Թողարկում 54

 

Եվրոպական խորհրդարանի նախագահ Երժի Բուզեկի

եռօրյա պաշտոնական այցը Հարավային Կովկաս

Հայաստանում ԵՄ պատվիրակության տարածած մամուլի հաղորդագրությունից

Երևան, 17 մայիսի, 2011

Ս.թ. մայիսի 18-21-ին Հարավային Կովկաս պաշտոնական այցի շրջանակներում Եվրոպական խորհրդարանի նախագահ Երժի Բուզեկը չորեքշաբթի օրը կլինի Երևանում, հինգշաբթի օրը` Թբիլիսիում, իսկ ուրբաթ օրը` Բաքվում: Նախագահ Բուզեկը կհանդիպի երեք երկրների նախագահների, խորհրդարանի խոսնակների և քաղաքական գործիչների հետ:

Այցի ընթացքում նախագահ Բուզեկը կհանդիպի նաև ընդդիմության առաջնորդների, լրագրողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Այցից առաջ նախագահ Բուզեկն ասել է. «Ժողովրդավարության և օրենքի գերակայության խթանումը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի դրսևորումը,  կայունության ամրապնդումը և բարեկեցության աճը գործընկերության առաջադրանք է բոլորի` Եվրոպական միության և իր արևելյան հարևանների համար: Մենք ստեղծել ենք Արևելյան գործընկերությունը, որպեսզի վերացնենք դեռևս առկա բաժանարար գծերը: Սա անկեղծ մի փորձ է, որի միջոցով ցանկանում ենք ճեղքել գոյություն ունեցոզ վերջին խոչընդոտները և հնարավոր դարձնել մեր ժողովուրդների միջև համագործակցությունը: Մոտ գտնվելով մեր հարևաններին` միջազգային ասպարեզում մենք միասին ավելի ուժեղ ենք: Այս այցի իմ ուղերձը ներգրավվածության կոչն է, երկու կողմերի համար ձեռնտու լուծումներ փնտրելը, ինչպես նաև մեր ընդհանուր տանը` եվրոպական մայրցամաքում անվտանգության և կայունության ամրապնդումը: Տարածաշրջանային իմ այցի ընթացքում  երկրի ղեկավարների հետ ես նաև կքննարկեմ սառեցված հակամարտությունների խաղաղ լուծման հնարավորությունները. հակամարտություններ, որոնք երկար տարիներ շարունակ hետ են պահել տարածաշրջանը զարգացումից, ինչպես նաև խոչընդոտել են տարածաշրջանային երկրների միջև համագործակցությունը: Մտադիր եմ նաև առաջ քաշել էներգետիկ անվտանգության հարցը, որն իմ մանդատի առաջնահերթություններից մեկն է»:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.