Թողարկում 46

              Ուսանողներ առանց սահմանների.               Էրասմուս Մունդուս եւ Տեմպուս ծրագրերը Հայաստանում

(ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

22-03-2011

Նրանցից ոմանք գնում են արտերկիր` ինքնուրույն ապրելու կամ բարելավելու իրենց կրթությունը, մյուսներն էլ նոր կապեր հաստատելու եւ նոր ընկերներ ձեռք բերելու: Նրանց մեծ մասը արդյունքում ձեռք են բերում իրենց կյանքի ամենամեծ փորձը:

Ամեն տարի հազարավոր ուսանողներ միանում են Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրասմուս Մունդուս ծրագրին` Եվրոպայի կողմից ստեղծված ամենաարդյունավետ ծրագրերից մեկին, որը նոր, կարծրատիպերից եւ նախապաշարմունքներից զերծ երիտասարդ սերունդ է դաստիարակում: Եթե Էրասմուս Մունդուսն աջակցում է ուսանողներին, ապա Տեմպուսը նպաստում է բուհերի միջեւ փորձի փոխանակմանը: Երկու ծրագրերն էլ հզոր գործիքներ են` ամրապնդելու կրթությունը եւ նպաստելու եվրոպական արժեքների եւ իդեալների տարածմանն ամբողջ աշխարհում:

Ստորեւ բերված հղումով ներկայացվում է հոդվածների մի շարք՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող տարածաշրջանային ծրագրերի վերաբերյալ, որ պատրաստվել է տեղի լրագրողների, նկարիչների եւ ԵՀՔԳ տեղեկատվական կենտրոնի կողմից, եւ մատչելի է անգլերեն, ռուսերեն եւ հայերեն։

Ավելին կարդալու համար այցելեք. http://www.enpi-info.eu/maineast.php?id_type=1&id=24623&lang_id=450


 Երեւանում տեղի կունենա Սեւծովյան ավազանի համագործակցության  ծրագրի Գործընկերների համաժողով

(ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

18.03.2011

Ս.թ. ապրիլի 19-ին Երեւանում տեղի է ունենալու Սեւծովյան ավազանի երկրների 2007-2013թթ. Համատեղ գործողությունների ծրագրի  Գործընկերների համաժողով։ Հաջորդ համաժողովը նախատեսվում է անցկացնել ս.թ. մայիսի 5-ին, Ստամբուլում (Թուրքիա)։

Երկու համաժողովների նպատակն էլ գործընկերային հարաբերությունների խթանումն է եւ, մասնակցության հայտերի երկրորդ մրցույթի համատեքստում, ծրագրային գաղափարների մշակումը։ Դիմել կարող են Սեւծովյան տարածաշրջանի տնտեսական  եւ սոցիալական խնդիրներով հետաքրքրված՝ իշխանության տեղական եւ տարածաշրջանային մարմինները, համալսարանները, ոչ կառավարական կազմակերպությունները, գյուղատնտեսական միավորումները եւ կազմակերպությունները։

Երեւանում անցկացվող Գործընկերային համաժողովի մասնակցության՝ այժմ ընթացող գրանցման կանոնակարգով՝ յուրաքանչյուր դիմող կազմակերպություն կարող է ներկայացված լինել մեկ անդամով։ Յուրաքանչյուր պետությունից մասնակից կազմակերպությունների  թիվը սահմանափակված է 18-ով։ Նրանք, ովքեր չեն կարողանա անձամբ մասնակցել համաժողովին, ծրագրի վերաբերյալ իրենց գաղափարները կարող են համառոտ ներկայացնել սկայպ-ով։

Սեւծովյան ավազանի Համատեղ գործողությունների ծրագիրը Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքի (ԵՀԳԳ) շրջանակներում իրականացվող՝ Սեւծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության համատեղ գործողությունների ծրագրերից մեկն է։ Ռուսաստանը նույնպես համաֆինանսավորում է ծրագիրը՝ ներդնելով  շուրջ 16 մլն եվրո։  Մասնակից երկրներից են Բուլղարիան, Թուրքիան, Հայաստանը, Հունաստանը, Մոլդովան, Վրաստանը, Ռումինիան եւ Ուկրաինան։

Advertisements
This entry was posted in Uncategorized. Bookmark the permalink.