«Իմ Եվրոպան 120 վայրկյանում» երիտասարդական մրցույթ
Ապրիլի 21, 2011
Եվրոպայի օրվա կապակցությամբ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում է ձեզ մասնակցելու «Իմ Եվրոպան 120 վայրկյանում» խորագրով տեսահոլովակների երիտասարդական մրցույթին: («Իմ Եվրոպան 120 վայրկյանում» երիտասարդական մրցույթ)
Հաղթողը կստանա Apple iPad:
Ո՞վ կարող է մասնակցել
– ՀՀ քաղաքացիներն ու բնակիչները
– Ե՛վ սիրողական, և՛ պրոֆեսիոնալ մակարդակով տեսահոլովակ նկարահանողները
Ինչպե՞ս մասնակցել
– Պատրաստել կարճ տեսահոլովակ
– Ներբեռնել այն YouTube “Europe Day Youth Contest Armenia – (ձեր տեսահոլովակի կամ ձեր անվամբ)”
– Լրացնել հայտը` ներառելով տեսահոլովակի հղումը,
– Ուղարկել այն Delegation-Armenia@eeas.europa.eu էլ. հասցեին,
– Վերջնաժամկետ` 2011թ. մայիսի 9-ը` ժ 24:00 (Երևանի ժամանակով)
Խնդրում ենք նամակի վերնագրի տողում գրել Europe Day Youth Contest: Հայտի ձևը և տեսահոլովակի ներբեռնման ուղեցույցը կարող եք գտնել ստորև.
Ամբողջական հայտարարություն
Հայտի ձև
Տեսահոլովակի ներբեռնման ուղեցույց
Մրցույթին դուք կարող եք ներկայացնել միայն մեկ տեսահոլովակ:
Տեսահոլովակի թեման
Ձեր տեսահոլովակում դուք պետք է համառոտ ներկայացնեք ձեզ և այնուհետև անդրադառնաք հետևյալ հարցերից բոլորին կամ մի քանիսին.
– Եվրոպական միություն. ի՞նչ է այն ձեզ համար և ինչքանո՞վ է այն ձեզ մոտ կամ հեռու
– Ինչպե՞ս եք տեսնում ԵՄ-Հայաստան հարաբերությունները և համագործակցությունը
– Եվրոպական արժեքներ. որո՞նք են դրանք
– Ովքե՞ր են եվրոպացիները և արդյո՞ք մենք եվրոպացի ենք
Ուշադրությո՛ւն, տեսահոլովակի վերջում դուք պետք է հրավիրեք ձեր ընկերներին՝ միանալու մայիսի 21-ին Սիրահարների այգում կայանալիք Հայաստանում Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարությանը:
Լեզու
Դուք կարող եք օգտագործել հայերեն, ռուսերեն, անգլերեն կամ առհասարակ գերադասել չօգտագործել որևէ բառ:
Ինչքա՞ն պետք է լինի տեսահոլովակի տևողությունը
Տեսահոլովակը պետք է լինի երկու րոպեից ՈՉ երկար` ներառյալ փակման մասը: Հանձնաժողովը չի դիտարկի երկու րոպեից երկար տևողություն ունեցող տեսահոլովակները: Օգտագործեք ձեր ստեղծագործ միտքը և փորձեք արտահայտել ձեր գաղափարները տեսողական առարկաների, խոսքերի և երաժշտության միջոցով 120 վայրկյանում:
Ովքե՞ր են ընտրելու հաղթողին և ե՞րբ են հայտարարվելու մրցույթի արդյունքները
Հաղթողը կընտրվի ժյուրիի կողմից` մրցույթին ներկայացված աշխատանքի` պահանջներին համապատասխանելու և ստեղծագործ մոտեցում ցուցաբերելու չափանիշներով: Հաղթողի ընտրության հարցում դեր է ունենալու նաև YouTube-ում և միջոցառման Facebook-ի պաշտոնական էջում քվեների (“like”) քանակը: Խրախուսե՛ք ձեր ընկերներին՝ քվեարկելու ձեր օգտին մինչև մրցույթի վերջնաժամկետը` 2011թ. մայիսի 9-ը:
Մրցույթի արդյունքները կհայտարարվեն Եվրոպայի օրվան նվիրված տոնախմբության ժամանակ` 2011թ. մայիսի 21-ին: Միջոցառման մանրամասները կհաղորդվեն նախապես:
Արդյո՞ք տեսահոլովակը պետք է լինի մասնագիտորեն նկարահանված և խմբագրված
Մրցույթին մասնակցելու համար պարտադիր չէ պրոֆեսիոնալ լինել: Ազատ կարող եք օգտագործել ցանկացած տիպի տեսախցիկ կամ նույնիսկ բջջային հեռախոս, ծրագրեր և ռեսուրսներ: Դուք ազատ եք՝ նկարահանել ձեր տեսահոլովակը ավելի քան մեկ կադրից, ավելացնել բացատրություններ, նկարներ կամ այլ նյութեր:
Ստեղծագործական գաղափարները ողջունելի են:
Այնուամենայնիվ, նշենք, որ տեսահոլովակի ձայնը պետք է պարզ լսելի լինի. եթե դուք ցանկանում եք ձայնագրությունը կատարել դրսում, օգտագործեք բարձրախոս կամ համոզվեք, որ շատ խանգարող աղմուկ չկա շրջակայքում, որը ձեր ձայնը անըմբռնելի կդարձնի:
Ես ունեմ տեխնիկական խնդիրներ կապված տեսահոլովակի ներբեռնման հետ. ի՞նչ կարող եմ անել
Եթե արդեն հետևել եք ներբեռնման ուղեցույցին, մինչ այլ գործողություն անելը, խնդրում ենք օգտվեք YouTube-ի օգնության ռեսուրսներից (“help”): Եթե այնտեղ չգտնեք ձեր հարցի պատասխանը, զանգահարեք մեզ 094 44 33 36 հեռախոսահամարով, և մենք կփորձենք օգնել:
Քանի որ միշտ էլ առկա է տեխնիկական խնդիրների վտանգ, մենք խորհուրդ ենք տալիս տեսահոլովակի նկարահանումն ու ներբեռնումը չհետաձգել մինչև վերջնաժամկետի օրը: Ուշացումով կամ թերի ներկայացված աշխատանքները չեն դիտարկվելու ժյուրիի կողմից: