակության բոլոր հիմնական ոլորտների մասնակցության ապահովում)
  • Կազմակերպության ներգրավվածությունը Եվրոպական հարեւանության քաղաքականության/ԱլԳ խնդիրներում:
  • Ազգային ներկայացուցչություն (մասնակիցների առնվազն 10% ԱլԳ յուրաքանչյուր երկրից եւ առնվազն 25%՝ ԵՄ  անդամ երկրներից: Որպես հյուր՝ մինչեւ 10 մասնակից կարող են լինել նաեւ երրորդ երկրներից (առանց քվեարկության իրավունքի):
  • Մասնակցությունը ՔՀՀ նախորդ հանդիպմանը (առնվազն 40% նոր մասնակիցներ, առավելագույնը 60%՝ ՔՀՀ 2010թ. հանդիպման մասնակիցներ):

II.                Վերջնական որոշումը կայացնում են ԱլԳ ՔՀՀ Ղեկավար կոմիտեի անդամները՝ խորհրդակցելով Եվրոպական արտաքին համագործակցության ծառայության հետ:

ԱլԳ ՔՀՀ 3-րդ հանդիպման մասնակցության հրավեր ստացած կազմակերպությունների՝ ՔՀՀ Ղեկավար կոմիտեի կողմից կազմված վերջնական ցուցակն այնուհետեւ ներկայացվում է Եվրոպական արտաքին համագործակցության ծառայության հաստատմանը, քանի որ հենց վերջինս է Եվրոպական հանձնաժողովի հետ միասին հոգում ԱլԳ երկրներից ընտրված մասնակիցների ֆինանսական ծախսերը:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.