Թողարկում 52

Տեղի է ունեցել ԵՎՐԱՆԵՍԹ խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստը

ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն

04. 05.2011

Եվրախորհրդարանի անդամների եւ ԵՄ Արեւելյան գործընկերության երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ԵՎՐԱՆԵՍԹ խորհրդարանական վեհաժողովը, որն իր առջեւ նպատակ է դրել խորհրդարանական չափանիշներ ապահովել եվրոպական արեւելյան հարեւանության քաղաքականության համար, մայիսի 3-ին գումարել է իր հիմնադիր նիստը։

Բացման խոսքում Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը հայտարարել է. «Կայունություն կարող է լինել միայն ժողովրդավարական երկրներում. Ժողովրդավարությունը կայունության տանող միակ ուղին է»։ Նա ավելացրել է, որ Խորհրդարանական վեհաժողովը վճռորոշ դեր ունի տարածաշրջանի մարդկանց միջեւ ավելի մոտիկ հարաբերություններ հաստատելու գործում։ «Եթե մենք ձգտում ենք ավելի սերտ համագործակցության եւ առավել լայն ինտեգրման, մենք պետք է սկսենք խորհրդարանական համագործակցությունից, քանի որ այն հենց միջանձնային շփումներ է ենթադրում»,- ըստ Եվրախորհրդարանի տարածած մամուլի հաղորդագրության՝ ասել է Բուզեկը։

ԵՎՐԱՆԵՍԹ խորհրդարանական վեհաժողովն ընդունել եւ ստորագրել է հիմնադիր ակտը եւ հաստատել նիստերի անցկացման կանոնակարգը։ Վեհաժողովը ստեղծել է Բելառուսի եւ նիստերի անցկացման կանոնակարգի հարցերով աշխատանքային երկու խումբ, ինչպես նաեւ. քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի, տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականություններին համապատասխանեցման, էներգետիկ անվտանգության եւ մշակութային, կրթական և քաղաքացիական հասարակության հարցերի՝ չորս հանձնաժողով։

Վեհաժողովն ընտրել է երկու համանախագահներ՝ Քրիստիան Վիգենինին (Բուլղարիա) եւ Բորիս Տարասյուկին (Ուկրաինա), ինչպես նաեւ ութ փոխնախագահներ, ովքեր կմտնեն բյուրոյի կազմ։

«Այսօր մենք հզոր գործիք ենք ստեղծել»,- ասել է ԵՎՐԱՆԵՍԹ-ի համանախագահ Քրիստիան Վիգենինը։ Ավելի ուշ, խոսելով Եվրախորհրդարանի եւ արեւելյան գործընկերների համագործակցության ներուժի մասին, նա ավելացրել է. «Այս կառույցի հիմնադրումը մեր կողմից ուղարկվող ամենազորեղ ազդակը կարող էր լինել»։ – Համանախագահ Բորիս Տարասյուկը, համաձայնելով այս տեսակետին, կոչ է արել ԵՄ բոլոր ինստիտուտներին՝ չտրվել արեւելյան հարեւանների հանդեպ ուշադրությունը եւ միջոցները հարավային հարեւաննների վրա փոխանցելու գայթակղությանը,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։


Հարցման արդյունքներով՝ հայերը ԵՄ-ն համարում են կարեւոր գործընկեր

ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն

09.05.2011

Հայերի գրեթե երեք քառորդը Եվրոպական միությունը համարում է կարեւոր գործընկեր, ըստ որում՝ նրանց մեծ մասը դրական է արտահայտվել Եվրամիության մասին։ Ավելի շատ հայեր են զգում, որ ԵՄ-ն նպաստում է երկրում արդյունավետ կառավարման, խաղաղության եւ կայունության հաստատմանը։ Սրանք սոսկ մի քանի արդյունքներ են, որոնք ի հայտ են եկել 2009թ. դեկտեմբերից 2010թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում վեց ամսվա պարբերականությամբ անցկացված հասարակական կարծիքի հարցումների երրորդ փուլում։ Այս արդյունքները կազմում են 2007-2010թթ. Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքի (ԵՀԳԳ) Տարածաշրջանային իրազեկման եւ հաղորդակցության ծրագրի շրջանակներում ԵՄ կողմից ֆինանսավորվող՝ «Հասարակական կարծիքի հարցում եւ ուսումնասիրություն» (OPPOL) ծրագրի մի մասը:

Հարցումների երեք փուլերն ամփոփում են Հայաստանի լայն հասարակայնության 400 ներկայացուցիչների հետ անցկացված հարցազրույցների արդյունքները։ Հարցումները նպատակ են ունեցել ավելի լիարժեք տեղեկություններ ստանալ Հայաստանում Եվրամիության մասին գիտելիքների, հասկացողության եւ ընկալումների, ինչպես նաեւ գործընկեր երկրներում Եվրամիության ունեցած դերի մասին։ Վերջին հարցումը պետք է ի հայտ բերեր նաեւ, թե Հայաստանում ինչ պատկերացում ունեն Եվրամիության մասին։

Մի շարք այլ արդյունքների շարքում՝ հարցումը ցույց է տվել, որ գնալով ավելի ու ավելի մեծ թվով հայեր են երկրի համար առանցքային խնդիր համարում կոռուպցիայի դեմ պայքարը՝ այն դասելով առողջ տնտեսական աճից առաջ։  Հարցման արդյունքները ցույց են տվել, որ հայերը սկսել են ավելի քիչ անհանգստանալ անվտանգության եւ պաշտպանության խնդիրներով։

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.