Թողարկում 49

Միգրացիայի պատճառների եւ հետեւանքների վերլուծություն. Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) ուսումնասիրությունները Մարոկկոյում, Հայաստանում եւ Վրաստանում

(ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

18-04-2011

Հայաստանից, Վրաստանից եւ Մարոկկոյից ավելի քան 13 000 մարդ է մասնակցել Եվրոպական կրթական հիմնադրամի ՝ միգրացիայի պատճառահետեւանքային խնդիրների վերաբերյալ լայնածավալ տեղեկություններ ստանալու նպատակով իրականացված հարցմանը։

Ծրագիրը, որը մեկնարկել է Մարոկկոյում, ս.թ. ապրիլի 8-ին, մասնակիցներին առաջարկելու է պատասխանել, թե արտասահմանում ապրելու հետ կապված ինչ ակնկալիքներ ունեն, ինչպես են նրանք ընտրել իրենց ուղղությունները, ինչ գիտեն նրանք իրենց հյուրընկալող երկրի մասին եւ ինչ հմտություններ հույս ունեն ստանալ։ Հարցման ընդհանուր նպատակը որակյալ վերլուծության միջոցով ԵՄ եւ գործընկեր երկրներում միգրացիային, հմտություններին եւ աշխատանքին վերաբերող քաղաքականության կատարելագործումն է։

«Նախագիծը չի սահմանափակվում միայն գիտական ուսումնասիրություններով»,  ասել է  ԵԿՀ փորձագետ Մարիավիտորիա Գարլապին, ով ղեկավարում է Մարոկկոյի իշխանություններին հետ հարաբերությունների ոլորտը,- «Մենք հուսով ենք, որ հրապարակված արդյունքները կօգնեն գործողությունների կոնկրետ ուղղություններ մշակել»։

Մինչ Հայաստանը եւ Վրաստանը համեմատաբար նոր «ուղարկող» երկրներ են, աշխատանքային արտագաղթը Մարոկկոյում երկար տարիների ավանդույթ ունի՝ սկսած 1950-ականներից։ Այնուամենայնիվ, միգրացիան ավելի համատարած բնույթ ունի Հայաստանում եւ Վրաստանում, որտեղ յուրաքանչյուր չորրորդ քաղաքացին գաղթական է։ Ըստ մամուլի հաղորդագրության՝ այս երեք երկրները ԵԿՀ-ն ընտրել է Եվրոպական հանձնաժողովի հետ սերտ խորհրդակցության արդյունքում՝ հաշվի առնելով դեպի ԵՄ միգրացիայի կարեւորությունը եւ դրա ազդեցությունը վերոնշյալ երկրներում։

Ծրագիրը փորձելու է վերլուծել, թե հնարավոր արտագաղթողները եւ ներգաղթողներն ընդհանուր առմամբ ինչ հմտություններ ունեն,  եւ ստեղծել միգրանտի անձնագիր՝ երեք երկրներից յուրաքանչյուրի համար։ Դաշտային հետազոտությունը, որը տեղի կունենա 2011թ. երկրորդ կեսին, ուշադրության կենտրոնում է պահելու, մասնավորապես, պոտենցիալ միգրանտների կրթության, հմտությունների եւ զբաղվածության վիճակը միգրացիայից առաջ, ընթացքում եւ հետո։ 

Եվրոպական կրթական հիմնադրամը Եվրոպական միության հաստատություն է, որը ստեղծվել է ԵՄ գործընկեր երկրներում կրթության եւ ուսուցման համակարգերի զարգացմանն աջակցելու նպատակով։ Տարեկան 18 մլն եվրո բյուջե ունեցող այս կառույցի առաքելությունն է՝ Եվրամիության արտաքին հարաբերությունների քաղաքականության համատեքստում օգնել անցումային տնտեսություն ունեցող եւ զարգացող երկրներին՝ կրթության, ուսուցման եւ աշխատաշուկայի բարեփոխումների միջոցով զարգացնել մարդկային կապիտալի ներուժը։ (ENPI Info Centre)

 Լրագրողի ուղեցույց. Եվրամիության եւ նրա հարեւանության գործընկերների
հարաբերությունների լուսաբանում

(ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

18-04-2011

Հարավային եւ Արեւելյան հարեւանների հետ Եվրամիության հարաբերությունների լուսաբանումը կարող մտահոգիչ լինել լրագրողների համար։ Այն կարող է նաեւ մարտահրավեր հանդիսանալ նրանց համար, ովքեր ցանկանում են են ավելին իմանալ այս Համագործակցության մասին։ Այդ տեղեկություններով եւ մանրամասներով հետաքրքրվածների համար ԵՄ-ն ֆինանսավորել է ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոնին՝ համատեղ ստեղծելու մի ձեռնարկ, որի միջոցով լրագրողները կարող են հեշտությամբ պարզել, թե որտեղից հայթայթել անհրաժեշտ ինֆորմացիան, որ կայքն այցելել, ովքեր են պատասխանատուները, ձեռքի տակ ունենալ լեզվական ուղեցույցների ցանկը, միջոցառումների օրացույցները եւ այլն:

ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոնի այս վերջին ՝ «Լրագրողի ուղեցույց. Եվրամիության եւ նրա հարեւանության գործընկերների հարաբերությունների լուսաբանում» հրատարակությունն առցանց մատչելի է չորս լեզուներով `անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն եւ ռուսերեն։
 
13 էջանոց Ուղեցույցը կազմված է աղբյուրների եւ ռեսուրսների հետեւյալ բաժիններից. 

  • ԵՄ հետ հարաբերությունների լուսաբանում
  • ԵՄ մամուլի ծառայություն
  • Առանցքային դերակատարները` որպես աղբյուր
  • Միջոցառումների օրացույցներ եւ մարդկանց գտնելու հնարավորություն
  • ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն `տեղեկատվական աղբյուր
  • Թվեր
  • ԵՄ բառապաշար
  • Նախապատմություն
  • ԵՄ լրագրողական ցանցեր եւ մրցանակներ

Սույն ժողովածուն Հարեւանության քաղաքականությամբ հետաքրքրված մարդկանց հենց իր՝ ԵՄ կողմից տրամադրված մեծածավալ եւ մատչելի տեղեկատվություն ստանալու հնարավորություն է։ Ուղեցույցը կարող եք  գտնել այստեղ

ԵԱՀԿ-ի աջակցությամբ կազմակերպված համաժողովը խթանում է կապը Հայաստանի եւ Եվրոպայի քաղաքացիական հասարակության խմբերի միջեւ

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ

14 ապրիլի, 2011թ.

Երեւանում կայացած 2-օրյա համաժողովի ընթացքում քննարկված թեմաներից էին քաղաքացիական մասնակցությունը որոշումների կայացմանը, շրջակա միջավայրի պաշտպանությանը, կառավարման թափանցիկության բարձրացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին , լրատվամիջոցների ազատության խթանմանը, ինչպես նաեւ արդյունավետ կառավարմանը նվիրված հարցերը:

Միջոցառումը կազմակերպվել էր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ «Եվրոպական համագործակցություն հանուն ժողովրդավարության» (EPD) կազմակերպությունների կողմից` «Ազգային ներդրում հանուն ժողովրդավարության» օժանդակության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

«Հայաստանում ուժեղ քաղաքացիական հասարակության ձեւավորումը ժողովրդավարացման գործընթացի պարտադիր մասն է կազմում: Այն կարեւոր խթան է հանդիսանում կառավարման բազմաթիվ ոլորտներում եւ զգալիորեն կնպաստի երկրի զարգացմանը», – ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը:

«Ամրապնդելով կապը Հայաստանի հասարակական կազմակերպությունների եւ Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի նրանց գործընկերների միջեւ` մեր գրասենյակը փորձում է խմբերին հնարավորություն ընձեռել, որպեսզի նրանք սովորեն միմյանց փորձից եւ կարողանան բարձրացնել իրենց նպատակները քարոզելու հմտությունը»:

«Համաժողովը յուրահատուկ հնարավորություն էր ժողովրդավարական կառավարման համատեքստում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերին առնչվող հարցերը քննարկելու համար: Ուշադրությունը Կենտրոնական Եվրոպայի կազմակերպությունների հետ փորձի փոխանակմանը՝ խիստ կարեւոր էր, քանի որ այդ կազմակերպություններն ունեն անցումային ժամանակաշրջանի թարմ յուրահատուկ փորձ եւ միաժամանակ լավ պատկերացում՝ հետխորհրդային համատեքստի առանձնահատկությունների ու յուրատեսակ անցումից բխող մարտահրավերների մասին», – ասել է Եվրոպական համագործակցություն հանուն ժողովրդավարության կազմակերպության գործադիր տնօրեն Կարլոս Հերնանդես Ֆերեյրոն:

Հայաստանի եւ Եվրոպայի քաղաքացիական հասարակության խմբերի՝ մոտ հիսուն ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված համաժողովի նպատակն է եղել՝ նպաստել կառուցողական տեսակետների, լավագույն փորձի եւ Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայից քաղած դասերի փոխանակմանը: Երեք առանձին խմբերում մասնակիցները քննարկել են քաղաքացիական մասնակցության եւ ազատ լրատվամիջոցների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, շրջակա միջավայրի պաշտպանության հարցում քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը եւ կառավարման թափանցիկությունը բարձրացնելու ու կոռուպցիայի դեմ պայքարելու միջոցով արդյունավետ կառավարումն ուժեղացնելուն առնչվող հարցեր:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.