Թողարկում 43

ՏՐԱՍԵԿԱ-ի քաղաքացիական ավիացիայի        անվտանգության նախագիծը պատրաստ է         տեխնիկական աջակցություն տրամադրել           Եվրո-2012-ին

(ԵՀՔԳ տեղեկատվական կենտրոն)

01.03.2011

ՏՐԱՍԵԿԱ ծրագրի քաղաքացիական ավիացիայի անվտանգության նախագիծը, որպես Եվրո-2012 ֆուտբոլային մրցաշարի նախապատրաստական աշխատանքների մաս, պատրաստ է դեպի Ուկրաինա թռիչքների անվտանգության ապահովման տեխնիկական աջակցության կարճաժամկետ առաքելություն իրականացնել, իր շահառուներին տրամադրել շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված տեխնիկական օժանդակություն եւ օգնել Հայաստանի եւ Մոլդովայի պետական իշխանություններին` Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության` ICAO-ի (International Civil Aviation Organization) վերստուգումներին նախապատրաստվելու հարցում:

Ծրագրի ղեկավար խորհրդի` Կիեւում տեղի ունեցած երրորդ համաժողովում իր ելույթի ժամանակ այս հնարավորությունների մասին պատմել է ՏՐԱՍԵԿԱ-ի գլխավոր քարտուղար Էդուարդ Բիրյուկովը`ընդգծելով ծրագրի շարժունակությունը:

Իր ելույթում Բիրյուկովը խոսել է տեխնիկական վերապատրաստման ուղղությամբ ծրագրված բոլոր մոդուլների, տեղեկացվածության եւ հաղորդակցության մակարդակի բարձրացման ծրագրերի հաջող կատարման մասին: Նա նշել է նաեւ շահառու երկրներում քաղաքացիական ավիացիայի վարչությունների արդյունավետ համագործակցությունը ընդհանուր նպատակներին հասնելու ուղղությամբ:

Բիրյուկովը բարձր է գնահատել ծրագրի ջանքերը կազմակերպությունների եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջոցառումների համակարգման ուղղությամբ, ինչպիսիք են, օրինակ, TEN-T ծրագիրը, ICAO-ի Եվրոպական եւ հյուսիսատլանտյան  գրասենյակի հետ` Վրաստանում եւ Ուկրաինայում ծրագրով գործող խմբերի գործունեության համակարգումը:

Ղեկավար կոմիտեն հաստատել է ծրագրի ղեկավարի հաշվետու զեկույցը եւ առաջիկա վեց ամիսների միջոցառումների պլանը:

Հանդիպմանը ներկայացվել են Քաղաքացիական ավիացիայի պաշտպանության եւ անվտանգության ՏՐԱՍԵԿԱ ծրագրի` Մանչեստրում անցկացված ստաժավորման դասընթացների արդյունքները, քննարկվել են նաեւ առաջիկայում Քյոլնում, Փարիզում-Թուլուզում եւ Լեհաստանում քաղաքացիական ավիացիայի հաստատություններ այցելություններին վերաբերող հարցեր:

ՏՐԱՍԵԿԱ (Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցք) – Եվրամիության, նրա Արեւելյան գործընկերության անդամ երկրների, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ միջազգային տրանսպորտային համագործակության ծրագիր: Այն մշտական քարտուղարության գրասենյակ ունի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Համագործակցության շրջանակները ներառում են ծովային, օդային, ճանապարհային եւ երկաթուղային տրանսպորտի անվտանգությունը եւ տրանսպորտային ենթակառուցվածքները:

Advertisements
This entry was posted in Uncategorized and tagged . Bookmark the permalink.