Թողարկում 44

Ստեղծվում է Հայաստանի անտառային օրենսդրության պարզաբանմանը նվիրված ուղեցույց

ԵՀՔԳ տեղեկատվական կենտրոն

08-03-2011

Բնության համաշախարհային հիմնադրամի (WWF) հայկական մասնաճյուղը ձեռնարկել է Հայաստանի անտառային օրենսդրությունը մեկնաբանող եւ պարզաբանող ուղեցույցի ստեղծման գործը: Դրան կհաջորդի ԵՄ կողմից ֆինանսավորվող «Եվրոպական հարեւանության քաղաքականության արեւելյան երկրների եւ Ռուսաստանի անտառային օրենսդրության կիրարկման եւ անտառային ոլորտի կառավարման բարելավում» (ENPI FLEG) ծրագրի շրջանակներում իրականացվող ուսումնական դասընթացների շարքը: Ուղեցույցը կարող է հետաքրքրել ոչ միայն պետական կառույցներին, ոչ կառավարական կազմակերպություններին եւ առանձին հաստատություններին, այլ նաեւ լայն հասարակայնությանը:

Ուղեցույցում կներառվեն համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվային ակտերի եւ իրավական այլ փաստաթղթերի կիրարկման գործնական օրինակներ եւ հղումներ, ինչպես նաեւ իրավական կարեւոր թեմաներին`օրինակ, բնապահպանական վերահսկողությանը, վարչական զանցարարությանը եւ քրեական օրենսդրության խախտումներին վերաբերող մանրամասն բացատրություններ: Այն կունենա նաեւ իրավաբանական համապատասխան փաստաթղթեր եւ զանազան այլ աղբյուրներ պարունակող հավելված (հիմնակնում՝ ինտերնետային հղումների ձեւով)։   

Ուղեցույցի հրապարակումից հետո նախատեսում է շահագրգիռ կողմերի համար ուսումնական դաւընթացներ կազմակերպել Հայաստանի Լոռիու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Սյունիքի մարզերում։ Անտառային օրենսդրությունն ուսումնասիրելուն զուգահեռ՝ ունկնդիրները հնարավորություն կունենան քննարկելու անտառային տնտեսությանը վերաբերող զանազան դատական գործեր։

«Եվրոպական հարեւանության քաղաքականության արեւելյան երկրների եւ Ռուսաստանի անտառային օրենսդրության կիրարկման եւ անտառային ոլորտի կառավարման բարելավում» (ENPI FLEG) ծրագիրն իր 6 մլն եվրո բյուջեով կօգնի կառավարություններին, քաղաքացիական հասարակությանը եւ մասնավոր հատվածին՝ մշակել անտառային ռեսուրսների կառավարման կենսունակ եւ հաստատուն մեթոդներ, այդ թվում նաեւ անօրինական անտառային գործողությունների կանխարգելման ուղղությամբ (ENPI Info Centre

 

Ներկայացնում ենք ԱլԳ Համայնք՝  www.easternpartnership.org  կայքը

ԱլԳ Համայնք (www.easternpartnership.org) ինտերնետային կայքը նվիրված է Եվրոպական միության Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) մասը հանդիսացող՝ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) գաղափարին եւ քաղաքականությանը։ Դա ինտերնետային հանգույց է բոլոր նրանց համար, ովքեր Եվրոպական միության եւ ԱլԳ երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ հարաբերությունների մասին արդիական տեղեկատվության, աշխույժ բանավեճի եւ գործնական խորհուրդների կարիք ունեն։

ԱլԳ համայնքը բաց ֆորում է քաղաքական երկխոսության ծավալման, տնտեսությանը եւ բիզնեսին, ազատ տեղաշարժին, միգրացիային, տարածաշրջանային համագործակցությանը, քաղաքացիական հասարակությանը, էներգետիկ անվտանգությանն ու շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող քննարկումների համար։

ԱլԳ Համայնքն ապահովում է հուսալի եւ մշտապես թարմացվող տեղեկատվություն ԵՄ Եվրոպական հարեւանության քաղաքականության երկրներում ընթացող քաղաքական, սոցիալական եւ տնտեսական զարգացումների մասին։

ԱլԳ Համայնքը գործնական տեղեկատվության լայն շրջանակ ընդգրկող, օգտակար լրատվության աղբյուր է ԵՀՔ երկրներում ԵՄ գործունեության՝ այդ թվում քաղաքական, սոցիալական եւ տնտեսական հարաբերությունների, ինչպես նաեւ տարածաշրջանում ԵՄ ֆինանսական օժանդակության հնարավորությունների մասին։

ԱլԳ համայնքը հասցեագրված է փորձագետներին, քաղաքացիական ծառայողներին, լրագրողներին, քաղաքացիական հասարակության ակտիվիստներին, գործարարներին, տեղական իշխանությունների ներկայացուցիչներին եւ բոլոր նրանց, ում հետաքրքրում են ԵՄ – Արեւելյան գործընկերներ հարաբերություններում ընթացող զարգացումները։

Ծրագիրը ֆինանսավորվում եւ կառավարվում է Վարշավայի Արեւելյան ուսումնասիրությունների կենտրոնում ստեղծված փորձագիտական խմբի կողմից։ (www.osw.waw.pl/en).

Advertisements
This entry was posted in Uncategorized and tagged . Bookmark the permalink.