Թողարկում 41

Հայտերի ներկայացման հրավեր 

Հետազոտել Հայաստանում Արևելյան գործընկերության իրականացման գործընթացն ու մշակել առաջարկներ

Փետրվար, 2011

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է հայտեր` նվիրված Հայաստանում Արևելյան գործընկերության (ԱլԳ) պլանավորման և իրականացման գործընթացի հետազոտմանը  և Հայաստանի կառավարության, Եվրոպական միության և քաղաքացիական հասարակության համար առաջարկների մշակմանը:  Հետազոտությունն իրականացվում է ԵՀՀ «Եվրոպա» ծրագրի շրջանակներում` Շվեդիայի Միջազգային զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ:

Հայտերը կարող են ներկայացվել մինչև 2011թ. մարտի 5-ը:

Մանրամասն աշխատանքի նկարագրությունը տեղադրված է www.epfound.am կայքում և առկա է նաև ԵՀՀ գրասենյակում (տես կոնտակտային տվյալներ բաժնում): 

Կոնտակտային տվյալներ 

Միքայել Հովհաննիսյան, mhovhannisyan@epfound.am,

Հեռ.`(+37410) 58-60-95, 58-60-96 (304): 

Արդյունավետ կառավարմանը նվիրված սեմինար ԵՄ արեւելյան հարեւանների համար

ԵՀՔԳ տեղեկատվական կենտրոն

16-02-2011

 «Գերդելեր-Կոլլեգը` հանուն արդյունավետ կառավարման» ծրագրի շրջանակներում Գերմանիայում կազմակերպվելու է սեմինար նրանց համար  ովքեր ցանկանում են աշխատել այս ոլորտում նոր գաղափարներ եւ նորարարական սկզբունքներ ներդնելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացվում է անցկացվող մրցույթի վերաբերյալ  Ադրբեջանում ԵՄ պատվիրակության կայքէջում տեղադրված հայտարարության մեջ` մասնակցության հայտեր կարող են ներկայացնել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի քաղաքացիները:

Ընդունելության պայմանները ներառում են «համալսարանական կրթություն գերազանց գնահատականներով, մասնագիտական սկզբնական փորձառություն հանրային սեկտորում, գործատուի երաշխավորությունը, նախագծի վերաբերյալ հստակ պատկերացում եւ որոշակի հետաքրքրվածություն արդյունավետ կառավարման, մենեջմենթի եւ հաղորդակցության խնդիրների նկատմամբ, սոցիալական պատասխանատվություն  եւ աշխատելու ձգտում, առաջնորդի հատկանիշներ, գերմաներենի` գերազանց, եւ անգլերենի լավ իմացություն»:

Սեմինարի ընթացքում, որն անցկացվելու է գերմաներենով, մասնակիցները հնարավորություն կունենան «խորությամբ տեղեկանալ քաղաքական կյանքին եւ կապեր հաստատել», ծանոթանալ Գերմանիայի եւ Եվրամիության առաջադեմ փորձին, սեփական նախագծեր մշակել:

«Գերդելեր-Կոլլեգը» Արտաքին քաղաքականության գերմանական խորհրդի (DGAP) եւ Գերմանիայում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության համատեղ նախագիծ է:

2011-ի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 10-ը Գերմանիայում կկազմակերպվեն գերմաներեն լեզվի իմացության կատարելագործման դասեր:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2011թ. փետրվարի 28-ն է:

Եվրոպական հարեւանության քաղաքականության գործիքի (ԵՀՔԳ) տեղեկատվական կենտրոնի կայքէջ` ENPI Info Centre

Հայտերի ձեւանմուշների վերաբերյալ մանրամասները կարող եք գտնել

EU Delegation to Azerbaijan կայքէջում:

ԵՄի ֆինանսական օժանդակությունը կօգնի Հայաստանին` մեղմել ճգնաժամը

ԵՀՔԳ տեղեկատվական կենտրոն

18.02.2011

ԵՄ-ն որոշում է ընդունել համընդհանուր տնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով Հայաստանին մինչև 65 մլն եվրո վարկ եւ մինչև 35 մլն եվրո դրամաշնորհ տրամադրելու վերաբերյալ։ Այս մակրոտնտեսական ֆինանսական աջակցությունը (ՄՖԱ) գալու է լրացնելու Եվրոպական հարեւանության քաղաքականության գործիքի (ԵՀՔԳ) ֆինանսական աջակցությամբ իրականացվող ճյուղային բյուջետային ծրագրերը։

Այս աջակցությունը 2011թ. Հայաստանի վճարային հաշվեկշռի պահանջների ծածկմանն ուղղված արտաքին ֆինանսավորման փաթեթի մասն է: Այն պայմանավորված է Հայաստանի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի (ՀԱՄ) միջեւ համաձայնեցված տնտեսական  ծրագրի, ինչպես նաև Հայաստանի եւ Եվրամիության փոխհամաձայնությամբ տնտեսական քաղաքականության բարեփոխմանն ուղղված մի շարք միջոցառումների  իրագործման ընթացքով։ Փոխըմռնման հուշագիրը ԵՄ անունից ստորագրել է Տնտեսական եւ դրամավարկային գործերով եվրոպական հանձնակատար Օլլի Ռենը:

Առաջին հատկացումը` 40մլն եվրո, կիրականացվի Հայաստանի Ազգային ժողովի կողմից Փոխըմբռնման հուշագրի, Վարկային և Դրամաշնորհային պայմանագրերի վավերացումից հետո: Երկրորդ հատկացումը նախատեսվում է կատարել 2011-ի աշնանը:

Ըստ մամուլի հաղորդագրության` համընդհանուր ճգնաժամը խորը ազդեցություն է թողել  հատկապես հայկական տնտեսության վրա` 2009-ին գրանցելով 14.2%-ի անկում: 2010-ին, համապատասխան մակրոտնտեսական քաղաքականության իրականացման ակտիվացման արդյունքում արձանագրվել է համախառն ներքին արդյունքի 4%-ի աճ: Մինչ տնտեսական իրավիճակը գնալով կայունանում է, երկրի արտաքին խնդիրները մնում են խոցելի, քանի որ  ներկայիս արտաքին պարտքի մարման հնարավորություններն անորոշ են: 

Advertisements
This entry was posted in Uncategorized and tagged . Bookmark the permalink.