ՀՀ-ԵՄ Գործընկերության և համագործակցության համաձայնագիր

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության հարաբերությունները, այդ թվում` առևտրատնտեսական, կարգավորվում են 1996թ. ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև կնքված և 1999թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Գործընկերության և Համագործակցության մասին Համաձայնագրով (ԳՀՀ ):

Եվրոպական հարևանության քաղաքականություն

2004թ. հունիսին Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանն ընդգրկվեցին Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում: 2005թ. մարտին Եվրոպական Հանձնաժողովը Եվրոպական Խորհրդին ներկայացրեց վերջիններիս մասին զեկույցները («Երկրի զեկույց»/ Country report ):

2006թ. նոյեմբերի 14-ին Բրյուսելում հաստատվել և ստորագրվել է ՀՀ-ԵՄ համատեղ Գործողությունների ծրագիրը (ԳԾ)/ Action Plan: Բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել 2005թ. նոյեմբերի 28-ին` Երևանում, երկրորդ փուլը` 2006թ. մարտի 6-7-ը Բրյուսելում և երրորդ փուլը` 2006թ. մայիսի 3-ին Երևանում:

 2009 թվականի ապրիլի 23-ին Բրյուսելում Եվրոպական Համայնքների Հանձնաժողովի կողմից պաշտոնապես հրապարակվել է «2008 թվականի Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ՀՀ-ԵՄ Գործողությունների ծրագրի իրականացման» առաջընթացի մասին զեկույցը: 2009 թվականի մայիսի 6-ին հաստատվել է Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011 թվականների միջոցառումների ցանկը:

 Հայաստանի 2011-2013թթ. ազգային ինդիկատիվ ծրագիր /National Indicative Programme 2011-2013

Հայաստանի 2011-2013թթ. ազգային ինդիկատիվ ծրագրի նպատակն է օժանդակել Եվրամիություն-Հայաստան գործընկերության և համագործակցության համաձայնագրի, եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի գործողությունների ծրագրի եւ 2009 թ. մայիսին մեկնարկած «Արևելյան գործընկերության» գերակայությունների իրագործմանը։

Advertisements
This entry was posted in EaP Documents/ԱլԳ Փաստաթղթեր. Bookmark the permalink.