Թողարկում 42

«Բարեւ, Եվրոպա» գիրքը` ուսումնական ձեռնարկ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «Եվրոպա» ծրագրի շրջանակներում` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Եվրոպական միության աջակցությամբ հրատարակված «Բարեւ, Եվրոպա» գիրքը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Ա.Աշոտյանի` 2011թ. փետրվարի 24-ի հրամանով երաշխավորվել է որպես ուսումնական ձեռնարկ`հանրակրթական դպրոցներում փորձնական կարգով գործածության համար:

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանի բնորոշմամբ` «Այս երկու գրքերի հիմնական նպատակն է հայ ընթերցողին տրամադրել Եվրոպական միության, ինչպես նաև Եվրամիություն – Հայաստան հարաբերությունների մասին տեղեկատվություն: Այն անդրադառնում է Եվրամիության ստեղծմանն ու կառուցվածքին, նկարագրում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների պատմությունը, ներկա վիճակը և զարգացման հեռանկարները»:

ԱլԳ Քաղաքացիական հասարակության համաժողովի մամուլի հարցերով ենթախմբի արտահերթ աշխատանքային հանդիպումը Ստամբուլում

Երեւանի մամուլի ակումբի նախաձեռնությամբ եւ Սեւծովյան համագործակցություն հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ 2011 թվականի փետրվարի 21-24-ին Ստամբուլում տեղի է ունեցել ԱլԳ Քաղաքացիական հասարակության համաժողովի մամուլի հարցերով ենթախմբի արտահերթ աշխատանքային հանդիպումը, որին մասնակցել են նաեւ հրավիրված փորձագետներ: ԱլԳ վեց երկրներից (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա եւ Ուկրաինա) հանդիպմանը մասնակցող` ՔՀՀ մամուլի հարցերով ենթախմբի  անդամները ներկայացրել են իրենց երկրների զանգվածային տեղեկատվության միջոցների դաշտը, քննարկվել են թվային հեռարձակմանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ պայմանավորվել են առաջիկայում վերոհիշյալ խնդիրների վերաբերյալ համատեղ զեկույց պատրաստելու մասին: Որոշվել է, նմանատիպ հանդիպումներին հրավիրել ԱլԳ առանձին երկրների պաշտոնատար անձանց`ԶԼՄ-ների ոլորտի քաղաքականությանը վերաբերող հարցերի քննարկման համար: Ստամբուլյան հանդիպմանը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ երկխոսության էին հրավիրվել Վրաստանի եւ Մոլդովայի խորհրդարանների մամուլի հարցերով հանձնաժողովների փոխնախագահներ Չիորա Թաքթաքիշվիլին եւ  Կորինա Ֆուսուն: Հանդիպման նիստերից մեկը նվիրվել է Բելառուսում 2010թ. դեկտեմբերին կայացած նախագահական ընտրություններից հետո երկրում խոսքի ազատության ոլորտում տիրող իրավիճակին: 

Հանդիպմանը մասնակցող` Եվրոպայի խորհրդի ԶԼՄ-ների բաժնի ղեկավար Իվան Նիկոլչեւը ներկաներին տեղեկացրել է տարածաշրջանի երկրներում զանգվածային լրատվամիջոցների զարգացմանն ուղղված ԵՄ առաջիկա ծրագրեր մասին:

 

Արեւելյան գործընկերության (ԱլԳ) միջոցառումները 2011 թվականի մարտ-հուլիս

(Բազմակողմանի համաձայնեցմամբ)

Մարտի 16, Բրյուսել, Փոքր եւ միջին ձեռնարկատիրության համակարգողների սեմինար

Մարտի 23-24, Բրյուսել, ԱլԳ երկրների հետ տրանսպորտային կապի հեռանկարին նվիրված սեմինար

Մարտի 30, Բրյուսել, Գործարարություն հանուն բիզնեսի ծրագրի շրջանակներում  հանդիպում

Մարտի 31, Վիլնյուս, Սահմանների միասնական կառավարում թեմայով պանելային քննարկում

Ապրիլի 4-5, Բրյուսել, Իրավական եւ ֆինանսական գծով ազգային պատասխանատուների հանդիպում Հետազոտությունների եւ տեխնոլոգիական զարգացման 7-րդ ծրագրի շրջանակներում

Ապրիլի 4-6, Մինսկ, ՔՀՀ ղեկավար կոմիտեի հանդիպում

Ապրիլի 14, Բրյուսել, ԱլԳ Էներգետիկ անվտանգության պլատֆորմի հանդիպում

Ապրիլի 28, Բրյուսել, ԱլԳ Ժողովրդավարության, արդյունավետ կառավարման եւ կայունության պլատֆորմի հանդիպում

Ապրիլին (չճշտված), Թբիլիսի, Կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով պանելային քննարկում

Մայիսի 5, Բրյուսել, ԱլԳ Միջանձնային շփումներ պլատֆորմի հանդիպում

Մայիսի 19, Բրյուսել, ԱլԳ  Տնտեսական ինտեգրացում եւ համապատասխանություն    ԵՄ քաղաքականությանը պլատֆորմի հանդիպում

Տարվա առաջին կեսի ավարտին, ԱլԳ անդամ երկրների նախագահների եւ կառավարության ղեկավարների երկրորդ գագաթաժողով

Հունիսի 15-16, Պրահա, Փոքր եւ միջին ձեռնարկատիրության հարցերով պանելային քննարկում

Հունիսի 15-17, Բրյուսել, ՔՀՀ ղեկավար կոմիտեի հանդիպում

Հունիսի 30, Բրյուսել, Կանաչ տնտեսությանը նվիրված սեմինար

Հունիսին (չճշտված), Բրյուսել, ԵՄ մրցակցային քաղաքականությանը նվիրված պանելային քննարկում

Հունիսին (չճշտված), Բրյուսել, Իրավական եւ ֆինանսական գծով ազգային պատասխանատուների հանդիպում Հետազոտությունների եւ տեխնոլոգիական զարգացման     7-րդ ծրագրի շրջանակներում

Հուլիսի 6-8, Վարշավա, Կրթության եւ հետազոտությունների շարժականությանը նվիրված կոնֆերանս

Տարվա 1-ին կեսին (նախն.), Վիլնյուս, Էլեկտրոնային հաղորդակցության կարգավորմանը նվիրված միջոցառում

Տարվա 1-ին կեսին (նախն.), Հանրային կառավարման բարեփոխումների շուրջ պանելային քննարկում

Տարվա 1-ին կեսին (նախն.), Դատական իշխանության արդյունավետ գործունեության շուրջ պանելային քննարկում

Տարվա 1-ին կեսին (նախն.), Ուկրաինա, Մանկավարժական կրթությունն ԱլԳ երկրներում թեմայով սեմինար

Տարվա 1-ին կեսին (նախն.), Էներգիայի օգտագործման արդյունավետությանը եւ վերականգնվող էներգիային նվիրված սեմինար

Advertisements
This entry was posted in Uncategorized and tagged . Bookmark the permalink.